Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

Հովարդ Լավքրաֆտ

Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ ամերիկացի սարսափ ժանրի գրող, լրագրող է։ Նրա ստեղծագործական միտքն այնքան յուրահատուկ էր, որ Լավքրաֆտի աշխատանքներն առանձնացվել են առանձին՝ լավքրաֆտյան սարսափներ ժանրի մեջ։ Լավքրաֆտի ստեղծագործություների անկյունաքարը հորինված տիեզերական էակ Քթուլհուն է։

Լավքրաֆտը ծնվել և իր կյանքի մեծ մասն ապրել է Փրովիդենսում՝ Ռոդ Այլենդ նահանգում։ Լավքրաֆտի կենդանության ժամանակ նրա ստեղծագործությունները մեծ արժեք չեն ներկայացրել և հրատարակվելեն էժանագին մի ամսագրում, բայց նրա մահից հետո դրանք շրջադարձային ազդեցություն են ունեցել ժամանակակից սարսափ գրականության ձևավորման վրա և համաշխարհային զանգվածային մշակույթի վրա։ Չնայած մահացել է ծայր աղքատության մեջ, Լավքրաֆտն այժմ համարվում է 20-րդ դարի ամենակարևոր գրողներից մեկը, իսկ ամերիկյան գրականության մեջ դասվում է այնպիսի գրողների կողքին, ինչպիսին Էդգար Ալլան Պոն է։

Լավքրաֆտը մահացել է 1937 թվականին, 46 տարեկան հասակում, քաղցկեղից։

Կատուների սիմվոլիկան

  • Կալիկո (եռագույն) — կատուների գերագույն աստվածուհի: Դասական, եռագույնի համակցություններ սպիտակ (մաքրություն), կարմիր (ծնող՝ մայր և հայր), խորը սև (կախարդական գույն): Այս գույնը կապված է եռակի աստվածուհու հետ: Եռագույն կատուները երջանկություն են բերում ցամաքում և ծովում, պաշտպանում են տունն ու ընտանիքը վնասից և մագնիս են հաջողության և բարգավաճման համար:
  • Երկու տոնով (սև և սպիտակ, կարմիր և սպիտակ, մոխրագույն և սպիտակ). Բոլոր կատուներից ամենանուրբ և ընկերասերները, նրանք փափկություն, հասկացողություն, իմաստություն են բերում տուն, օգնում են ազատվել հպարտությունից և հպարտությունից: Նրանք տալիս են իրենց ողջախոհությունն ու խոնարհությունը:
  • Կրիա (կրիայի կեղևի գույն): կանանց կախարդանքը, քանի որ այս գույնը ժառանգել են գրեթե բացառապես էգ կատուները, այս գույնի արուները չափազանց հազվադեպ են: Այս գույնը նույնպես կապված է երեխաների, մաքուր մոգության հետ: Այս գույնի կատուները բերում են պայծառատեսության, բուժելու նվեր:
  • Ոսկե, ոսկե բրոնզ (ինչպես Abyssinian): Տաճարի հարգված կատու, ժիր, իմաստուն, թագավորական, շնորհք շնորհող, հավերժական իմաստության յուրացմանը նպաստող, արևային մոգության կատարյալ օգնական:
  • Գծավոր (գծավոր): «Ժպտացող Չեշիրյան կատու»՝ պարգեւելով երջանկություն, թեթևություն և կենսուրախություն։ Սա օգնում է պահպանել առողջ հեռավորություն դժվար իրավիճակներում: Այն ձեզ էներգիա է հաղորդում հումորի և զվարճանքի զգացումով:
Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

Գարունը կյանքի նոր սկիզբ է․․

Երբ ձմեռվանից հետո գալիս է գարունը, ամեն անգամ կյանքս նոր շնչով է լցվում։ Կարծես մռայլ ու միապաղաղ կյանքից վերադառնում եմ պայծառ հիշողություններով և կյանքով լի առօրյային։ Երբ դատարկ ծառերը, մռայլ փողոցները և ամպամած եղանակը, փոխարինվում են ծաղկած ծառերի, արևոտ փողոցների և տաք եղանակի՝ ինքդ էլ կարծես վերածնվում ես։
Ծաղկում՝ առաջին շունչը, որ բնությունը տալիս է մարդկությանը։ Երբ առաջին հայացքդ գցում ես ծաղկած ծառերին՝ թվում է թե ձյուն է, բայց երկար նայելուց հետո նկատում ես ճյուղերի վրայի այդ խիտ ծաղկած բուրավետ ծաղիկները ու բզզացող մեղուներին։ Բուռն ծաղկումը սկսում է կամաց-կամաց անցնել։ Թափվում են ծաղկի բարակ ու թեթև թերթիկները և տերևների արանքից սկսում են երևալ բոլորիս սիրած փոքրիկ ցոգոլները։ Այո՛, թթվաշ, պինդ ու հյութալի ծիրանի և սալորի անհաս պտուղները։ Մանկության ամենավառ տպավությունները, երբ ամբողջ մի պատմություն ու քարտեզ էինք գծում, որ ցանկացած գնով բարձրանայինք ծառը ու քաղեինք այն աչքի տակ պահած ամենախոշոր ցոգոլը, որը տեսել էինք ծառի համարյա ամենավերին հատվածում։ Քաղում, ուտում էինք՝ վերադառնում էինք լիքը վերքերով ու քերծվածքներով, բայց դրական ու վառ հիշողություններով։ Գարունը լի է արկածներով։ Նա իր եղանակային քմահաճ տրամադրությունը փոփոխում է այնպես, կարծես երեխա լինի դեռահասության շրջանում՝ մե՛կ անձրև է, մե՛կ արև, մե՛կ քամի, մե՛կ ամպամած։ Չգիտես հաջորդ օրը ինչ է քեզ սպասվում՝ առավոտները մեղմ ու թեթև սառը քամի, ցերեկները շոգ, իսկ երեկոները ցուրտ։ Ու այդպես ինքդ ես մոլորվում զգեստապահարանիդ մեջ՝ կռահելով հաջորդ օրվա եղանակը։ Չնայած այդ ամենին թե՛ լավ, թե՛ վատ եղանակին ստեղծվում են լավ հիշողություններ։ Ու իրոք գարունը կյանքի նոր սկիզբ է․․․

Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

«Իմ ընկեր Նեսոն»

Այս պատմությունը մեզ ցույց է տալիս կյանքի վատ ու դաժան կողմերը: Հեղինակը պատմում է իր մանկության ընկերոջ՝ Նեսոյի մասին, թե ինչպես էին փոքր ժամանակ բոլորով նստում և Նեսոյի հեքիաթները լսում և ոչ մեկ միմյանց մեջ տարբերություն չէր դնում: Եվ երբ նրանց գյուղում դպրոց է բացվում ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ վճարել տարեկան երեք ռուբլի և հաճախել դպրոց: Հեղինակի ըների մեծ մասը չկարողացավ այցելել դպրոց, որոնցից մեկն էլ Նեսոն էր: Հեղինակը այս պատմությունը գրվել է շատ վաղուց, բայց նույն վիճակը կա նայև հիմա: Այս պատմության մեջ կա մի նրբութթյուն, երբ հեղինակը քաղաքից վերադառնում է գյուղ, նրա մանկության ընկերները ուրիշ ձև են վերաբերվում նրան, այլևս հեղինակին չեն ընդունում իրենցից մեկը: Այս պատմության ամենաազդեցիք հերոսը Նեսոն է: Հեղինակը Նեսոյի միջոցով փորձում է ցույց տալ կյանքի անարդար կողմերը. դրանցից մեկը այն է, որ գումար չունենալու պատճառով Նեսոն դարձավ գող, բայց նա կարող էր դառնալ հայտնի գործիչ:

Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

«Իմ ընկեր Նեսոն»

Այս պատմությունը մեզ ցույց է տալիս կյանքի վատ ու դաժան կողմերը: Հեղինակը պատմում է իր մանկության ընկերոջ՝ Նեսոյի մասին, թե ինչպես էին փոքր ժամանակ բոլորով նստում և Նեսոյի հեքիաթները լսում և ոչ մեկ միմյանց մեջ տարբերություն չէր դնում: Եվ երբ նրանց գյուղում դպրոց է բացվում ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ վճարել տարեկան երեք ռուբլի և հաճախել դպրոց: Հեղինակի ըների մեծ մասը չկարողացավ այցելել դպրոց, որոնցից մեկն էլ Նեսոն էր: Հեղինակը այս պատմությունը գրվել է շատ վաղուց, բայց նույն վիճակը կա նայև հիմա: Այս պատմության մեջ կա մի նրբութթյուն, երբ հեղինակը քաղաքից վերադառնում է գյուղ, նրա մանկության ընկերները ուրիշ ձև են վերաբերվում նրան, այլևս հեղինակին չեն ընդունում իրենցից մեկը: Այս պատմության ամենաազդեցիք հերոսը Նեսոն է: Հեղինակը Նեսոյի միջոցով փորձում է ցույց տալ կյանքի անարդար կողմերը. դրանցից մեկը այն է, որ գումար չունենալու պատճառով Նեսոն դարձավ գող, բայց նա կարող էր դառնալ հայտնի գործիչ:

Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

Լոռեցի Սաքոն

,,Լոռեցի Սաքոն,, վերլուծություն- Պոեմը մի անտառոտ զավակի ՝ Սաքոյի մասին էր, ով անտառում էր ապրում: Նա անտառում էր ապրում, և ճանաչում էր անտառի բոլոր ձայները, նա զգում էր անտառը: Սակայն, մի օր, նա անտառում ձայներ է լսում, որ նրան շատ է վախեցնում: Այդ ձայները նրան քիչ- քիչ հասցնում են խելագարության: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Այս պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Այսպիսի մի դեպք պատահել էր Թումանյանի ծանոթներից մեկի ՝ Սաքոյի հետ: Պոեմի ասելիքը այն էր, որ երբեք, ոչ մի անգամ, չես կարող իմանալ, թե անդադար մտածելով ինչի կարող ես հասնել: Ի վերջո, այդ մտքերը քեզ կարող են հասցնել խելագարության և շատ մեծ ազդեցություն թողնել քո հոգեկան աշխարհի վրա:

Рубрика: Գրականություն 10

Մարո (վերլուծություն)

Մարո (վերլուծություն) Հ.Թումանյանն այս պոեմում ներկայացնում է իր ժամանակները, ընտանիքի անդամների միջև, ընտանիքի և համայնքի միջև հարաբերությունները:

Մարոն փոքրիկ աղջիկ էր, ով պատկերացում չուներ ամուսնության և ամուսնական կյանքի մասին: Կարոն նրա համար ուղղակի բարի մարդ էր, ով իրեն կոնֆետներ, չամիչ ու խնձոր էր բերում: Նա հայտնվելով անծանոթ աշխարհում՝ փորձեց փախչել և օգնություն գտնել իր ծնողների մոտ, սակայն այս դեպքում համայնքի կարծիքն ավելի կարևոր եղավ: Նրա հայրը վախենալով համայնքի <<դատից>>՝ չօգնեց իր աղջկան՝ չընդունեց իր տանը: Մարոյի վախը վերագրվեց կախարդությանը: Փոխանակնրան օգնեին ազատվել այդ <<կախարդությունից>>, էլ ավելի վատ հոգեկան իրավիճակում դրեցին: Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն անծանոթ ու սարսափելի իրավիճակից, որոշում է նետվել ձոր:Այս հետաքրքիր ստեղծագործության մեջ Թումանյանը նշում է ժամանակի մի քանի ավանդույթներ՝

Այս ժամանակներում, երբ գալիս էին աղջկա հայրական տուն՝նրա <<ձեռքը խնդրելու>>, հյուրերի առջև հացով լի տաշտ էին դնում: Սովորական էր համարվում վաղ տարիքում ամուսնանալը: Երբ աղջիկն ամուսնանում էր և գնում հայրական տնից, այն այլևս իրտունը չէր և նա խնդիրների դեպքում չէր կարող վերադառնալ իր հայրական օջախ և օգնություն ստանար ծնողներից, քանի որ համայնքը կդատապարտեր նրա ծնողներին, իսկ ավելի կոնկրետ հորը՝ իր աղջկան՝ իր սեփական տանն ընդունելու համար: Բացի այդ՝ նրան ոչ մի կերպ թույլ չէին տալիս որևիցե կապ ունենալ իր ընտանիքի և համայնքի անդամների հետ, նույնիսկ մահվան դեպքում չէին թաղում ո՛չ իրենց բնակավայրում, ո՛չ էլ առավել ևս ընտանեկան գերեզմանոցում, այլ Մարոյի պես՝իրենց բնակավայրից բավական հեռու, առանց հուշատախտակի և եկեղեցական արարողակարգի:

Մարո անունով իննամյա աղջնակին ամուսնացնում են հասուն տղամարդ Կարոյի հետ: Մարոն սկզբում դեմ չէր, բայց հետո, հասկանալով ամուսնական կյանքի դժվարությունները, փախչում է և վերադառնում հայրական տուն, սակայն նրան տանը չեն ընդունում ու դուրս են շպրտում: Հալածված Մարոն ամիսներ շարունակ տանջվում է, հետո ձորն ընկնելով մահանում.. Մարոն ընդհամենը 9 տարեկան երեխա էր և չէր հասկանում, որ ամուսնությունը միայն Կարոյի բերած համեղ անուշեղենները ուտելը չէ: Հարսանիքից հետո, երբ գալիս է ամուսնական պարտականությունները կատարելու ժամանակը, Մարոն սկսում է վախենալ, ու ինչպես նշված է պոեմում ատել Կարոյին: Այստեղից սկսվում է ողջ ողբերգությունը: Ինչ՞ու հայրը տուն չի ընդունում իր աղջկան: Պատճառը` հայկական, գենետիկորեն փոխանցվող երեսպաշտությունն ու հասարակության կարծիքից կախվածությունը: Մարոյի ծնողները՝ չտալով նրան <<կյանքի>> գիտելիքներ, հնաավորություն չտալով արտահայտվելու, մանուկ հասակում որոշում են առաջին պատահածին տալ իրենց դստերը: Ինչ՞ու նրանք չէին մտածում հետագա բարդությունների մասին: Մ՞իթե Մարոն պատրաստ էր այդ տարիքում դառնալու կին, հոգալու ընտանիքի հոգսերը և, ինչու ոչ, կատարելու ամուսնական պարտականությունները: Հայրը միգուցե չէր մտածում այդ մասին և կարևորությունը տալիս էր իր ընտանիքի անվանն ու պատվին՝ չհասկանալով, որ վտանգում է աղջկա կյանքը.. Այդ դեպքում նրա մայրը, իսկ ի՞նչ էր մտածում նա: Արդյոք չէր հասկանում հարցի լրջությունն ու այդ տարիքում ամուսնանալու անդառնալի հետևանքները..Կարոն լինելուվ հասուն տղամարդ ինչո՞ւ որոշեց ամուսնանալ հենց իննամյա աղջնակի հետ: Նա փորձում էր Մարոյի սիրտը շահել անուշեղեններով և հնարավորություն չտալով Մարոյին անգամ մտածելու… Արդյո՞ք ամուսնությունը միայն քաղցրավենիքներն են, իրենից չի՞ պահանջվելու անել ավելին, քան միայն ուտելը… Նա անգամ գաղափար չուներ այդ մասին: Կարոն չճանաչելով նրան գալիս է նրա ձեռքը խնդրելու, իսկ Մարոյի հայրը միանգամից որոշում է համաձայնել՝ պատճառաբանելով, թե իբրև դա Աստծու կամքն է: Կարծում եմ Մարոյի մահվան մեջ ամենամեծ մեղավորները հասարակությունն ու նրա հոտած կարծիքն էին, որ Մարոյի հորը պարտադրեցին միանգամից որոշում կայացնել՝ չմտածելով հետագայի մասին, ուղղակի ցանկանալով հասարակության առաջ լինել պատվավոր, ավանդապաշտ ընտանիք:

Рубрика: Գրականություն 10

Թումանյանի ընտանիքի մասին

Ծնողներ

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

Առաջին սեր

Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում ուսանելու տարիներին և Տեր-Դավթյանի ընտանիքի հետ մտերմանալիս Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին և գրում է «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։ Տիգրան Տեր-Դավթյանը սակայն, իմանալով այս սիրո մասին, աշակերտի վրա լրտեսներ է նշանակում, որոնք Թումանյանին գտնում են դպրոցի բակի լորիների տակ՝ «Հոգուս հատորը» գրելիս։ Թումանյանին փրկում է տեսչի դուստրը՝ Վերգինեն, որին էլ նա հասցեավորել էր «Հոգուս հատորը»։ Հետագայում այս միջադեպը և առաջին սերը դարձել են Թումանյանի ամենաթանկ հիշողություններից մեկը։

Ամուսնություն

1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին, որին նա, ամենայն հավանականությամբ, տեսել էր Տեր-Հովհաննեսի բնակարանում կամ Խարխուփի թաղում, ուր գտնվում էր Մարիամ Մաճկալյանի տատի տունը։ Քահանա Տեր-Հովհաննեսի տանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ Թումանյանը ծանոթանում է ապագա կնոջ հետ։

Օլգա Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը հավանություն է գտնում աղջկա խորթ հոր՝ Տեր-Հովհաննես մոտ մեկ պայմանով, որ Թումանյանը քահանա դառնար, ինչին էլ Թումանյանը համաձայնում է։

Հովհաննես Թումանյանի և Օլգա Մաճկալյանի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 1888 թվականի մարտի 24-ին (ըստ պայմանագրի՝ մարտի 25-ին), իսկ ամուսնությունը՝ նույն թվականի դեկտեմբերի 1-ին։

Երեխաներ

Թումանյանների ընտանիքը

1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցել են 10 երեխա՝

  • Մուշեղ (1889-1938),
  • Աշխեն (1891-1968),
  • Նվարդ (1892-1957),
  • Արտավազդ (1894-1918),
  • Համլիկ (1896-1938),
  • Անուշ (1898-1927),
  • Արփենիկ (1899-1981),
  • Արեգ (1900-1939),
  • Սեդա (1905-1988),
  • Թամար (1907-1989):
Рубрика: Գրականություն 10

Թումանյանը և երաժշտությունը 

Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միմիայն էն կախարդական աշխարհում, որ կոչվում է երաժշտություն:
Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն ու միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն` և տիրաբար տանել ուր որ կամենա: Էսպեսով էլ նա, արվեստների մեջ ամենազգայականն ու ամենավերացականը միաժամանակ, հանդիսանում է ամենաուժեղ արտահայտությունը ժողովուրդների ոգեկան կյանքի և բարձրագույն հաճույքներ տալով հանդերձ` դառնում է բարձրագույն կրթության միջոց:   
Հովհ. Թումանյան

Հովհաննես Թումանյանի երկերի հիման վրա գրված են 128 կոմպոզիտորի 139 երաժշտական ստեղծագործություն:

1.Կաքավի գովքը   Կոտ ու կես  Աղվեսն էկավ  Խնոցի  Բարի լույսի զանգեր զարկին  ԱԽ, ի՜նչ լավ է  Համբարձում յայլա  Ամպի տակից ջուր է գալիս  Աշուն  Վարդը

Հովհաննես Թումանյանի գրեթե բոլոր գրվածքները կարելի է այս կամ այն ձևով երաժշտության վերածել, այնքան տրամադրող ու հնչուն են դրանք: Մեր բանաստեղծներից և ոչ մեկը այնքան չի օգտագործվել կոմպոզիտորների կողմից, որքան Հովհաննես Թումանյանը: 

Ա. Տիգրանյան

Թումանյանի ստեղծագորղություննըերը իրենց տեղն ունեն նաև կինեմոտոգրաֆում:

ԳԻՔՈՐԸ

/գեղարվեստական համր  կինոֆիլմ /
Սցենարի հեղ.`Մ. Գևորգյան, Ա. Մարտիրոսյան
Ռեժիսոր` Ա.Մարտիրոսյան
Օպերատոր`Գ.Բեկազարյան

ԱՂՔԱՏԻ  ՊԱՏԻՎԸ

Սցենարի հեղ.`Հր, Մաթևոսյան
Բեմադր.  Ռեժ.`Բ. Հովհաննիսյան, Ա. Սամվելյան
Երաժշտ.`Տ.Մանսուրյան
Բեմ. օպերատոր`Ս.Գևորգյան
Բեմ. Նկարիչ`Կ.Կարապետյան

ՍՈՎԻ  ԺԱՄԱՆԱԿԻՑ

/Գեղարվեստական կարճամետրաժ  կինոֆիլմ /
Սցենարի հեղ.`Եր.Մանարյան
Բեմադր.` Է.Մարտիրոսյան
Երաժշտ.`Գ.Հախինյան
Ե.: Հայֆիլմ, 1974.

ՉԱԽՉԱԽ  ԹԱԳԱՎՈՐԸ

/կինոֆիլմ /  կինոալմանախ
Սցենարի հեղ.`Լ.Բուդաղյան, Դ. Կեսայան
Բեմադր,` ռեժ.`Դ.Կեսայան
Նկարիչ` Ա.Շաքրյան
Երաժշտ.`Մ.Վարդազարյան
Օպերատոր` Ս.Միրաքյան

ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ

/ Կարճամերտրաժ կինոֆիլմ /
Սցենար` Ե.Մանարյան
Բեմադր.` Դ.Քեոսեյան
Օպերատոր` Կ.Գևորգյան
Երաժշտ.` Գ.Հախինյան

ՍՈՒՏԼԻԿ  ՈՐՍԿԱՆԸ

Ռեժ.` Էդիկ  Բադալյան
Օպերատոր` Մարտին  Շահբազյան
Բեմ. Նկարիչ` Արամայիս Սարգսյան
Երաժշտ.` Էդվարդ Բաղդասարյան

Рубрика: Գրականություն 10

Հովհաննես Թումանյանը որպես հեքիաթագիր

Երևի յուրաքանչյուր հայի մանկության մի մասն է կազմում Հ․ Թումանյանի հեքիաթները։ Եվ ոչ միայն մանկության , Թումանյանը հասկանալի ու սիրելի է բոլոր տարիքներում։ նա այն եզակի հեքիաթագիրներից է ում հեքիաթները չեն կորցնում իրենց ուժն ու հետաքրքրությունը տարիների ընթացքում։

Կիկոսի մահը.Կռնատ աղջիկը.Ձախորդ Փանոսի հեքիաթը.Ճամփորդները.Ոսկու կարասը .Պոչատ աղվես.Սուտասանը.Տերն ու ծառան

Рубрика: Գրականություն 10

Թումանյանը մանկագիր

Թումանյան բոլորիս մոտ առաջին տպաորված բանաստեղծը ։Մինչ այսօր տարրական դասարաններից մինչև ավարտական դասարանները, ուսուցիչները և գրեթե բոլորը կարդում և զարմանում են Թումանյանի հանճարեղ բանաստեղծությունների, հեքյաթների և այլնների վրա։ Թումանյանն եղել է և կլինի ազգային հերոս և բանսատեղծ մեր ազգի համար։ Արդեն 150 տարի է անցել, որ նա մահացել է , բայց նրա անունը դեռ հիշում ենք։ Թումանյանի հեքիաթները դեռ մանկոց ենք լսել, երբ պառկում էինք քնելու։ Մենք Թումանյանի անունը ճանաչում ենք դեռ մանուկ հասակից։ Կարծում եմ Թումանյանն արժանի է հիշվել և միշտ մնալ անմոռաց հայերի սրտում որպես մանկաքիր, որպես հեքիաթագիր և որպես բանաստեղծ։

Հովհաննես Թումանյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան