Рубрика: Քիմիա 10

փորձ 2

Ջրածնի ստացումը մետաղների և թթուների փոխազդեցությունից Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ամրակալ, լուցկի, ցինկ, աղաթթու Նկարագրություն՝ Ցինկի կտորները քցեցինք փորձանոթի մեջ և վրան ձագարի միջոցով լցրեցինք աղաթթու: Նկատեցինք ջրածնի անջատումը: Եզրակացություն՝ Zn+2Hcl=ZnCl+H2

https://www.youtube.com/watch?v=SBPXkzm1QGY

Рубрика: Без рубрики, Քիմիա 10

Անհատական-հետազոտական աշխատանքների  թեմաները՝ «Թթուներ»

1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից։

2. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…

Անթթվածին թթուները ստացվում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացությունները ստացվում են։

Թթվածնային թթուների ստացման հիմնական եղանակ (համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունն արդեն նշվել է «Ջրածին» և «Օքսիդներ» թեմաներում):

*3. Թվարկեք թթուների քիմիական հատկությունները…

Թթուների  որոշ քիմիական հատկություններին (փոխազդեցությունը մետաղների ու մետաղների օքսիդների հետ) հանգամանորեն անդրադարձել ենք «Ջրածին»  և «Թթվածին» թեմաներում։ Ուստի այստեղ կներկայացնենք թթուներին բնորոշ այլ հատկությունները:

Թթուների հատկություններ

Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկար):  Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:  

FG14_08.JPG

2. Ծծմբական թթուն՝ H2SO4 Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:    

552e6cfc9e3d0dcef37035b4a118edf5.jpg

Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ:  3. Ազոտական թթուն՝ HNO3 Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է: 

27493.png

 Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն: 

скачанные файлы (17).jpg

4. Ֆոսֆորական թթու H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար: 

Рубрика: Քիմիա 10

Առաջադրանքներ

Նյութերը դասակարգել, անվանել,գրել բանաձևերը, նկարագրել  ֆիզիկական  հատկությունները՝ գույնը, ագրեգատային  վիճակը(պինդ, հեղուկ, գազային), եռման,հալման ջերմաստիճանները, ջերմա-,էլեկտրահաղորդականությունը, լուծելիությունը ջրում  և այլն:  *-Ընտրեք կենցաղում կամ շրջապատում 10 նյութ,գրեք դրանց բանաձևերը և կատարեք հետևյալ հաշվարկները`Աղ — NaClՋուր — H2OՍոդա — NaHCO₃Ժանգ — Fe2O3, Թթվածին — Օ2Ջրածին — H2Ացետոն — C₃H₆OՕզոն — O3Մագնեզիումի սուլֆատ — MgSO4Նատրիումի սուլֆատ — Na2SO4 * Ինչպիսի՞ տարրերից են կազմված նյութը, ատոմների քանակըԱղ — (NaCl) Նատրիումի 1 ատոմ, քլորի 1 ատոմՋուր — (H2O) Ջրածնի 2 ատոմ, թթվածնի 1 ատոմՍոդա — (NaHCO₃) Նատրիումի 1 ատոմ, ջրածնի 1 ատոմ, ածխածնի 1 ատոմ, թթվածնի 3 ատոմԺանգ — (Fe2O3) Երկաթի 2 ատոմ, թթվածնի 3 ատոմԹթվածին — (Օ2) Թթվածնի 2 ատոմՋրածին — (H2) Ջրածնի 2 ատոմԱցետոն — (C₃H₆O) Ածխածնի 3 ատոմ, ջրածնի 6 ատոմ, թթվածնի 1 ատոմՕզոն — (O3) Թթվածնի 3 ատոմՄագնեզիումի սուլֆատ — (MgSO4) Մագնեզիումի 1 ատոմ, ծծմբի 1 ատոմ, թթվածնի 4 ատոմՆատրիումի սուլֆատ — (Na2SO4) Նատրիումի 2 ատոմ, ծծմբի 1 ատոմ, թթվածնի 4 ատոմ * Հաշվեք հարաբերական մոլեկուլային զանգվածները՝MrMr (NaCl) = 23+35=58Mr (H2O) = 1*2+16=2+16=18Mr (NaHCO₃) = 23+1+12+16*3=23+1+12+48=84Mr (Fe2O3) = 56*2+16*3=112+48=160Mr (Օ2) = 16*2=32Mr (H2) = 1*2=2Mr (C₃H₆O) = 12*3+1*6+16=36+6+16=58Mr (O3) = 16*3 = 48Mr (MgSO4) = 24+32+16*4=24+32+64=120Mr (Na2SO4)=23*2+32+16*4=46+32+64=142 * Որոշեք տարրերի զանգվածային բաժինները՝w,զանգվածային հարաբերությունները  և  տարրերի  մոլային  բաժինները բարդ  նյութերում:w(Na) = 23 : 58 * 100% = 40%w(Cl) = 35 : 58 * 100% = 100% — 40%= 60%_____________________________________w(H) = 2 : 18 * 100% = 11%w(O) = 16 : 18 * 100% = 100% — 11= 89%_____________________________________w(Na) 23 : 84 * 100% = 27%w(H) 1 : 84 * 100% = 2%w(C) 12 : 84 * 100% = 14%w(O) 48 : 84 * 100% = 57%_____________________________________w(Fe) = 112 : 160 * 100% = 70%w(O) = 48 : 160 * 100% = 30%_____________________________________w(Օ) = 32 : 32 * 100% = 100%_____________________________________w(H) = 2 : 2 *100% = 100%____________________________________w(C) = 36 : 58 * 100% = 62%w(H) = 6 : 58 * 100% = 10%w(O) = 16 : 58 * 100% = 28%____________________________________w(O) = 48 : 48 * 100% = 100%____________________________________w(Mg) = 24 : 120 * 100% = 20%w(S) = 32 : 120 * 100% = 27%w(O) = 64 : 120 * 100% = 53%____________________________________w(Na) = 46 : 142 * 100% = 33%w(S) = 32 : 142 * 100% = 22%w(O)=64 : 142 * 100% = 45%____________________________________m0=58·1,66•10-27կգ=96•10-27կգ=9,6•10-26կգm0=18·1,66•10-27կգ=30•10-27կգ=3•10-26կգm0=84·1,66•10-27կգ=139•10-27կգ=1,39•10-25կգm0=160·1,66•10-27կգ=265•10-27կգ=2.65•10-25կգm0=32·1,66•10-27կգ=53•10-27կգ=5,3•10-26կգm0=2·1,66•10-27կգ=3•10-27կգ=3•10-27կգm0=58·1,66•10-27կգ=96•10-27կգ=9.6•10-26կգm0=48·1,66•10-27կգ=80•10-27կգ=8•10-26կգm0=120·1,66•10-27կգ=199•10-27կգ=1,99•10-25կգm0=142·1,66•10-27կգ=236•10-27կգ=2,36•10-25կգ__________________________________________m(Na) : m(Cl) = 23 : 35m(H) : m(O) = 2 : 16m(Na) : m(H) : (C) : (O) = 23 : 1 : 12 : 48m(Fe) : m(O) = 112 : 48m(Օ) = 32m(H) = 2m(C) : m(H) : m(O) = 36 : 6 : 16m(O) = 48m(Mg) : m(S) : m(O) = 24 : 32 : 64m(Na) : m(S) : m(O) = 46 : 32 : 64

Рубрика: Քիմիա 10

Գործնական  աշխատանք`  Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ: 

 Գրեք  բոլոր  սարքավորումների  անունները և նրանց կիրառումը:                              

Ամրակալ`
download
Քիմիական ամանեղեն`

Սպիրտայրոցի կառուցվածքը, նախապատրաստումը գործածության, վառելն ու հանգցնելը, բոցի  կառուցվածքը  և  նյութերի  տաքացումը  սպիրտայրոցի  վրա:

Սպիրտայրոցի կառուցվածքը`

1.-Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ)

  1. սկավառակով խողովակ
  2. բամբակե պատրույգ
  3. թասակ

Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ

ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով: Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով:

Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360C է:

 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները:

Հիշե՛ք

Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի

պատճառ դառնալ:

 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է.

պարզապես պետք է ծածկել թասակով

Բոցի կառուցվածքը

Բոցի ներքին մասը (1) մյուսների համեմատ մութ է և առավել սառը: Այդ մասում

ածխաջրածիններ են: Բոցի պայծառ և լուսավոր միջին մասը (2) կազմված է վառելանյութի շիկացած մասնիկներից: Ներքին մասի համեմատ ջերմաստիճանն այդ գոտում ավելի բարձր է, սակայն առավել բարձր ջերմաստիճան ունի բոցի վերևի մասը (3): Այդ մասում հիմնականում ածխածնի (IV) օքսիդ է:

Համոզվելու համար, որ բոցի 1-ին, 2-րդ և 3-րդ գոտիների ջերմաստիճանները տարբեր

են, կատարենք հետևյալ փորձը. լուցկու հատիկը բոցի մեջ տեղավորենք այնպես, որ հատի բոլոր երեք գոտիները: Կտեսնենք, որ լուցկին արագ կածխանա այն մասերում, որոնք ընկել են 2-րդ և 3-րդ գոտիներում :  Նշանակում է՝ բոցի ջերմաստիճանն այդ  մասերում ավելի  բարձր է:

Տնային աշխատանք`սովորել`էջ 12-17

Սպիրտայրոց (սպիրտային լամպ)



1. Հեղուկաման (ապակյա կամ մետաղյա անոթ) 
2. սկավառակով խողովակ 
3. բամբակե պատրույգ 
4. թասակ Հեղուկամանի մեջ ձագարով լցվում է էթիլ (գինու) սպիրտ` ամանի ծավալի 2/3-ից ոչ ավելի, սկավառակով խողովակի մեջ մտցվում է բամբակե պատրույգ այնպես, որ ծայրը խողովակից դուրս մնա 5-6 մմ: Երբ սպիրտայրոցը չի օգտագործվում, այն փակում են թասակով: Վառում են սպիրտայրոցը այրվող լուցկով:

Չի կարելի այն վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ: Սպիրտայրոցի բոցը չի կարելի հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: Սպիրտայրոցի բոցի առավելագույն ջերմաստիճանը 360օC է: 
 Մի քանի անգամ վառե՛ք և հանգցրե՛ք սպիրտայրոցը՝ պահպանելով կանոնները: ! 
Հիշե՛ք Չի կարելի սպիրտայրոցը վառել մեկ այլ սպիրտայրոցով. դա կարող է հրդեհի պատճառ դառնալ:
 Չի կարելի սպիրտայրոցի բոցը հանգցնել փչելով. դա վտանգավոր է. պարզապես պետք է ծածկել թասակով: 

Գործնական աշխատանք`Նյութերի տաքացում սպիրտայրոցի միջոցով

Համապատասխան սարքերի միջոցով կատարեք հեղուկ նյութերի տաքացում:

300px-Alcohol_spirit_lamp