Рубрика: հետազոտական աշխատանք

Օրգանական թթուներ

Ավանդաբար պարզագույն կարբոնաթթուների համար առավել տարածված են առօրյա գործածական անունները, որոնց մի մասը ստեղծվել են դեռևս 18-րդ դարում (քացախաթթու, կարագաթթու, ադիպինաթթու, ֆթալաթթու)։ Ածխածնի ատոմների զույգ թվաքանակով բարձրագույն կարբոնաթթուները նույնպես ունեն առօրյա անվանումներ, սակայն այնքան նման են, որ դրանց օգտագործումը կարող է շփոթմունքի տեղիք տալ (կապրիլաթթու, կապրինաթթու)։Կարբոնաթթուների սիստեմատիկ անվանումները կազմվում են թթվին համապատասխանող ալկանի անվանը-ական թթու վերջավորության ավելացնելով։ Երբեմն ավելի հեշտ է անվանումը կազմել -կարբոնաթթու մասնիկի ավելացմամբ, որը նշանակում է, որ միացության մեջ ջրածնի մեկ ատոմը տեղակալվել է կարբօքսիլային խմբով։ Այդպիսի մոտեցում կիրառվում է այն դեպքում, երբ կարբօքսիլային խումբը միացված է ցիկլային համակարգին (ցիկլոպրոպանկարբոնաթթու).

Եթե կարբոնաթթուն պարունակում է պերօքսիդային կամրջակ, ապա այդպիսի թթուների անվանմանն ավելացվում են պերօքսի-պեր- կամ գեր- մասնիկները (գերքացախաթթու, պերօքսիբենզոյաթթու)։

Ծծումբ պարունակող օրգանական թթուների նշանակման համար օգտագործվում են -սուլֆոնաթթու (RSO3H), -սուլֆինաթթու (RSO2H), -սուլֆենաթթու (RSOH) վերջավորությունները, որոնք նույնպես ավելացվում են RH ալկանի անվանը։

Рубрика: հետազոտական աշխատանք

Թթուների անվանումներ

Թթվածին պարունակող թթուների անվանումները բաղկացած են երկու մասից՝ բուն թթվի անունը (արտահայտված ածականով) և թթու բաղադրիչը (ծծմբական թթու, ֆոսֆորական թթու)։ Բուն թթվի անվանումը կազմվում է թթվակազմիչ տարրի հայերեն անվանմանը տարբեր ածանցների ավելացնելով.

  • ային (եթե տարրը գտնվում է օքսիդացման միակ կամ ամենաբարձր աստիճանում),
  • օքսիդացման +5 միջանկյալ աստիճանը նշանակվում է -ական ածանցով (քլորական թթու՝ HClO3, բրոմական թթու՝ HBrO3, յոդական թթու՝ HIO3),

Եթե թթվակազմիչ տարրը երկու թթուներում էլ գտնվում է օքսիդացման նույն աստիճանում, բայց թթուները տարբերվում են «ջրի պարունակությամբ», ապա քիչ թթվածին պարունակող թթվի անվանն ավելացվում է մետա նախածանցը, իսկ ավելի շատ թթվածին պարունակող թթվի անվանմանը՝ օրթո նախածանցը, օրինակ՝ մետաֆոսֆորական թթու (HPO3) և օրթոֆոսֆորական թթու. (H3PO4

Մի քանի թթվակազմի տարրեր պարունակող թթվածնավոր թթուները կոչվում են իզոպոլիթթուներ։ Դրանք սովորաբար կոչվում են ավանդական անուններով (երկֆոսֆորական թթու H4P2O7, երկծծմբական թթու H2S2O7

Այն թթուները, որոնցում թթվածնի ատոմները տեղակալվել են ծծմբի ատոմներով, կոչվում են թիոթթուներ և ունեն համապատասխան թիո- նախածանցը (թիոֆոսֆորական թթու՝ H3PO3S)։ Եթե թթվի հիդրօքսիլ խմբերը կամ թթվածնի ատոմները տեղակալվել են հալոգենների ատոմներով կամ ամինախմբերով, ապա թթվի անվանն ավելացվում է նաև համապատասխան ածանցը (ամիդոֆոսֆորական թթու՝ H2PO3NH2),իսկ տեղակալված ծծմբական թթուներն ավանդաբար կոչվում են սուլֆոնական (քլորսուլֆոնական թթու՝ ClSO3H)։

Այն թթուները, որ ունեն -O-O- պերօքսիդային կամրջակ, վերաբերում են պերօքսիդային թթուներ և ունեն պերօքսիդ- մասնիկը (պերօքսիդմիածծմբական թթու՝ H2SO5) կամ գեր- նախածանցը (գերծծմբական թթու)[11]։

Рубрика: Без рубрики, հետազոտական աշխատանք

Թթուների ստացումը և քիմիական հատկությունները

Տեսություն

Թթուների ստացման եղանակները

Անթթվածին թթուները ստացվում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացությունները ստացվում են

ա) ջրածնի և համապատասխան ոչ մետաղի անմիջական փոխազդեցությունից.

H2+F2=2HFH2+Br2=2HBrH2+S=H2SH2+Cl2=2HCl   բ) համապատասխան աղի և մեկ այլ` ավելի ուժեղ թթվի փոխազդեցությունից.   FeS+H2SO4=FeSO4+H2S↑NaCl(պինդ) +H2SO4(խիտ) =NaHSO4+HCl↑ (լաբորատորեղանակ)2NaCl(պինդ) +H2SO4(խիտ) =Na2SO4+2HCl↑ (արդյունաբերականեղանակ)   գ) որոշ այլ փոխազդեցություններից։   Օրինակ՝ ավելի ակտիվ ոչ մետաղները դուրս են մղում պակաս ակտիվները
համապատասխան թթուներից.   2HJ + Br2 = 2HBr + J2H2S + Cl2 = 2HCl + SH2S + Cl2 = 2HCl + S
Թթվածնային թթուների ստացման հիմնական եղանակ (համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունն արդեն նշվել է «Ջրածին» և «Օքսիդներ» թեմաներում):