Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

«Իմ ընկեր Նեսոն»

Այս պատմությունը մեզ ցույց է տալիս կյանքի վատ ու դաժան կողմերը: Հեղինակը պատմում է իր մանկության ընկերոջ՝ Նեսոյի մասին, թե ինչպես էին փոքր ժամանակ բոլորով նստում և Նեսոյի հեքիաթները լսում և ոչ մեկ միմյանց մեջ տարբերություն չէր դնում: Եվ երբ նրանց գյուղում դպրոց է բացվում ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ վճարել տարեկան երեք ռուբլի և հաճախել դպրոց: Հեղինակի ըների մեծ մասը չկարողացավ այցելել դպրոց, որոնցից մեկն էլ Նեսոն էր: Հեղինակը այս պատմությունը գրվել է շատ վաղուց, բայց նույն վիճակը կա նայև հիմա: Այս պատմության մեջ կա մի նրբութթյուն, երբ հեղինակը քաղաքից վերադառնում է գյուղ, նրա մանկության ընկերները ուրիշ ձև են վերաբերվում նրան, այլևս հեղինակին չեն ընդունում իրենցից մեկը: Այս պատմության ամենաազդեցիք հերոսը Նեսոն է: Հեղինակը Նեսոյի միջոցով փորձում է ցույց տալ կյանքի անարդար կողմերը. դրանցից մեկը այն է, որ գումար չունենալու պատճառով Նեսոն դարձավ գող, բայց նա կարող էր դառնալ հայտնի գործիչ:

Рубрика: Հայոց լեզու 10

Նախագիծ «Կարդում ենք Թումանյան»

Թումանյանը մանկագիր

Հովհաննես Թումանյանը որպես հեքիաթագիր

Թումանյանը և երաժշտությունը

Թումանյանական ընթերցումներ և վերլուծություններ

Թումանյանական ընթերցումներ և վերլուծություններ

Թումանյանի ընտանիքի մասին

Մարո (վերլուծություն)

Լոռեցի Սաքոն

Վայրէջք (վերլուծություն)

«Իմ ընկեր Նեսոն»

«Գաբո բիձու շերամապահությունը»,«Նեսոյի քարաբաղնիսը»

Рубрика: Հայոց պատմություն 10

Արշակունիներ

Flag of the Arshakuni dynasty (non-original, amateur version).png

Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում։ Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։

Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387 թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյաններ, Սյունիներ, Բագրատունիներ, Արծրունիներ և այլք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին։

Рубрика: Asingnments

Lesson 11

Evidence-that which makes clear the truth or falsehood of something

Solitary-alone; single; only

Vision-power of seeing; sense of sight

Frequent-happening often; occurring repeatedly

Glimpse-a short, quick view

Recent-done, made, or occurring not long ago

Decade-ten years

Hesitate-fail to act quickly; be undecided

Absurd-plainly not true or sensible; foolish

Conflict-direct opposition; disagreement

Minority-smaller number or part; less than half

Fiction-that which is imagined or made up

Рубрика: Без рубрики

«Գաբո բիձու շերամապահությունը»,«Նեսոյի քարաբաղնիսը»

Գաբո բիձու շերամապահությունը Հովհաննես Թումանյանի « Գաբո բիձու շերամապահությունը» պատմվածքը այն մասին է, որ « նոր ուսում առածները» աշխարհից բան չեն հասկանում և ամբողջ պատմվածքի ընթաքում իր դժգոհություն է հայտնում՝ բերելով օրինակներ: Գաբո բիձու օրինակով Թումանյանը ուզում է ասել, որ հին մարդիկ դժվար են ընթունում նոր, երիտասարդ մարդկանց: Այդպես միշտ եղել է և կլինի:

«Նեսոյի քարաբաղնիսը»

Այս պատմվածքում Թումանյանը պամում էր այն մասին, որ միշտ չէ հին մեթոդների ճիշտ լինելը, բայց գյուղերում դեռ շարունակվում են պահպանել այդ հին մեթոդները: Զարմանալին այն էր, որ քարաբաղնիսի շնորհիվ մահացու դեպքեր էին գրանցվել, բայց գյուղացիները այդ մասին խոսեցին այն ժամանակ, երբ Կիրակոսը մահացավ, բայց եթե գրագետ լինեին մահացու դեպքեր չէր լինի:

Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

«Իմ ընկեր Նեսոն»

Այս պատմությունը մեզ ցույց է տալիս կյանքի վատ ու դաժան կողմերը: Հեղինակը պատմում է իր մանկության ընկերոջ՝ Նեսոյի մասին, թե ինչպես էին փոքր ժամանակ բոլորով նստում և Նեսոյի հեքիաթները լսում և ոչ մեկ միմյանց մեջ տարբերություն չէր դնում: Եվ երբ նրանց գյուղում դպրոց է բացվում ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ վճարել տարեկան երեք ռուբլի և հաճախել դպրոց: Հեղինակի ըների մեծ մասը չկարողացավ այցելել դպրոց, որոնցից մեկն էլ Նեսոն էր: Հեղինակը այս պատմությունը գրվել է շատ վաղուց, բայց նույն վիճակը կա նայև հիմա: Այս պատմության մեջ կա մի նրբութթյուն, երբ հեղինակը քաղաքից վերադառնում է գյուղ, նրա մանկության ընկերները ուրիշ ձև են վերաբերվում նրան, այլևս հեղինակին չեն ընդունում իրենցից մեկը: Այս պատմության ամենաազդեցիք հերոսը Նեսոն է: Հեղինակը Նեսոյի միջոցով փորձում է ցույց տալ կյանքի անարդար կողմերը. դրանցից մեկը այն է, որ գումար չունենալու պատճառով Նեսոն դարձավ գող, բայց նա կարող էր դառնալ հայտնի գործիչ:

Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

Լոռեցի Սաքոն

,,Լոռեցի Սաքոն,, վերլուծություն- Պոեմը մի անտառոտ զավակի ՝ Սաքոյի մասին էր, ով անտառում էր ապրում: Նա անտառում էր ապրում, և ճանաչում էր անտառի բոլոր ձայները, նա զգում էր անտառը: Սակայն, մի օր, նա անտառում ձայներ է լսում, որ նրան շատ է վախեցնում: Այդ ձայները նրան քիչ- քիչ հասցնում են խելագարության: Նրան թվում է, թե չարքերն ընկել են իր ետևից: Այս պոեմը հիմնված է իրական դեպքի վրա: Այսպիսի մի դեպք պատահել էր Թումանյանի ծանոթներից մեկի ՝ Սաքոյի հետ: Պոեմի ասելիքը այն էր, որ երբեք, ոչ մի անգամ, չես կարող իմանալ, թե անդադար մտածելով ինչի կարող ես հասնել: Ի վերջո, այդ մտքերը քեզ կարող են հասցնել խելագարության և շատ մեծ ազդեցություն թողնել քո հոգեկան աշխարհի վրա:

Рубрика: Գրականություն 10

Մարո (վերլուծություն)

Մարո (վերլուծություն) Հ.Թումանյանն այս պոեմում ներկայացնում է իր ժամանակները, ընտանիքի անդամների միջև, ընտանիքի և համայնքի միջև հարաբերությունները:

Մարոն փոքրիկ աղջիկ էր, ով պատկերացում չուներ ամուսնության և ամուսնական կյանքի մասին: Կարոն նրա համար ուղղակի բարի մարդ էր, ով իրեն կոնֆետներ, չամիչ ու խնձոր էր բերում: Նա հայտնվելով անծանոթ աշխարհում՝ փորձեց փախչել և օգնություն գտնել իր ծնողների մոտ, սակայն այս դեպքում համայնքի կարծիքն ավելի կարևոր եղավ: Նրա հայրը վախենալով համայնքի <<դատից>>՝ չօգնեց իր աղջկան՝ չընդունեց իր տանը: Մարոյի վախը վերագրվեց կախարդությանը: Փոխանակնրան օգնեին ազատվել այդ <<կախարդությունից>>, էլ ավելի վատ հոգեկան իրավիճակում դրեցին: Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն անծանոթ ու սարսափելի իրավիճակից, որոշում է նետվել ձոր:Այս հետաքրքիր ստեղծագործության մեջ Թումանյանը նշում է ժամանակի մի քանի ավանդույթներ՝

Այս ժամանակներում, երբ գալիս էին աղջկա հայրական տուն՝նրա <<ձեռքը խնդրելու>>, հյուրերի առջև հացով լի տաշտ էին դնում: Սովորական էր համարվում վաղ տարիքում ամուսնանալը: Երբ աղջիկն ամուսնանում էր և գնում հայրական տնից, այն այլևս իրտունը չէր և նա խնդիրների դեպքում չէր կարող վերադառնալ իր հայրական օջախ և օգնություն ստանար ծնողներից, քանի որ համայնքը կդատապարտեր նրա ծնողներին, իսկ ավելի կոնկրետ հորը՝ իր աղջկան՝ իր սեփական տանն ընդունելու համար: Բացի այդ՝ նրան ոչ մի կերպ թույլ չէին տալիս որևիցե կապ ունենալ իր ընտանիքի և համայնքի անդամների հետ, նույնիսկ մահվան դեպքում չէին թաղում ո՛չ իրենց բնակավայրում, ո՛չ էլ առավել ևս ընտանեկան գերեզմանոցում, այլ Մարոյի պես՝իրենց բնակավայրից բավական հեռու, առանց հուշատախտակի և եկեղեցական արարողակարգի:

Մարո անունով իննամյա աղջնակին ամուսնացնում են հասուն տղամարդ Կարոյի հետ: Մարոն սկզբում դեմ չէր, բայց հետո, հասկանալով ամուսնական կյանքի դժվարությունները, փախչում է և վերադառնում հայրական տուն, սակայն նրան տանը չեն ընդունում ու դուրս են շպրտում: Հալածված Մարոն ամիսներ շարունակ տանջվում է, հետո ձորն ընկնելով մահանում.. Մարոն ընդհամենը 9 տարեկան երեխա էր և չէր հասկանում, որ ամուսնությունը միայն Կարոյի բերած համեղ անուշեղենները ուտելը չէ: Հարսանիքից հետո, երբ գալիս է ամուսնական պարտականությունները կատարելու ժամանակը, Մարոն սկսում է վախենալ, ու ինչպես նշված է պոեմում ատել Կարոյին: Այստեղից սկսվում է ողջ ողբերգությունը: Ինչ՞ու հայրը տուն չի ընդունում իր աղջկան: Պատճառը` հայկական, գենետիկորեն փոխանցվող երեսպաշտությունն ու հասարակության կարծիքից կախվածությունը: Մարոյի ծնողները՝ չտալով նրան <<կյանքի>> գիտելիքներ, հնաավորություն չտալով արտահայտվելու, մանուկ հասակում որոշում են առաջին պատահածին տալ իրենց դստերը: Ինչ՞ու նրանք չէին մտածում հետագա բարդությունների մասին: Մ՞իթե Մարոն պատրաստ էր այդ տարիքում դառնալու կին, հոգալու ընտանիքի հոգսերը և, ինչու ոչ, կատարելու ամուսնական պարտականությունները: Հայրը միգուցե չէր մտածում այդ մասին և կարևորությունը տալիս էր իր ընտանիքի անվանն ու պատվին՝ չհասկանալով, որ վտանգում է աղջկա կյանքը.. Այդ դեպքում նրա մայրը, իսկ ի՞նչ էր մտածում նա: Արդյոք չէր հասկանում հարցի լրջությունն ու այդ տարիքում ամուսնանալու անդառնալի հետևանքները..Կարոն լինելուվ հասուն տղամարդ ինչո՞ւ որոշեց ամուսնանալ հենց իննամյա աղջնակի հետ: Նա փորձում էր Մարոյի սիրտը շահել անուշեղեններով և հնարավորություն չտալով Մարոյին անգամ մտածելու… Արդյո՞ք ամուսնությունը միայն քաղցրավենիքներն են, իրենից չի՞ պահանջվելու անել ավելին, քան միայն ուտելը… Նա անգամ գաղափար չուներ այդ մասին: Կարոն չճանաչելով նրան գալիս է նրա ձեռքը խնդրելու, իսկ Մարոյի հայրը միանգամից որոշում է համաձայնել՝ պատճառաբանելով, թե իբրև դա Աստծու կամքն է: Կարծում եմ Մարոյի մահվան մեջ ամենամեծ մեղավորները հասարակությունն ու նրա հոտած կարծիքն էին, որ Մարոյի հորը պարտադրեցին միանգամից որոշում կայացնել՝ չմտածելով հետագայի մասին, ուղղակի ցանկանալով հասարակության առաջ լինել պատվավոր, ավանդապաշտ ընտանիք:

Рубрика: Գրականություն 10

Թումանյանի ընտանիքի մասին

Ծնողներ

Բանաստեղծի հայրը՝ Հովհաննես աղայի ավագ որդին՝ Ասլան (հետագայում՝ Տեր-Թադևոս) Թումանյանցը (1839-1898), Սանահինի վանքում երկու տարի դպրի պաշտոն զբաղեցնելուց հետո՝ 1874 թվականին՝ 35 տարեկանում, հակառակ իր կամքին ձեռնադրվում է քահանա։ Ծիծաղելով հաճախ է կրկնել «Մարդ չդառա, տերտեր դառա» ասացվածքը։ Քահանա դառնալ էր ստիպել հայրը, որն այն ժամանակ շատ էր ցանկացել, որ որդիներից մեկը տերտեր դառնա։ Բանաստեղծը և եղբայրը՝ Ռոստոմը, ծնվել են, երբ նրանց հայրը դեռ աշխարհական է եղել։ Թումանյանը հոր նկատմամբ խորը հարգանք և սեր է տածել․

Առաջին սեր

Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցում ուսանելու տարիներին և Տեր-Դավթյանի ընտանիքի հետ մտերմանալիս Թումանյանը սիրահարվում է տեսչի աղջիկներից մեկին՝ Վերգինեին և գրում է «Հոգուս հատոր» բանաստեղծությունը։ Տիգրան Տեր-Դավթյանը սակայն, իմանալով այս սիրո մասին, աշակերտի վրա լրտեսներ է նշանակում, որոնք Թումանյանին գտնում են դպրոցի բակի լորիների տակ՝ «Հոգուս հատորը» գրելիս։ Թումանյանին փրկում է տեսչի դուստրը՝ Վերգինեն, որին էլ նա հասցեավորել էր «Հոգուս հատորը»։ Հետագայում այս միջադեպը և առաջին սերը դարձել են Թումանյանի ամենաթանկ հիշողություններից մեկը։

Ամուսնություն

1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին, որին նա, ամենայն հավանականությամբ, տեսել էր Տեր-Հովհաննեսի բնակարանում կամ Խարխուփի թաղում, ուր գտնվում էր Մարիամ Մաճկալյանի տատի տունը։ Քահանա Տեր-Հովհաննեսի տանը պաշտոնական այցելություններից մեկի ժամանակ Թումանյանը ծանոթանում է ապագա կնոջ հետ։

Օլգա Մաճկալյանի հետ ամուսնանալու մտադրությունը հավանություն է գտնում աղջկա խորթ հոր՝ Տեր-Հովհաննես մոտ մեկ պայմանով, որ Թումանյանը քահանա դառնար, ինչին էլ Թումանյանը համաձայնում է։

Հովհաննես Թումանյանի և Օլգա Մաճկալյանի նշանադրության արարողությունը տեղի է ունեցել 1888 թվականի մարտի 24-ին (ըստ պայմանագրի՝ մարտի 25-ին), իսկ ամուսնությունը՝ նույն թվականի դեկտեմբերի 1-ին։

Երեխաներ

Թումանյանների ընտանիքը

1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցել են 10 երեխա՝

  • Մուշեղ (1889-1938),
  • Աշխեն (1891-1968),
  • Նվարդ (1892-1957),
  • Արտավազդ (1894-1918),
  • Համլիկ (1896-1938),
  • Անուշ (1898-1927),
  • Արփենիկ (1899-1981),
  • Արեգ (1900-1939),
  • Սեդա (1905-1988),
  • Թամար (1907-1989):