Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

Հովարդ Լավքրաֆտ

Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ ամերիկացի սարսափ ժանրի գրող, լրագրող է։ Նրա ստեղծագործական միտքն այնքան յուրահատուկ էր, որ Լավքրաֆտի աշխատանքներն առանձնացվել են առանձին՝ լավքրաֆտյան սարսափներ ժանրի մեջ։ Լավքրաֆտի ստեղծագործություների անկյունաքարը հորինված տիեզերական էակ Քթուլհուն է։

Լավքրաֆտը ծնվել և իր կյանքի մեծ մասն ապրել է Փրովիդենսում՝ Ռոդ Այլենդ նահանգում։ Լավքրաֆտի կենդանության ժամանակ նրա ստեղծագործությունները մեծ արժեք չեն ներկայացրել և հրատարակվելեն էժանագին մի ամսագրում, բայց նրա մահից հետո դրանք շրջադարձային ազդեցություն են ունեցել ժամանակակից սարսափ գրականության ձևավորման վրա և համաշխարհային զանգվածային մշակույթի վրա։ Չնայած մահացել է ծայր աղքատության մեջ, Լավքրաֆտն այժմ համարվում է 20-րդ դարի ամենակարևոր գրողներից մեկը, իսկ ամերիկյան գրականության մեջ դասվում է այնպիսի գրողների կողքին, ինչպիսին Էդգար Ալլան Պոն է։

Լավքրաֆտը մահացել է 1937 թվականին, 46 տարեկան հասակում, քաղցկեղից։

Կատուների սիմվոլիկան

  • Կալիկո (եռագույն) — կատուների գերագույն աստվածուհի: Դասական, եռագույնի համակցություններ սպիտակ (մաքրություն), կարմիր (ծնող՝ մայր և հայր), խորը սև (կախարդական գույն): Այս գույնը կապված է եռակի աստվածուհու հետ: Եռագույն կատուները երջանկություն են բերում ցամաքում և ծովում, պաշտպանում են տունն ու ընտանիքը վնասից և մագնիս են հաջողության և բարգավաճման համար:
  • Երկու տոնով (սև և սպիտակ, կարմիր և սպիտակ, մոխրագույն և սպիտակ). Բոլոր կատուներից ամենանուրբ և ընկերասերները, նրանք փափկություն, հասկացողություն, իմաստություն են բերում տուն, օգնում են ազատվել հպարտությունից և հպարտությունից: Նրանք տալիս են իրենց ողջախոհությունն ու խոնարհությունը:
  • Կրիա (կրիայի կեղևի գույն): կանանց կախարդանքը, քանի որ այս գույնը ժառանգել են գրեթե բացառապես էգ կատուները, այս գույնի արուները չափազանց հազվադեպ են: Այս գույնը նույնպես կապված է երեխաների, մաքուր մոգության հետ: Այս գույնի կատուները բերում են պայծառատեսության, բուժելու նվեր:
  • Ոսկե, ոսկե բրոնզ (ինչպես Abyssinian): Տաճարի հարգված կատու, ժիր, իմաստուն, թագավորական, շնորհք շնորհող, հավերժական իմաստության յուրացմանը նպաստող, արևային մոգության կատարյալ օգնական:
  • Գծավոր (գծավոր): «Ժպտացող Չեշիրյան կատու»՝ պարգեւելով երջանկություն, թեթևություն և կենսուրախություն։ Սա օգնում է պահպանել առողջ հեռավորություն դժվար իրավիճակներում: Այն ձեզ էներգիա է հաղորդում հումորի և զվարճանքի զգացումով:
Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

Գարունը կյանքի նոր սկիզբ է․․

Երբ ձմեռվանից հետո գալիս է գարունը, ամեն անգամ կյանքս նոր շնչով է լցվում։ Կարծես մռայլ ու միապաղաղ կյանքից վերադառնում եմ պայծառ հիշողություններով և կյանքով լի առօրյային։ Երբ դատարկ ծառերը, մռայլ փողոցները և ամպամած եղանակը, փոխարինվում են ծաղկած ծառերի, արևոտ փողոցների և տաք եղանակի՝ ինքդ էլ կարծես վերածնվում ես։
Ծաղկում՝ առաջին շունչը, որ բնությունը տալիս է մարդկությանը։ Երբ առաջին հայացքդ գցում ես ծաղկած ծառերին՝ թվում է թե ձյուն է, բայց երկար նայելուց հետո նկատում ես ճյուղերի վրայի այդ խիտ ծաղկած բուրավետ ծաղիկները ու բզզացող մեղուներին։ Բուռն ծաղկումը սկսում է կամաց-կամաց անցնել։ Թափվում են ծաղկի բարակ ու թեթև թերթիկները և տերևների արանքից սկսում են երևալ բոլորիս սիրած փոքրիկ ցոգոլները։ Այո՛, թթվաշ, պինդ ու հյութալի ծիրանի և սալորի անհաս պտուղները։ Մանկության ամենավառ տպավությունները, երբ ամբողջ մի պատմություն ու քարտեզ էինք գծում, որ ցանկացած գնով բարձրանայինք ծառը ու քաղեինք այն աչքի տակ պահած ամենախոշոր ցոգոլը, որը տեսել էինք ծառի համարյա ամենավերին հատվածում։ Քաղում, ուտում էինք՝ վերադառնում էինք լիքը վերքերով ու քերծվածքներով, բայց դրական ու վառ հիշողություններով։ Գարունը լի է արկածներով։ Նա իր եղանակային քմահաճ տրամադրությունը փոփոխում է այնպես, կարծես երեխա լինի դեռահասության շրջանում՝ մե՛կ անձրև է, մե՛կ արև, մե՛կ քամի, մե՛կ ամպամած։ Չգիտես հաջորդ օրը ինչ է քեզ սպասվում՝ առավոտները մեղմ ու թեթև սառը քամի, ցերեկները շոգ, իսկ երեկոները ցուրտ։ Ու այդպես ինքդ ես մոլորվում զգեստապահարանիդ մեջ՝ կռահելով հաջորդ օրվա եղանակը։ Չնայած այդ ամենին թե՛ լավ, թե՛ վատ եղանակին ստեղծվում են լավ հիշողություններ։ Ու իրոք գարունը կյանքի նոր սկիզբ է․․․

Рубрика: Հայոց լեզու 10

Գործնական քերականություն

Մայրենի (գործնական քերականություն)

1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. ՓՈՔՐ ԾԱՌ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ
ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ
ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱ& ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ
ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է
ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է
ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ
ԱՍԻԱՅՈՒՄ։ Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից
2. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ
ԾՈՎՈՒՄ։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ
ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ
ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։

 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Рубрика: Հայոց լեզու 10

Հայոց լեզու․ Գործնական քերականություն․ 14/03

Մայրենի (գործնական քերականություն)

1. Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնահնչյունը
հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերականգնվում
է բառակազմության ժամանակ։

Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։

Կողմ—կողմեր—կողմնացույց—կողմնային
Մաս—մասեր—մասնակի—մասնավոր—մասնատել
Սերմ—սերմեր—սերմնատու—սերմնացան

2. Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախադասություններ։

Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։ Վահագն Դավթյան

Եզակի—Արագած, սար, ձյուն, կատար, արև, վիշտ, ցավ, բուրմունք, աղբյուր, կակաչ, ծով, խաղիկ, ժայռ, քար, խավար։

Հոգնակի—դարեր, ժայռեր, շանթեր, հողմեր, անդունդներ, գագաթներ, լանջեր։

3. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմվում –եր վերջավորությամբ։
1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ
4.եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ

6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք

9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ

Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ

Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

«Իմ ընկեր Նեսոն»

Այս պատմությունը մեզ ցույց է տալիս կյանքի վատ ու դաժան կողմերը: Հեղինակը պատմում է իր մանկության ընկերոջ՝ Նեսոյի մասին, թե ինչպես էին փոքր ժամանակ բոլորով նստում և Նեսոյի հեքիաթները լսում և ոչ մեկ միմյանց մեջ տարբերություն չէր դնում: Եվ երբ նրանց գյուղում դպրոց է բացվում ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ վճարել տարեկան երեք ռուբլի և հաճախել դպրոց: Հեղինակի ըների մեծ մասը չկարողացավ այցելել դպրոց, որոնցից մեկն էլ Նեսոն էր: Հեղինակը այս պատմությունը գրվել է շատ վաղուց, բայց նույն վիճակը կա նայև հիմա: Այս պատմության մեջ կա մի նրբութթյուն, երբ հեղինակը քաղաքից վերադառնում է գյուղ, նրա մանկության ընկերները ուրիշ ձև են վերաբերվում նրան, այլևս հեղինակին չեն ընդունում իրենցից մեկը: Այս պատմության ամենաազդեցիք հերոսը Նեսոն է: Հեղինակը Նեսոյի միջոցով փորձում է ցույց տալ կյանքի անարդար կողմերը. դրանցից մեկը այն է, որ գումար չունենալու պատճառով Նեսոն դարձավ գող, բայց նա կարող էր դառնալ հայտնի գործիչ:

Рубрика: Հայոց լեզու 10

Նախագիծ «Կարդում ենք Թումանյան»

Թումանյանը մանկագիր

Հովհաննես Թումանյանը որպես հեքիաթագիր

Թումանյանը և երաժշտությունը

Թումանյանական ընթերցումներ և վերլուծություններ

Թումանյանական ընթերցումներ և վերլուծություններ

Թումանյանի ընտանիքի մասին

Մարո (վերլուծություն)

Լոռեցի Սաքոն

Վայրէջք (վերլուծություն)

«Իմ ընկեր Նեսոն»

«Գաբո բիձու շերամապահությունը»,«Նեսոյի քարաբաղնիսը»

Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

«Իմ ընկեր Նեսոն»

Այս պատմությունը մեզ ցույց է տալիս կյանքի վատ ու դաժան կողմերը: Հեղինակը պատմում է իր մանկության ընկերոջ՝ Նեսոյի մասին, թե ինչպես էին փոքր ժամանակ բոլորով նստում և Նեսոյի հեքիաթները լսում և ոչ մեկ միմյանց մեջ տարբերություն չէր դնում: Եվ երբ նրանց գյուղում դպրոց է բացվում ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ վճարել տարեկան երեք ռուբլի և հաճախել դպրոց: Հեղինակի ըների մեծ մասը չկարողացավ այցելել դպրոց, որոնցից մեկն էլ Նեսոն էր: Հեղինակը այս պատմությունը գրվել է շատ վաղուց, բայց նույն վիճակը կա նայև հիմա: Այս պատմության մեջ կա մի նրբութթյուն, երբ հեղինակը քաղաքից վերադառնում է գյուղ, նրա մանկության ընկերները ուրիշ ձև են վերաբերվում նրան, այլևս հեղինակին չեն ընդունում իրենցից մեկը: Այս պատմության ամենաազդեցիք հերոսը Նեսոն է: Հեղինակը Նեսոյի միջոցով փորձում է ցույց տալ կյանքի անարդար կողմերը. դրանցից մեկը այն է, որ գումար չունենալու պատճառով Նեսոն դարձավ գող, բայց նա կարող էր դառնալ հայտնի գործիչ:

Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

Լոռեցի Սաքոն

,,Լոռեցի Սաքոն,, վերլուծություն- Պոեմը մի անտառոտ զավակի ՝ Սաքոյի մասին էր, ով անտառում էր ապրում: Նա անտառում էր ապրում, և ճանաչում էր անտառի բոլոր ձայները, նա զգում էր անտառը: Սակայն, մի օր, նա անտառում ձայներ է լսում, որ նրան շատ է վախեցնում: Այդ ձայները նրան քիչ- քիչ հասցնում են խելագարության: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Այս պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Այսպիսի մի դեպք պատահել էր Թումանյանի ծանոթներից մեկի ՝ Սաքոյի հետ: Պոեմի ասելիքը այն էր, որ երբեք, ոչ մի անգամ, չես կարող իմանալ, թե անդադար մտածելով ինչի կարող ես հասնել: Ի վերջո, այդ մտքերը քեզ կարող են հասցնել խելագարության և շատ մեծ ազդեցություն թողնել քո հոգեկան աշխարհի վրա:

Рубрика: Հայոց լեզու 10

Թումանյանական ընթերցումներ և վերլուծություններ

                Հովհաննես Թումանյան «Փարվանա» — վերլուծություն

Հովհաննես Թումանյանը «Փարվանա» ստեղծագործության մեջ ցուցադրել է,  թե ինչ  է պատահում արքաի դատարկամիտ դստեր հետ, նրա չափից դուրս անիրականալի ցանկության պատճառով։ Նա ցանկացում էր այնպիսի բան, որը ոչ ոք չէր էլ կարող գտնել, քանի որ այն անգամ գոյություն չուներ։ Նա ցանկացում էր անշեջ կրակ, որը այդպես էլ չգտնվեց։ Բոլոր կտրիճները երկար ճանապարհորդություններից և փնտրտուքներից հետո հույսը կորցրեցին և թողեցին այդ միտքը, և չշարունակեցին պայքարել գեղեցկուհու սրտին արժանանալու համար։ Սպասելով երկար տարիներ գեղեցկուհին, ի վերջո կորցրեց հույսը, և այնքան լաց եղավ,  որ լիճ գոյացավ և ծածկեց Փարվանա պալատը։  

Հովհաննես Թումանյան «Թմբկաբերդի առումը» — վերլուծություն

Թմբկաբերդի առումը ստեղծագործության մեջ Հովհաննես Թումանյանը բնութագրում է մարդկային դավաճանությունը, որը ի վերջո հենց դավաճանողին է կործանում։

Շահը  երկար պայքարելով Թաթուլի դեմ և տեսնելով, որ ոչնչի չի կարողանում հասնել, դիմեց խորամանկ քայլի։ Նա ուղարկեց իր աշուղներից մեկին Թմբկաբերդի տիրուհու մոտ, որպեսզի նա արտահայտի Շահի սերը տիկնոջ հանդեպ։ Թմբկատիրուհին լսելով աշուղին ընկավ շփոթմունքի մեջ, քունը փախավ, չէր ուզում դավաճանել Թաթուլին, բայց Շահի հարստությունը ի վերջո գերեց նրան։

Կռվից հաղթանակով վերադարձած Թաթուլն ու իր զորքը, քեֆ կազմակերպեցին, բաժակները լցրեցին և այնքան խմեցին, որ իսկույն քնեցին։ Թաթուլը երազում տեսավ կնոջ դավաճանությունը, բայց մինչև հասկացավ, թե ինչ է կատարվում դավաճան կինը արդեն բացում էր դարպասները։ Շահը իր զորքով ներխուժեց Թմբկաբերդ և սպանեց Թաթուլին էլ, բոլոր բնակիչներին էլ։ 

Կռվից հետո Շահը հարցրեց թմբկատիրուհուն՝ » Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա, մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն․․․»

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել․ Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա․ Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել, չէր եղել նա կյանքում խաբեբա, — պատասխանեց թմբկատիրուհին։

Շահը լսեց նրա պատասխանը և հանկարծ նրա մտքով մի բան արցավ՝ եթե թմկատիրուհին դավաճանել է Թաթուլին իր հարստության համար, ապա ինչ կարող է լինել, եթե գտնվի մի ուրիշ մեկը ով ավելի հարուստ կլինի․․․

Տիրուհին մատնել էր Թաթուլին և դավաճանել իր ամբեղջ ժողովրդին և այդ պատճառով  ստացավ մեծագույն պատիժ՝ ընկավ ձորը  Շահի դահիճի ձեռքերից։