Рубрика: Գրականություն 10

Մարո (վերլուծություն)

Մարո (վերլուծություն) Հ.Թումանյանն այս պոեմում ներկայացնում է իր ժամանակները, ընտանիքի անդամների միջև, ընտանիքի և համայնքի միջև հարաբերությունները:

Մարոն փոքրիկ աղջիկ էր, ով պատկերացում չուներ ամուսնության և ամուսնական կյանքի մասին: Կարոն նրա համար ուղղակի բարի մարդ էր, ով իրեն կոնֆետներ, չամիչ ու խնձոր էր բերում: Նա հայտնվելով անծանոթ աշխարհում՝ փորձեց փախչել և օգնություն գտնել իր ծնողների մոտ, սակայն այս դեպքում համայնքի կարծիքն ավելի կարևոր եղավ: Նրա հայրը վախենալով համայնքի <<դատից>>՝ չօգնեց իր աղջկան՝ չընդունեց իր տանը: Մարոյի վախը վերագրվեց կախարդությանը: Փոխանակնրան օգնեին ազատվել այդ <<կախարդությունից>>, էլ ավելի վատ հոգեկան իրավիճակում դրեցին: Մարոն էլ չկարողանալով ելք գտնել իրեն անծանոթ ու սարսափելի իրավիճակից, որոշում է նետվել ձոր:Այս հետաքրքիր ստեղծագործության մեջ Թումանյանը նշում է ժամանակի մի քանի ավանդույթներ՝

Այս ժամանակներում, երբ գալիս էին աղջկա հայրական տուն՝նրա <<ձեռքը խնդրելու>>, հյուրերի առջև հացով լի տաշտ էին դնում: Սովորական էր համարվում վաղ տարիքում ամուսնանալը: Երբ աղջիկն ամուսնանում էր և գնում հայրական տնից, այն այլևս իրտունը չէր և նա խնդիրների դեպքում չէր կարող վերադառնալ իր հայրական օջախ և օգնություն ստանար ծնողներից, քանի որ համայնքը կդատապարտեր նրա ծնողներին, իսկ ավելի կոնկրետ հորը՝ իր աղջկան՝ իր սեփական տանն ընդունելու համար: Բացի այդ՝ նրան ոչ մի կերպ թույլ չէին տալիս որևիցե կապ ունենալ իր ընտանիքի և համայնքի անդամների հետ, նույնիսկ մահվան դեպքում չէին թաղում ո՛չ իրենց բնակավայրում, ո՛չ էլ առավել ևս ընտանեկան գերեզմանոցում, այլ Մարոյի պես՝իրենց բնակավայրից բավական հեռու, առանց հուշատախտակի և եկեղեցական արարողակարգի:

Մարո անունով իննամյա աղջնակին ամուսնացնում են հասուն տղամարդ Կարոյի հետ: Մարոն սկզբում դեմ չէր, բայց հետո, հասկանալով ամուսնական կյանքի դժվարությունները, փախչում է և վերադառնում հայրական տուն, սակայն նրան տանը չեն ընդունում ու դուրս են շպրտում: Հալածված Մարոն ամիսներ շարունակ տանջվում է, հետո ձորն ընկնելով մահանում.. Մարոն ընդհամենը 9 տարեկան երեխա էր և չէր հասկանում, որ ամուսնությունը միայն Կարոյի բերած համեղ անուշեղենները ուտելը չէ: Հարսանիքից հետո, երբ գալիս է ամուսնական պարտականությունները կատարելու ժամանակը, Մարոն սկսում է վախենալ, ու ինչպես նշված է պոեմում ատել Կարոյին: Այստեղից սկսվում է ողջ ողբերգությունը: Ինչ՞ու հայրը տուն չի ընդունում իր աղջկան: Պատճառը` հայկական, գենետիկորեն փոխանցվող երեսպաշտությունն ու հասարակության կարծիքից կախվածությունը: Մարոյի ծնողները՝ չտալով նրան <<կյանքի>> գիտելիքներ, հնաավորություն չտալով արտահայտվելու, մանուկ հասակում որոշում են առաջին պատահածին տալ իրենց դստերը: Ինչ՞ու նրանք չէին մտածում հետագա բարդությունների մասին: Մ՞իթե Մարոն պատրաստ էր այդ տարիքում դառնալու կին, հոգալու ընտանիքի հոգսերը և, ինչու ոչ, կատարելու ամուսնական պարտականությունները: Հայրը միգուցե չէր մտածում այդ մասին և կարևորությունը տալիս էր իր ընտանիքի անվանն ու պատվին՝ չհասկանալով, որ վտանգում է աղջկա կյանքը.. Այդ դեպքում նրա մայրը, իսկ ի՞նչ էր մտածում նա: Արդյոք չէր հասկանում հարցի լրջությունն ու այդ տարիքում ամուսնանալու անդառնալի հետևանքները..Կարոն լինելուվ հասուն տղամարդ ինչո՞ւ որոշեց ամուսնանալ հենց իննամյա աղջնակի հետ: Նա փորձում էր Մարոյի սիրտը շահել անուշեղեններով և հնարավորություն չտալով Մարոյին անգամ մտածելու… Արդյո՞ք ամուսնությունը միայն քաղցրավենիքներն են, իրենից չի՞ պահանջվելու անել ավելին, քան միայն ուտելը… Նա անգամ գաղափար չուներ այդ մասին: Կարոն չճանաչելով նրան գալիս է նրա ձեռքը խնդրելու, իսկ Մարոյի հայրը միանգամից որոշում է համաձայնել՝ պատճառաբանելով, թե իբրև դա Աստծու կամքն է: Կարծում եմ Մարոյի մահվան մեջ ամենամեծ մեղավորները հասարակությունն ու նրա հոտած կարծիքն էին, որ Մարոյի հորը պարտադրեցին միանգամից որոշում կայացնել՝ չմտածելով հետագայի մասին, ուղղակի ցանկանալով հասարակության առաջ լինել պատվավոր, ավանդապաշտ ընտանիք:

Оставьте комментарий