Рубрика: Без рубрики

<Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև>

Ինչ վերաբերում է պատերազմից տուժած տարածքներում ապրող հայերին, ապա կարևոր է նշել, որ Հայաստանը և ավելի լայն Հարավային Կովկասի տարածաշրջանը պատմության ընթացքում տարբեր հակամարտություններ են ապրել: Տարածաշրջանում շարունակվող կարևոր հակամարտություններից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի սահմաններում գտնվող շրջան է, սակայն նրա բնակչության մեծամասնությունը էթնիկ հայեր են։ Տարածաշրջանի շուրջ հակամարտությունը սկիզբ է առել 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին և հանգեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի, որը հանգեցրել է ինքնահռչակ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ստեղծմանը: Հակամարտությունը կրկին սրվեց 2020 թվականի սեպտեմբերին, որի արդյունքում լայնածավալ պատերազմ սկսվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև, որն ավարտվեց 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարով։

Հակամարտությունների ժամանակ տուժած շրջաններում ապրող հայերը բախվում են զգալի մարտահրավերների, այդ թվում՝ տեղահանման, գույքի ոչնչացման, մարդկային կորուստների և առօրյա կյանքի խաթարման: Պատերազմը կարող է ծանր հումանիտար հետևանքներ ունենալ խաղաղ բնակիչների համար, ներառյալ սահմանափակ հասանելիությունը հիմնական կարիքների, ինչպիսիք են սնունդը, ջուրը, ապաստանը և բժշկական օգնությունը:

Տարածաշրջանի հայերը հաճախ տոկունություն են ցուցաբերել հակամարտությունների ժամանակ և շարունակել են պաշտպանել ինքնորոշման և անվտանգության իրենց իրավունքը: Հակամարտությունների ժամանակ մարդասիրական կազմակերպությունները և միջազգային գործակալությունները աշխատում են տուժած համայնքներին օգնություն և աջակցություն ցուցաբերելու համար:Հարկ է նշել, որ իրավիճակները կարող են արագ փոխվել, և զարգացումները կարող են տեղի ունենալ իմ վերջին թարմացումից հետո: Պատերազմից տուժած շրջաններում ապրող հայերի մասին ամենաարդիական տեղեկատվության համար խորհուրդ եմ տալիս խորհրդակցել արդի լրատվական աղբյուրների և հեղինակավոր կազմակերպությունների զեկույցների հետ:

Рубрика: Без рубрики

իմ սիրելի Արատես

Օրը սկսվեց բավականին բարձր տրամադրությամբ։  Պատրաստվում եմ ժամը 7։00-ին դուրս գալ։  Ուրախ եմ, որ վերադառնալու եմ այնտեղ, որտեղից սկսվել են իմ առաջին Սեբաստական ​​օրերը՝ Արետես։  Հասնելով շարժման կետ՝ նկատեցի, որ բոորի տրամադրությունը բարձր է, բոլորը շատ ուրախ էին, արդեն ճանապարհին էինք և քննարկում էինք մեր զբաղմունքները։  Սկզբում տեղավորվեցինք, հենց սկսեցինք շարժվել ընկեր Իրինան մեզ ծանոթացրեց 2 նորեկների հետ, բոլորս մտերմացանք, մտերմացանք նաև ընկեր Քրիստինեի աղջկա հետ,այդ փոքրիկ չարաճճի աղջիկը մեր բոլորի ուշադրության կենտրոնում էր: Ես  սիրում եմ Արետեսի ճանապարհը այն բավականին դրական հիշողություններ է առաջացնում: Մենք կանգ առանք շատ գեղեցիկ գետի ափին:  Մի քանի րոպե հանգստանալուց ու նկարվելուց հետո մենք շարունակեցինք մեր ճանապարհը։  Դա բավականին երկար, բայց ուրախությամբ լեզուն ճանապարհ էր։Ժամը 13։00-էր, երբ հասանք։  Սկզբում մենք տեղավորվեցինք մեր տնակներում և սկսեցինք միասին քննարկել մեր զբաղմունքները, մինչ ընկեր Քրիստինան և ընկեր Իրինան իրենց տաղանդաոր ձեռքերով պատրաստեցին ճաշը:  Իսկ ընթրիքի ընթացքում հասցրեցինք խաղեր խաղալ և օրվա վերջում հետաքրքիր քննարկումներ ունեցանք։  Ոչ ոք չէր ուզում քնել, որովհետև այնքան ուրախ էր, բայց մենք շատ հոգնած էինք։  Առավոտյան բոլորը շատ վաղ էին արթնացել, քանի որ ցանկանում էին օրը շարունակել նույն երջանկությամբ։  Նախաճաշից հետո բոլորը հավաքվեցինք ու միասին սկսեցինք պատմություններ պատմել, ինչը շատ հետաքրքիր էր։  Մենք բոլորս շատ մտերմացանք։ Բնությունը աննկարագրելի է Արատեսում միայն արդ գեղեցիկ տեսարանը դեպի լեռները կարելի է անվերջ դիտել։Երեկոյան ընկեր Քրիստինան թխվածքեղեն պատրաստեց, և մենք քննարկում ունեցանք ընկեր Իրինայի հետ վայելելով այդ հրաշք թխվածքը թեյով։Առավոտյան օրը սկսեցինք մարզանքով, որից հետո վայելելով Արատեսի բնությունը կատարեցոնք վազք ամբողջ տարածքով։ Ամեն ինչ այնքան լավ էր: Չեմ կարող նկարագրել այն տպաորությունը, որ ստացանք Արտեսի բնությունից,ուսուցիչների ջերմությոնից եւ նոր ընկերությունից ։

Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

Գարունը կյանքի նոր սկիզբ է․․

Երբ ձմեռվանից հետո գալիս է գարունը, ամեն անգամ կյանքս նոր շնչով է լցվում։ Կարծես մռայլ ու միապաղաղ կյանքից վերադառնում եմ պայծառ հիշողություններով և կյանքով լի առօրյային։ Երբ դատարկ ծառերը, մռայլ փողոցները և ամպամած եղանակը, փոխարինվում են ծաղկած ծառերի, արևոտ փողոցների և տաք եղանակի՝ ինքդ էլ կարծես վերածնվում ես։
Ծաղկում՝ առաջին շունչը, որ բնությունը տալիս է մարդկությանը։ Երբ առաջին հայացքդ գցում ես ծաղկած ծառերին՝ թվում է թե ձյուն է, բայց երկար նայելուց հետո նկատում ես ճյուղերի վրայի այդ խիտ ծաղկած բուրավետ ծաղիկները ու բզզացող մեղուներին։ Բուռն ծաղկումը սկսում է կամաց-կամաց անցնել։ Թափվում են ծաղկի բարակ ու թեթև թերթիկները և տերևների արանքից սկսում են երևալ բոլորիս սիրած փոքրիկ ցոգոլները։ Այո՛, թթվաշ, պինդ ու հյութալի ծիրանի և սալորի անհաս պտուղները։ Մանկության ամենավառ տպավությունները, երբ ամբողջ մի պատմություն ու քարտեզ էինք գծում, որ ցանկացած գնով բարձրանայինք ծառը ու քաղեինք այն աչքի տակ պահած ամենախոշոր ցոգոլը, որը տեսել էինք ծառի համարյա ամենավերին հատվածում։ Քաղում, ուտում էինք՝ վերադառնում էինք լիքը վերքերով ու քերծվածքներով, բայց դրական ու վառ հիշողություններով։ Գարունը լի է արկածներով։ Նա իր եղանակային քմահաճ տրամադրությունը փոփոխում է այնպես, կարծես երեխա լինի դեռահասության շրջանում՝ մե՛կ անձրև է, մե՛կ արև, մե՛կ քամի, մե՛կ ամպամած։ Չգիտես հաջորդ օրը ինչ է քեզ սպասվում՝ առավոտները մեղմ ու թեթև սառը քամի, ցերեկները շոգ, իսկ երեկոները ցուրտ։ Ու այդպես ինքդ ես մոլորվում զգեստապահարանիդ մեջ՝ կռահելով հաջորդ օրվա եղանակը։ Չնայած այդ ամենին թե՛ լավ, թե՛ վատ եղանակին ստեղծվում են լավ հիշողություններ։ Ու իրոք գարունը կյանքի նոր սկիզբ է․․․

Рубрика: Без рубрики

Հետազոտական աշխատանքների լուսաբանում

Ես այսօր ներկա գտնվեցի հերթական հետազոտական աշխատանքների պաշտպանության, որպես լուսաբանող։ Իրենց հետազոտական աշխատանքները պաշտպանեցին 4 սովորող` Էդվին Մեսրոպյանը (ղեկավար` Անահիտ Ամիրխանյան), Էլեն Հակոբյանը (ղեկավար` Անահիտ Ամիրխանյան), Նանե Մոմչյանը (ղեկավար` Սոֆյա Այվազյան), Սոնա Մկրտչյանը (ղեկավար` Ելենա Սարգսյան)։ Ընկեր Անահիտի աշակերտները իրենց աշխատանքները ներկայացրեցին անգլերեն լեզվով, ինչը կարծում եմ ավելի շատ է պարտավորեցնում սովորողներին, քանի որ օտար լեզվով ներկայացնելը մի փոքր ավելի բարդ է, բայց նրանք կարողացան շատ պարզ և հասանելի ներկայացնել բոլորիս։ Իմ կարծիքով շատ հաջող էր ամեն ինչ, աշակերտներն էլ տիրապետում էին իրենց նյութին և ամեն մի սովորողի աշխատանքից մենք մի նոր բան սովորեցինք։Տեսանյութը ստորև`