Рубрика: Без рубрики

Մոտիվացիոն նամակ.«Ինչու հենց ես պետք է մասնակցեմ «Ամառային դպրոցին»»

«Ամառային դպրոց» ծրագրին յուրաքանչյուր աշակերտի տրվում է հնարավորություն մասնակցելու, կարծիք, առաջարկ ներկայացնելու: Ոսումնասիրելով նպատակները այս ծրագրի ես կներկայացնեմ պատասխանս, թե ինչու ես պետք է մասնակցեմ։ Ներկայացրածս ծրագրում կտեսնեք իմ կողմից իրականացված նախագծերը, մասնակցած հանդիպումները, քննարկումները և վերլուծությունները, որոնք մասմբ վերաբերվում են քաղաքագիտությանը, տնտեսությանը և կրթությանը։

.Մասնակցություն ԱԳՆ ուսումնաճանաչողական այցին։ Կատարեցինք քննարկումներ և ուսումնասիրություններ  արտաքին գործերին վերաբերող հարցերին և դիվանագիտական կանոներին։

.Հետազոտական աշխատանքների լուսաբանում : Հետազոտական աշխատանքի պաշտպանող Անահիտ Վերմիշյանի  (Մամուլի լեզվաոճական  արանձնահատկությունները)կատարելով մի շարք քննարկումներ։ 

.Նախագիծ ՝ՀՀ արտաքին հարաբերություններ։ Անբողջ քննարկումը իմ բլոգում<Հայաստանի արտաքին հարաբերությունները բնութագրվում էին հետևյալ առանցքային կետերով.>

.Մասնակցել եմ քաղաքապետարանի կողմից կազմակերպված Աշ.խորհրդի նախագահների վերապատրաստմանը։ Մասնակցելով բավականին շատ տեղեկությունն եմ ստացել աշակերտի իրավունքների և պարտականությունների մասին, սակայն բացի դրանից կատարել ենք խմբային և անհատական վերլուծություններ նոր օրենքներ ստեղծելու վերաբերյալ։

.Իրականացրել եմ նախագիծեր <Սփյուրքահայերի մշակույթային արժեքները>որը վերնագրել եմ այսպես <Աշխարհի հայերը> <Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև> 

. Թարգմանական բազում աշխատանքներ տարատեսակ արտաքին քաղաքականության և հարևան երկրների հարաբերությունների մասին ՝բոլոր քննարկումներում նեռարված են: … .Բանավեճ քննարկումներ ՝թեմա կամավորական աշխատանքի օրենքների մեջ փոփոխություններ կատարելու  և միաժամանակ Արցախի հարցին վերաբերող որոշակի փոփոխություններ կատարելու մասին։ Քնարկումները եղել են այն դասընկերների հետ և արդյունքում ունեցել եմ նոր առաջարկ կամավորական աշխատանք կատարելու վերաբերյալ : Առաջնային խնդիրը Արցախի բնակիչների հոգեբանական և ֆիզիկական խնդիրներն են՝ չհաշված երեխաների ուսման, և հոգեբանական տրավմաները, որոնք կամաորական աշխատանք նախագծով կարելի է որոշակիորեն մեղմացնել:Ծրագիրը կազմելու և տեղադրելու եմ բլոգում այնտեղ՝ կկազմվեն խնդիրների լուծման որոշակի աշխատանքներ օրինակ՝ հոքեբանորեն ամրապնդելու նրանց կարգավիճակը , կրթական ծրագրերի մեջ ներգրավելու և այլ աշխատանքներ կատարելու որոնք, չեն նպաստի ատելություն այլ ընկալել իրականեւթյունը և հոգեբանորեն կայուն լինեն :

Рубрика: Без рубрики

Մուտք ճամբար

«Մուտք» Ավագ դպրոց Ճամբարի երկրորդ փուլը մեկնարկեց օգոստոսի 17-ին, որի երևանյան փուլն ավարտվեց օգոստոսի 19-ին, իսկ օգոստոսի 24-26-ը կիրականացվի ճամբարի արտագնա փուլը՝ ուսումնահայրենագիտական ճամբար Արատեսում։

Առաջին օրը ճամբարականները պարտաճանաչ կերպով հավաքվեցին Ավագ դպրոցում եւ ծանոթացան ճամբարի ղեկավարների՝ տիար Տիգրանյանի եւ ընկեր Վարդանի հետ։ Շատերը բավականին հետաքրքրված էին դպրոցով և առաջին իսկ օրվանից տարբեր հարցերով լի քննարկում ունեցանք Ծանոթացան ուսուցիչներից տիկին Ելենայի հետ, բավականին տպավորված էին, իսկ հետո ընկեր Լիլիթի օգնությամբ բացեցին իրենց ուսումնական բլոգները, որից հետո միասին այցելեցինք կրթահամալիրի գինու դպրոց։ Տպավորված հադիպում-պարապմունքից հետո օրն ճամբարային առաջին օրն ավարտվեց։ 

Երկրորդ օրը տիար Տիգրանյանի հետ միասին ես եւ իմ ընկերները բավականին հասկանալի եւ ինֆորմացիայով լի քնարկում ունեցանք նախագծային եւ հետազոիտական աշխատանքների մասին, որից հետո քննարկում ունեցանք դարձյալ  տիկին Ելենայի հետ։ Այնուհետև այցելեցինք կրթահամալիրի Գեղարվեստի կենտրոն, որտեղ Ոսկերչոթյան եւ Քանդակի արհեստանոցներում մանրակրկիտ ծանոթացանք ամբողջ արվեստի բաղադրիչների հետ: Ճամբարականները ոգևորված էին եւ շտապում էին կատարել իրենց ընտրությունը, շատերը նշեցին, որ քանդակագործությունը իրենց ուսումնական պլանի բաղադրիչ կդառնա։

Քանդակի արվեստանոցում ճամբարականների շրջայց-ծանոթությունը՝ տեսանյութում․

Երրորդ օրը ճամբարի երևանյան փուլի ամփոփում-քննարկումից հետո ճամբարականները ծանոթացան ճամբարի արտագնա փուլի՝ Արատեսյան ուսումնահայրենագիտական ճամբարի նախագծին, իսկ վերջում  ոգևորված հարցեր ուղղեցին մեզ՝ Ավագ դպրոցի սովորողներիս։ Օրվա ավարտին բոլորը մեծ սպասումներով գնացին՝ Արատեսում հանդիպելու և էլ ավելի հետաքրքիր ճամբարային օրեր անցկացնելու ակնկալիքներով։