Рубрика: Հայոց պատմություն 10

Արշակունիներ

Flag of the Arshakuni dynasty (non-original, amateur version).png

Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում։ Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։

Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյաններ, Սյունիներ, Բագրատունիներ, Արծրունիներ և այլք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին։

Рубрика: Հայոց պատմություն 10

Քրիստոնեություն

Քրիստոնեություն  –  մոնոթեիստական կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

Քրիստոնեություն բառն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում: Քրիստոնեության գլխավոր հատկանիշներն են՝ միաստվածությունը՝ օրինակարգված Աստվածության միության (միակության) մեջ դրսևորվող դեմքերի՝ Երրորդության (Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված) վերաբերյալ վարդապետությամբ:

Հասկացություն Աստծո՝ ոչ միայն որպես բացարձակ Հոգու, բացարձակ Բանականության և Ամենազորության, այլև բացարձակ Բարու `   Սիրո մասին:

Վարդապետություն մարդկային անձի՝ իբր¨ Աստծո պատկերով և նմանությամբ արարված անմահ հոգևոր գոյության, բոլոր մարդկանց՝ Աստծո առջև հավասար լինելու, ազատ կամքի և աստվածային շնորհի միջոցով Աստծուն միանալու, աստվածային կատարելությանը հասնելու և հավիտենական երանությունը վայելելու վերաբերյալ:

Վարդապետություն նյութի նկատմամբ հոգու լիակատար գերիշխանության մասին: Աստված է նյութական աշխարհի Արարիչը, մարդուն վերապահված է տերը լինել նյութ. արարչության:

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը:

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը:

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է (իր երկու անխախտելի մասերով՝ Հին կտակարան և Նոր կտակարան), քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին: Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:

Ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Աստված իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մարդու կերպարանքով ուղարկեց աշխարհ՝ ճշմարտությունը հայտնելու մարդկությանը և նրան ազատագրելու մեղքից: Հիսուս Քրիստոսը դրա համար չարչարվեց, խաչվեց, մեռավ խաչի վրա, հոգով իջավ դժոխք և ազատեց հոգիներին, երրորդ օրը հարություն առավ, 40 օր հարություն առած մարմնով երևաց աշակերտներին, նրանց նախապատրաստեց ապագա առաքելության համար, համբարձվեց երկինք: Քրիստոսի երկրորդ գալուստով բոլոր մեռելները հարություն կառնեն, և արդարների համար երկրի վրա կստեղծվի հավիտենական կյանք:

Քրիստոնեությունն առաջացել է մ. թ. I դարի սկզբին՝ Իսրայելի հրեականության և Հռոմեական կայսրության մեջ տարածված բազմաստվածության հետ մրցակցության պայմաններում. II դարի կեսերին այն դարձել է համաշխարհային կրոն: Քրիստոնեության վերջնական հաղթանակի համար էական դեր են խաղացել միաստվածությունը, ավելի ամբողջական ու հստակ արտահայտված բարոյամարդասիրական բովանդակությունը, անդրշիրիմյան կյանքի հեռանկարը, Աստծու առջև բոլորին (նաև ստրուկին) հավասար հայտարարելը, ծիսակարգերի պարզությունն ու մատչելիությունը և այլն: 

«Քրիստոնեություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է Իգնատիոս Անտիոքացին (I–II դարեր)՝ Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում:

Քրիստոնեական դավանաբանությունը սահմանվել է IV–V դարերում՝ եկեղեցու հայրերի երկերում՝ Աստվածաշնչի և տիեզերական ժողովների որոշումների հիման վրա: Քրիստոնեության մեջ առանցքային նշանակություն է ունեցել Նիկիայի տիեզերական ժողովը (325 թ.), որն ընդունել է ուղղափառ դավանանքի հիմնական դրույթները՝ Հավատո հանգանակը:

Քրիստոնեական աստվածաբանության համաձայն՝ Հայր Աստվածը, Որդի Աստվածը և Սուրբ Հոգի Աստվածը միասնական՝ մեկ Աստվածության 3 անձեր են՝ Սուրբ Երրորդություն: Նիկիայի տիեզերական ժողովն ամրագրեց Սուրբ Երրորդության Անձերի համագոյությունը, այսինքն՝ նույն բնությանը պատկանելը: 

Արարչագործության գլխավոր նպատակը մարդն է, որն արարչության կենտրոնն է և ստեղծվել է Աստծու պատկերով և նմանությամբ: Ադամական մեղքի պատճառով խզվել է մարդու հետ Աստծու ճշմարիտ հարաբերությունը: Մարդը զրկվել է Աստծու հետ լինելու կատարյալ երանությունից և արտաքսվել դրախտից: Պատվիրանազանցությունը հանգեցրել է մարդու երկակի մահվան՝ հոգևոր և մարմնավոր: 

Բայց Տիրոջից հեռացած մարդկությանն Աստված չզրկեց իր արարչական խնամքից և փրկեց Որդու՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ: Քրիստոսը նոր Ադամն է, որ աշխարհ եկավ և նորոգեց մեղքով ապականված ու մահվան դատապարտված մարդկությանը:

Քրիստոնեական դավանաբանության եզրափակիչ մասը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան, մեռելների համընդհանուր հարության, ահեղ դատաստանի և երկնային արքայության մասին է. մեղավորները դատապարտվելու են դժոխքի տանջանքների, իսկ արդարները հարություն են առնելու՝ հավիտենական երանությունը վայելելու համար: 

Քրիստոնեական եկեղեցին Հռոմեական կայսրության բաժանումից (395 թ.) հետո տրոհվել է հռոմեական-արևմտյան և հունական-արևելյան մասերի, որոնց միջև Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո խորացել են հակասություններն ու մրցակցությունը: Հակաքաղկեդոնական ավանդապաշտ եկեղեցիները, հավատարիմ մնալով առաջին 3 տիեզերական ժողովների դավանաբանական սահմանումներին և աստվածաբանությանը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը: 1054 թ-ին Սուրբ Հոգու բխման մասին վարդապետության մեջ Հռոմի կողմից ավելացված «և Որդու» (այսինքն՝ Սուրբ Հոգին բխում է Հորից և Որդուց) հավելվածի պատճառով այդ եկեղեցիները բաժանվել են: Բաժանումից հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին՝ Ուղղափառ (երկաբնակ): IX–X դարերից սկսած՝ կազմավորվել են ինքնուրույն երկաբնակ եկեղեցիներ, որոնք միավորվում են Ուղղափառ (Արևելյան երկաբնակ) եկեղեցիներ անվան տակ: Դրանցից են Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Դամասկոսի, Երուսաղեմի աթոռները, Մոսկվայի (Ռուս ուղղափառ եկեղեցի), Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի պատրիարքությունները, Հունաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Աֆրիկայի, ԱՄՆ-ի և այլ ուղղափառ եկեղեցիներ:

Արևելյան ուղղափառ եկեղեցի են Հայ առաքելական և քույր`   Եգիպտական ղպտի, Ասորական, Հնդիկ մալաբար և Եթովպական կամ Հաբեշական եկեղեցիները:

XVI դարում Կաթոլիկ եկեղեցում սկիզբ է առել հակակաթոլիկական շարժում, որը հայտնի է որպես բողոքական ռեֆորմացիա: Կաթոլիկ եկեղեցուց առանձնացել են լյութերականները, կալվինականները, անգլիկանները, անաբապտիստները և ուրիշներ:

1996 թ-ի տվյալներով՝ աշխարհի 2 մլրդ քրիստոնյաներից 981 մլն-ը կաթոլիկներ են, 600 մլն-ը՝ բողոքական, 182 մլն-ը՝ ուղղափառ:

Հայ առաքելական եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից է. սկզբնավորվել է սբ Թադեոս և սբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ: 301 թ-ին, Հայոց Տրդատ Գ Մեծ արքայի օրոք, Սբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն (առաջինը`   աշխարհում):

Քրիստոնեությունը նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Հայ եկեղեցին տևական ժամանակ համախմբել է պետականությունը կորցրած հայ ժողովրդին:

Рубрика: Հայոց պատմություն 10

Իսլամ

Իսլամը համաշխարհային կրոն է, որի հիմքը Ղուրանն է:
Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»: Այլ իմաստով այդ բառը նշանակում է «Ալլահին (Աստծոն) անձնատուր լինել»: Այլ տերմինաբանությամբ իսլամը – բացարձակ միաստվածություն է, Ալլահին (Աստծոն) ենթարկվելը: Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ: 

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը:  Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում: Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար):

Рубрика: Հայոց պատմություն 10

Հին Եգիպտոսի կրոնը

Եգիպտական առասպելների մեջ կենտրոնական տեղ են գրավել աշխարhի ստեղծումը, մեղքերի համար մարդկանց պատժելը, արևի աստված Ռայի պայքարը Ապոպ օձի կերպարով հանդես եկող խավարի ուժերի դեմ, Օսիրիսի մահն ու հարությունը և այլն։ Հին եգիպտացիների կրոնը սկզբնավորվել է նախնադարյան տոհմական համայնքներում և անցել զարգացման երկարատև ուղի: Նրա համար բնորոշ է հին հավատալիքների (ֆետիշիզմ, բույսերի աստվածացում և հատկապես՝ կենդանիների պաշտամունք) պահպանումը։ Հին Եգիպտոսի ամբողջ պատմության ընթացքում եգիպտացիները իրենց պաշտած գրեթե ամեն մի աստվածություն մարմնավորել են որևէ կենդանու մեջ։

Կենդանիների պաշտամունք

Համարվում է, որ սկզբնապես եգիպտացիները պաշտում էին կենդանիներին նրանց ուժի և հզորության համար, որը նրանց մոտ սարսափ ու վախ էր առաջացնում։ Կենդանիների սրբացումը դինաստիական Եգիպտոսում տևել է դարեր՝ ծագելով նախապատմական տոտեմիզմից։

Ավանդազրույցները մեռյալների մասին

Հին եգիպտացիների մոտ լայնորեն տարածված է եղել մեռածների պաշտամունքը։ Նրանց կրոնական պատկերացմամբ յուրաքանչյուր մարդ մի քանի հոգի ունի։ Հավիտենական երանության կարող է հասնել միայն նա, ում մարմինը՝ հոգու ապաստարանը, պահպանվում է ընդմիշտ։ Այստեղից Էլ՝ դիակի մումիացման սովորույթը։

Աստվածների «բաշխումը»

Սկզբնական շրջանում յուրաքանչյուր նոմոս ունեցել է իր գլխավոր աստվածը։ Հետո առաջացել են աստվածային երրորդություններ (օրինակ, Թեբոսականը՝ արևի աստված Ամոնը, նրա կին՝ երկնքի աստվածուհի Նուտը և նրանց որդին՝ լուսնի աստված Հոնսուն)։ Երրորդության շուրջը կազմավորվում է աստվածների հիերարխիան։ Նոմոսների միավորումը երկու պետությունների (Վերին Եգիպտոսի և Ստորին Եգիպտոսի), ապա մի միասնական պետության մեջ (մեր թվարկությունից առաջ մոտ 3-րդ հազարամյակ) անհրաժեշտ դարձրեց համապատասխան պաշտամունքների ստեղծումը, կրոնի միասնականացումը։ Միասնական կրոնի մեջ գլխավոր տեղը գրավում են գերիշխող քաղաքի աստվածները։ Աստվածների հիերարխիան արտացոլում է արևելյան բռնապետական կարգերը։

Փարավոնի դերը կրոնում

Պաշտոնական կրոնը փարավոնին հայտարարում է աստծո մարմնացում, կենդանի աստված։ Հսկայական զոհաբերություններն ու զանազան արտոնություններ ուժեղացնում են քրմերին, ն նրանք սկսում են վիճարկել փարավոնի իշխանությունը։

Միաստվածություն ստեղծելու փորձը

Միաստվածություն մտցնելու միջոցով քրմերի հզորությունը ջլատելու Ամենհոտեպ չորրորդիի փորձը ձախողվել Է։ Մեր թվարկությունից առաջ 11-րդ դարում թեբոսական քրմերը գրավում են Եգիպտոսի գահը և հաստատում աստվածապետություն։

Հին Եգիպտական կրոնի արտացոլումը արվեստում

Եգիպտոսում ստեղծվել է կրոնական և մոգական հարուստ գրականություն։ Հմայությունները, աղոթքները, մեկնությունները, աստվածների «կանչերը» ամփոփվել են ժողովածուներում։ Այդպես են առաջացել «Բուրգերի տեքստերը», «Սարկոֆագների տեքստերը», «Մեռյալների գիրքը» և կրոնական այլ ժողովածուներ։ Հին Եգիպտոսի աստվածաբանությունը լայն տարածում է գտել անտիկ աշխարհի կրոններում և զգալի ազդեցություն Հործել քրիստոնեական դոգմատիկայի, պատկերագրության, ծիսակատարության վրա։

Рубрика: Հայոց պատմություն 10

Արշակունյաց արքայատոհմ

Արտաշիսյան արքայատոհմի անկումից հետո Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար պայքարել են Հռոմն ու Պարթևստանը, երկրում թագավորել են օտարազգի դրածո արքաները: 52 թ-ին հայ-պարթևական զորքերը գահ են բարձրացրել Պարթևաց արքա Վաղարշ I-ի կրտսեր եղբորը՝ Տրդատին: Հռոմի պատերազմը Հայաստանի և նրա դաշնակից Պարթևստանի դեմ ավարտվել է Հռանդեայի ճակատամարտում (62 թ.) հռոմեական զորքերի ծանր պարտությամբ: 66 թ-ին Հռոմը պաշտոնապես ճանաչել է Մեծ Հայքի անկախությունը, և Ներոն կայսրը Հռոմում թագադրել է Տրդատին.  դրանով սկզբնավորվել է Արշակունյաց արքայատոհմի հայկական ճյուղը: 

Տրդատ Ա-ն, որը հայկական աղբյուրներում հայտնի է Արտաշես անունով, վերականգնել է ավերված Արտաշատը, կառուցել Գառնիի ամրոցը (76 թ.) և հեթանոսական տաճարը: Տրդատ Ա-ին հաջորդել է Սանատրուկը. նա 91 թ-ին Մեծ Հայքին է միացրել Եդեսիայի թագավորությունը, հիմնել է նոր արքայանիստ Մծուրք քաղաքը: Սանատրուկին անվանել են «Մեծ թագավոր Հայոց Մեծաց և Եդեսիո»: 

Սանատրուկից հետո Մեծ Հայքում հաջորդաբար թագավորել են Պարթևաց Բակուր II արքայի որդիներ Աշխադարն ու Պարթամասիրը: Հռոմեական կայսր Տրայանոսը 114 թ-ին գահընկեց է արել Պարթամասիրին և Հայաստանը հայտարարել Հռոմեական պրովինցիա: Տրայանոսի արկածախնդիր արշավանքի ձախողումից (116 թ.) հետո Մեծ Հայքի թագավոր է հռչակվել Վաղարշ Ա-ն, որն արքունիքը հաստատել է նորակերտ Վաղարշապատում: Հռոմեական Անտոնիոս Պիոս  կայսրը 144 թ-ին տապալել է Վաղարշ Ա-ին և գահը հանձնել Ասորիքի Եմեսա (Հոմս) քաղաքի թագավոր Սոհեմոսին (Կոմմագենի Երվանդունիների արքայատնից), որի կառավարումն ընդմիջվել է Բակուրի գահակալմամբ: 

186 թ-ին Սոհեմոսին հաջորդել է Վաղարշ Բ-ն, ով սկզբնավորել է հայ Արշակունիների ժառանգական իշխանությունը: Վաղարշ Բ-ին հաջորդած որդին՝ Խոսրով Ա Մեծը, գահակալման սկզբնական տարիներին պայքարել է կովկասյան հրոսակ ցեղերի դեմ ու ամրապնդել երկրի հյուսիսային սահմանները: Իրանում պարթև Արշակունիների անկումից և Սասանյանների արքայատան հաստատումից (226 թ.) հետո, գլխավորելով հակասասանյան ուժերը, Խոսրով Ա-ն համառ կռիվներ է մղել Մեծ Հայքի ինքնուրույնության և սահմանների անխախտության համար: Զոհվել է 259 թ-ի պարսկական արքունիքի կազմակերպած դավադրության հետևանքով: Սասանյանների դեմ անհաշտ թշնամության պայմաններում հայ Արշակունիներն այնուհետև հաճախ դաշնակցել են Հռոմեական կայսրության հետ: 261 թ-ին Շապուհ I-ը ռազմակալել է Մեծ Հայքը և նրա գահը հանձնել իր գահաժառանգ որդուն՝ Որմիզդ-Արտաշիրին, որին հաջորդել է եղբայրը՝ Ներսեհը: 287 թ-ին հայ-հռոմեական զորքերը Բասենում պարտության են մատնել պարսիկներին, նրանց դուրս մղել Մեծ Հայքից և Հայոց թագավոր հռչակել Խոսրով Ա-ի որդի Տրդատ Գ Մեծին: 

298 թ-ին Մծբին քաղաքում Հռոմի հետ կնքած 40-ամյա խաղաղության պայմանագրով Սասանյանները ճանաչել են Մեծ Հայքի ինքնուրույնությունը և Արշակունիների գահը: Մոտ 330 թ-ին Տրդատ Գ-ին հաջորդել է որդին՝ Խոսրով Բ Կոտակը, որը, հակահարված տալով Սասանյան Շապուհ II արքայի ոտնձգություններին և ճնշելով հայ որոշ ավատատերերի անջատամետ հակումները, վարել է պետության կենտրոնացման քաղաքականություն, զբաղվել շինարարական աշխատանքներով: Հիմնել է նոր մայրաքաղաք Դվինը` շրջակա անտառով, «Տաճար Մայրի» և «Խոսրովակերտ» (պահպանվել է ցայժմ) անտառները` արգելանոց-որսարաններով: Նրա մահից հետո պարսիկները ռազմակալել են Հայաստանը: Խոսրով Բ-ի գահաժառանգ որդի Տիրանը հաստատվել է գահին Հռոմի օգնությամբ (338 թ.): Նա շարունակել է հոր՝ պետական իշխանության ամրապնդման և կենտրոնացման քաղաքականությունը: 

350 թ-ին Շապուհ II-ը խոշոր բանակով ներխուժել է Հայաստան, ձերբակալել Տիրանին, կուրացրել նրան և ընտանիքի հետ գերեվարել Պարսկաստան: Սակայն նույն թվականին հայ-հռոմեական միացյալ ուժերն ազատագրել են Մեծ Հայքը՝ Շապուհ II-ին հարկադրելով ճանաչել Արշակ Բ-ի գահը: 

Արշակ Բ-ի ձերբակալությունից հետո երկրի պաշտպանությունը ղեկավարել են թագուհի Փառանձեմն ու թագաժառանգ Պապը: 371 թ-ին հայ-հռոմեական միացյալ ուժերը Ձիրավի դաշտում (Նպատ լեռան մոտ) ջախջախել են պարսկական զորաբանակը՝ Շապուհ II-ին ստիպելով ճանաչել Մեծ Հայքի անկախությունն ու Պապի գահակալությունը: Պապը մեծացրել է արքունի բանակը, ընկճել նախարարների և խոշոր հոգևորականության ընդվզումները, ձեռնարկել երկիրը կենտրոնացնելու և հզորացնելու միջոցառումներ: Հռոմեական արքունիքը, երկյուղելով երիտասարդ թագավորի ինքնուրույն քաղաքականությունից, 374 թ-ի աշնանը դավադրաբար սպանել է նրան: Հռոմը Հայոց գահը հանձնել է Պապի եղբորորդի Վարազդատին, որին գահընկեց է արել Հայոց սպարապետ Մանվել Մամիկոնյանը և գահ բարձրացրել Պապի անչափահաս որդի Արշակ Գ-ին: 

387 թ-ին Հռոմի կայսրը և Պարսից արքան Մեծ Հայքի թագավորությունը բաժանել են միմյանց միջև: Երկրի ծայրագավառներն անդամատվել են, արևմտյան մի քանի գավառներ անցել են Հռոմին, իսկ Մեծ Հայքի մեծ մասը՝ Պարսկաստանին:

Արշակ Գ-ի մահից (390 թ.) հետո հռոմեական մասը վերածվել է կայսերական նահանգի, իսկ Պարսկաստանին ենթակա մասում հաջորդաբար թագավորել են Խոսրով Դ-ն, Վռամշապուհը և նրա որդի Արտաշես Գ-ն: Վերջինիս գահազրկումից (428 թ.) հետո վերացել է Արշակունիների արքայատոհմը, և Մեծ Հայքի պարսկական մասը վերածվել է մարզպանության: 

Рубрика: Հայոց պատմություն 10

Վան անվանումների նույնականացում

ԱսորեստանիԱսարհադդոն VIII թագավորը մ.թ.ա. 680 թվականին փորագրված արձանագրությունների մեջ պատմում է, որ մ.թ.ա. 681 թվականին իր երկու եղբայրները իրենց հոր՝ Ասորեստանի թագավոր Սենեքերիմի դեմ դավադրություն են կազմակերպում ու սպանում նրան։ Հետո ըստ այդ արձանագրությունների՝ նրանք փախչում են Ուրարտու։ Աստվածաշնչում՝ Թագավորների 4-րդ գրքում, նույնպես գրված է այս դեպքի մասին։ Բայց այստեղ ասված է, որ երկու եղբայրները՝ Ադրամելիքն ու Սարասարը, իրենց հորը սպանելով, փախել են Արարատի երկիր։ Հայտնի է, որ հնագույն ժամանակներից «Արարատի երկիր» կոչվում էր Հայաստանը (Հայքը)։ Այդ մասին գրված է նաև հայկական հնագույն «Հայկ և Բել» վեպում[11]։ Նույն այս դեպքի մասին 5-րդ դարի հայ պատմիչներից գրել է Մովսես Խորենացին։ Նա պատմում է, որ երկու եղբայրները իրենց հորը՝ Սենեքերիմին սպանելուց հետո «փախան եկան մեզ մոտ»։ Պարզ է, որ Խորենացին գրելով «մեզ մոտ»՝ նկատի ուներ իր հայրենիքը՝ Հայաստանը։ Ուրեմն, ըստ Խորենացու, հայրասպան եղբայրները եկել են Հայք։ Վերջապես, նույն դեպքի մասին, փոքր-ինչ փոփոխված, պատմվում է նաև հայոց «Սասնա ծռեր» («Սասունցի Դավիթ») դյուցազնավեպում։ Այստեղ էլ փախստական եղբայրները գալիս են Հայաստանի Սասուն գավառը[12]։

Рубрика: Հայոց պատմություն 10

ՀԱՅՈՑ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՁԵՒԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐ

Հայ ժողովրդի հայրենիքը Հայասանն է՝ ընդգրկելով Հայկական լեռնաշխարհի ողջ տարածքը։ Այն հյուսիսից եզերվում է Կուր գետով, հյուսիս-արևմուտքից՝ Պոնտոսի լեռներով, հարավից՝ Հայկական Տավրոսի լեռնաշղթայով և Հյուսիսային Միջագետքի հարթացայրով։ Արևելքում սահմանակցում է Կասպից ծովին, Իրանական սարահարթին և Ուրմիա լճին, իսկ արևմուքտում Անտիտավրոսի լեռներով բաժանվում ի Փոքրասիական սարահարթից։ Հայկաական լեռնաշխարհը, իր բարձր դիրքր պատճառով անվանում են նաև Լեռնային երկիր կամ Լեռնային կղզի։ Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է Միջնաշխարհ։

Рубрика: Без рубрики, Հայոց պատմություն 10

Քարի դար

Քարի դար, մարդկության զարգացման ամենավաղ շրջանը, երբ օգտագործվում էր գերազանցապես քարը, սակայն դրա հետ մեկտեղ նաև փայտը և ոսկորը։ Քարի դարի վերջում սկսեց նաև օգտագործվել կավը։

Այս դարաշրջանում մարդկությունը Արևելյան Աֆրիկայից տարածվում է աշխարհի բոլոր անկյուններում։ Քարի դարի վերջում ընտելացվում են որոշ կենդանիներ։ Սկսվել է 2.5 միլիոն տարի առաջ և ավարտվել մ.թ.ա. 6-րդ հազարամյակում։ Քարի դարը բաժանվում է՝

Հին Քարի դար կամ պալեոլիթ

Երկրագնդի մեծ մասում, այդ թվում նաև Հայկական լեռնաշխարհում, Հին Քարի դարի կլիմայական պայմանները, բուսական և կենդանական աշխարհը խիստ տարբերվել են մարդկականից։ Մարդիկ օգտագործել են միայն քարե (օբսիդիան, կայծքար և այլն) գործիքներ, զբաղվել որսորդությամբ ու հավաքչությամբձկնորսությունը եղել է սաղմնային վիճակում, իսկ երկրագործությունը, անասնապահությունն ու խեցեգործությունը հայտնի չեն եղել։ Հին Քարի դարի սկիզբը (ավելի քան 2 միլիոն տարի առաջ) համընկնում է երկրի վրա կապկանման մարդկանց երևան գալուն, վերջը՝ միջին Քարի դարին (մոտ 10-12 հզ տարի առաջ)։ Հին Քարի դարը բաժանվում է վաղ (ստորին) և ուշ (վերին) ժամանակաշրջանների։ Ուշ Հին Քարի դարին անցման հետ առաջացել և տարածվել է մարդու արդի ֆիզիկական տիպը՝ homo sapiens-ը (բանական մարդ

Հայկական լեռնաշխարհը եղել է մարդու բնակության հիմնական օրրաններից։ Այստեղ, բազմաթիվ վայրերում (Հրազդան գետի ափերին, ՍիսիանումԱրարատԱրագած և Արտին լեռների լանջերին ու ստորոտներին, Հայկական Տավրոսի հարավային լանջերին և այլուր) հայտնաբերվել են նախամարդու բնակության կայաններ, որոնցում գտնվել են շելյան, աշելյան, մուստիերյան և այլ հնագույն մշակույթների հասակակից գործիքներ (ձեռքի հատիչներ, կոպիտ ջարդիչներ, սրածայրեր, քերիչներ, քերթիչներ, միջուկներ, սկավառակներ, զանազան տեսակի շեղբեր ևն)։ ՀՀ տարածքում Հին Քարի դարի վաղագույն մնացորդները (շելյան տիպի քարե գործիքներ) առաջին անգամ գտնվել են 1943-45-ին՝ Արտին լեռան կայաններից (Սատանի դար, Հարավային, Արեգունի բլուրներ), որոնք իբրև քարեդարյան հնավայրեր արժանացել են համաշխարհային ճանաչման