Рубрика: Գրականություն 10

Կոմիտասի հիվանդությունը

Կոմիտասի բժշկական պատմությունը հանվել է արխիվից:

Կոմիտասը հոգեկան հիվանդ կամ շիզոֆրենիա չէր: Երբ Կոմիտասը վերադարձավ հարավային Թուրքիայի աքսորից ութ այլ գործիչների հետ, նա բարոյապես ընկճված էր և ոչ մի ախտանիշ չուներ:

Ընդհակառակը, «Բուզանդ» թերթի խմբագրի ՝ Կոմիտասի հետ աքսորված վկայությունը շատ հետաքրքիր է:

Рубрика: Asingnments

1a

  1. Last Tuesday my computer broke while I was trying to finish an important piece of work.
  2. So I called a friend who knows about computers, and he came over straightaway.
  3. He had a look at it, but he couldn’t fix it.
  4. He took my keys so he could come back to fix it the next day while I was at work.
  5. The next morning when I was trying to leave for work, I discovered that he had locked my front door from outside and i couldn’t get out of the flat.
  6. My parents were traveling abroad, and no one else I know had a spare key.
  7. I tried to call my friend, but he left his phone in my flat. It rang next to me.
  8. I had to wait for him to arrive, and so I was very late for work.

2a

  1. By the time he arrived, she had already left.
  2. During the summer he worked in an ice cream van.
  3. He stayed there alone until it got dark, feeling sad, he went home.
  4. He walked off happily. Meanwhile she was already planning her revenge.
  5. As soon as he got home, he turned on the news.
  6. While I was walking to work, I saw something very strange.

4

  1. Lucy mentioned you had a new job, but she didn’t say much about it.
  2. At first he denied having taken money, but in the end he admitted it was him.
  3. “Ladies and gentlemen, I am very happy to announce that the winner of the award is…”
  4. He claimed he had once worked for the Queen, but I didn’t believe him.
  5. If you can’t say anything nice, you’d better keep quiet.
  6. “I’m sorry to inform you that the company is closing down”

5a

  1. Apparently, women in most countries earn between 70% and 90% of what men earn.
  2. In fact, 55% of university graduates in the UK are women.
  3. Surprisingly, women talk almost three times as much as men.
  4. Theoretically, women live longer than men.
  1. The March of Dimes makes its annual appeal in the early spring.
  2. Oil paints blend easily to form thousands of different shades.
  3. The minimum passing mark in most schools is 65%.
  4. The producer always had her eye out for young talent
  5. Your gifts do not tempt* me and will not persuade me to change my mind.
  6. In the cemetery the corpse* was visible in the bright moonlight.
  7. A typical day in Florida is full of sunshine and warm breezes.
  8. Let’s devise a plan for doing away with homework.
  9. Everyone agrees that friendship is essential for all of us.
  10. A sharp rise in wholesale prices is bound to affect the prices in our neighborhood stores.
  11. The buffalo, which once roamed the plains, is quite scarce today.
  12. Government experts told us to buy chicken without realizing how expensive it had become.
Рубрика: Քիմիա 10

փորձ 2

Ջրածնի ստացումը մետաղների և թթուների փոխազդեցությունից Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ամրակալ, լուցկի, ցինկ, աղաթթու Նկարագրություն՝ Ցինկի կտորները քցեցինք փորձանոթի մեջ և վրան ձագարի միջոցով լցրեցինք աղաթթու: Նկատեցինք ջրածնի անջատումը: Եզրակացություն՝ Zn+2Hcl=ZnCl+H2

https://www.youtube.com/watch?v=SBPXkzm1QGY

Рубрика: Без рубрики, Էկոլոգիա 10

Մթնոլորտն աղտոտող նյութեր

Մթնոլորտի աղտոտման պատճառները – Միլենա Շամոյան

Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը նավթիգազիքարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի թերի այրումն է։ Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր քաղաքների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։

Մթնոլորտի աղտոտում — Լուսին Տեր-Դավթյան

Ծծմբային գազի (ծծմբի երկօքսիդ՝ ՏO2) առաջացման աղբյուրը մինչև 5-7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է։ Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (ՏO3), որը, օդում փոխազդելով ջրային գոլորշիների հետ, վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում Երկրի մակերևույթի վրա։ Մթնոլորտն աղտոտող ծծմբի միացությունները վնասակար են մարդու առողջության համար և նյութական մեծ վնաս են պատճառում (մետաղե կառուցվածքներն ու իրերն ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում)։

Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման գլխավոր աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն Են։ Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ։ Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն գունավորում։ Ավտոտրանսպորտի արտադրած ածխաջրածինները՝ հատկապես քաղցկեղածին (շատ են նավթամթերքների թերի այրումից գոյացող մրի և գուդրոնի մեջ) և մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները հանգեցնում են օզոնային շերտի քայքայմանը։

Գազերից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ու հեղուկ նյութերի մանր փոշենման մասնիկներ։ Շրջապատի և մարդկանց առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները։

Рубрика: Էկոլոգիա 10

Մթնոլորտ /Կառուցվածք/ջերմաստիճան/

Մթնոլորտ — Հենրիկ Կարապետյանի բլոգ

Ջերմաստիճանի նվազման տիրույթը՝ 0-ից մինչև 8-10 կմ բարձրությամբ ընկած շերտը անվանում են տրոպոսֆերա, իսկ 12-18 կմ ընկած շերտը անվանում են տրոպոպաուզա։ Այստեղից սկսած ջերմաստիճանը սկսում է աճել։ Բանն այն է, որ 18 կմ-ից բարձր՝ Երկրի մակերևույթի ազդեցությունը, որպես ջերմության աղբյուր, արդեն աննշան է։ Ավելի զգալի է դառնում այն, որ օդն անմիջականորեն կլանում է Արեգակի ճառագայթները։ Այս նոր շերտի՝ ստրատոսֆերայի ստորին սահմանին ավելի քիչ է հասնում Արեգակի ճառագայթումից կլանվող ջերմացնող էներգիան, քանի որ մինչ այդ կլանվում է վերին շերտերի կողմից։ Ստացվում է, որ ջերմության աղբյուրն այս անգամ վերևում է։ Չնայած օդի ծայրահեղ չորությանը՝ ստրատոսֆերայում երբեմն հանդիպում են, այսպես կոչված սադափե ամպեր, որոնք գունեղ են՝ մանր սառցաբյուրեղների միջով անցնող ու ցրվող լույսի շնորհիվ։ Հասնելով 18 կմ-ին՝ աստիճանաբար զգալի է դառնում երկրային կյանքի համար ամենակարևոր, պաշտպանիչ շերտերից մեկը՝ օզոնային շերտը։ Ավելի վեր՝ 25 կմ-ի վրա օզոնի խտությունը հասնում է իր առավելագույն արժեքին։ Իսկ 10 կմ-ի վրա օդն այնքան նոսր է, որ թթվածնի ատոմներն ու մոլեկուլները շատ հազվադեպ են հանդիպում միմյանց։ Մյուս կողմից այստեղ հասնող ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթումը քայքայում է թթվածնի մոլեկուլների մեծ մասը, արդյունքում օզոնի նշույլներն անհետանում են։ 55 կմ-ի վրա ջերմաստիճանը հասնում է 0 °C։ Այստեղ ավարտվում է ստրատոսֆերան և սկսվում է մեզոսֆերան՝ միջնոլորտը։ Ջերմաստիճանը կրկին սկսում է ընկնել, քանի որ նվազում է օդի խտությունը, ուստի և արգեկնային ճառագայթումից կլանվող և օդը տաքացնող էներգիան։ 80 կմ-ի վրա ջերմաստիճանը դառնում է –80 °C, սա արդեն մեզոպաուզան է։ Այստեղ հանդիպում են նոսր, թելիկավոր ամպեր։ Ենթադրվում են, որ ի տարբերություն ջրի մանրագույն կաթիլներից կազմված սովորական ամպերի՝ սրանք բաղկացած են ջրի սառցաբյուրեղներով պատված փոշու յուրահատուկ մասնիկներից, որոնց ծագումը, գուցե կապված է հրաբխային կամ արտադրական արտանետումների, ինչպես նաև տիեզերքից եկող փոքր մարմինների՝ երկնաքարերի հետ։ Այստեղից ջերմաստիճանը նորից սկսում է աճել։ Նշանակում է՝ մտնում ենք հաջորդ շերտը, որն անվանում են թերմոսֆերա (ջերմոլորտ) կամ իոնոսֆերա (իոնոորտ)։ 150 կմ-ից սկսած հանդիպում ենք արբանյակների։ Իոնոլորտը ձգցում է մինչև 800 կմ։ Դրանից վեր էկզոսֆերան է։ Միջավայրի ծայրահեղ նոսրության պայմաններում առավել արագ ու վեր թռչեղ մասնիկները, առանց այլ մասնիկների հետ բախվելու, կարող են ավելի մեծ բարձրությունների հասնել, քան դանադաղ մասնիկները։ Այդ պատճառով էկզոսֆերա են թափանցում միայն մթնոլորտի ամենաթեթև ու ամենաարագ մասնիկները՝ հիմնականում ջրածնի ատոմները։ 1000 կմ-ի վրա էկզոսֆերայի և միջմոլորակային տարածության տարբերությունը դառնում է աննշմարելի։ Երկրային պայմանների համեմատ այնտեղ գրեթե դատարկություն է՝ վակուում։

Рубрика: Без рубрики, Էկոլոգիա 10

Գիտուցյուն թե բնություն որն է առավել պահանջված

Բնապահպանական խնդիրները վեր հանելու և դրանց դեմ պայքարի մեթոդները տարբեր են, նպատակը մեկն է և կարևոր: Բնության հետ հաշտ ապրելը բխում է մարդկության շահերից և անհրաժեշտ է ապագա սերունդների համար:«Բնությունը ինքնակարգավորող մեխանիզմներ ունի: Սակայն չի կարելի դա չարաշահել: Անընդհատ սպառելու մոտեցումը և մարդու կողմից անհարկի միջամտությունը կարող են անդառնալի հետևանքներ թողնել: Անփութության հետևանքով առաջացած հրդեհները կարող են հաշված րոպեների ընթացքում վերացնել հսկայական հեկտարների վրա աճած անտառը: Դա և՛ ծառերի, և՛ թթվածնի կորուստ է՝ լի էկոհամակարգի հնարավոր խախտումներով : Սակայն այս ամենը գիտության զարգացման համար:

Рубрика: Без рубрики, Գրականություն 10

Կոմիտաս վարդապետ

Կոմիտաս վարդապետը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին Քյոթահիայում (այժմ՝ Կուտինա, Թուրքիա): Այս մեծանունը մեզ հայտնի է իբրև կոմպոզիտոր, երաժշտագետ, երգիչ և խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր: 1881 թվականին Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վարդապետ Դերձակյանը բերում է Էջմիածին և ուսման տալիս Գևորգյան ճեմարանում, որտեղ իր գեղեցիկ ձայնի և երաժշտական ցայտուն ընդունակությունների շնորհիվ շուտով փոքրիկ Սողոմոնն արժանանում է հատուկ ուշադրության: Սահակ Ամատունու ղեկավարությամբ և՛ տեսական, և՛ գործնական առումներով հիմնովին ուսումնասիրում է եկեղեցական երաժշտությունը, հայկական նոտագրությունը և հեղինակավոր աղբյուրներից գրի առնում հնագույն հոգևոր եղանակներ: Միաժամանակ շրջելով քաղաքներով ու գյուղերով՝ հավաքում ու գրի է առնում ժողովրդական երգեր, կատարում ստեղծագործական փորձեր: 1893թ.-ին ավարտում է ճեմարանը և նշանակվում երաժշտության ուսուցիչ, իսկ Մայր տաճարում՝ խմբավար:

1894թ.-ին ձեռնադրվում է աբեղա և ստանում Կոմիտաս անունը (ի պատիվ Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսի), իսկ հաջորդ տարի՝ ստանում վարդապետական աստիճան: Նույն տարվա աշնանը Թիֆլիսում ուսանում է Մակար Եկմալյանի մոտ, 1896-99թթ.-ին ուսումը շարունակում և ավարտում է Բեռլինում՝ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և Արքունական համալսարանում:

Կոմիտասը Միջազգային երաժշտական ընկերության (ՄԵԸ) հիմնադիր անդամներից է: Նա բազում անգամներ հանդես է եկել իր զեկուցումներով և ներկայացրել հայ ժողովրդական երգերն ու դրանց սեփական մշակումները: Ճեմարանի քառաձայն երգչախմբի հետ համերգներ է տվել էջմիածնում, Երևանում, Թիֆլիսում, Բաքվում: 1940թ.-ինԿ. Պոլսում կազմել է 300 հոգուց բաղկացած «Գուսան» (1912թ-ից՝ «Հայ գուսան») բազմաձայն երգչախումբը: Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Կոմիտասի՝ արական երգչախմբի համար գրած վեհաշունչ «Պատարագը»: Իր բազմակողմանի գործունեության մեջ առավել կարևորը ստեղծագործությունն է և հավաքչական ու գիտական աշխատանքը, որոնք վկայում են գեղջկական կենցաղի գերազանց իմացության, ազգային ոգին ամբողջությամբ իր մեջ կրող, գեղագիտական բազմապիսի հնարանքների տիրապետող և գիտնականի վերլուծական միտք ունեցող վարդապետի մասին:

Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի» - Mediamax.am

Կոմիտասի ստեղծագործությունն ու կոմպոզիտորական մեթոդը լայն հեռանկարներ են բացել ազգային երաժշտական արվեստի զարգացման համար՝ դնելով այն համաշխարհային երաժշտության հունի մեջ, ինչպես նաև մեծ ազդեցություն են ունեցել արևելյան այլ ժողովուրդների երաժշտության զարգացման գործում:

1915թ-ի ապրիլյան կոտորածները ծանր հարված հասցրին  Կոմիտաս վարդապետին, խանգարվեց նրա մտավոր աշխատանքը, և արդյունքում ընդհատվեց մեծանուն վարդապետի բեղմնավոր գործունեությունը: Ննջել է 1935թ.-ի հոկտեմբերի 22-ին և թաղվել Երևանի՝ իր անունը կրող զբոսայգու պանթեոնում: Այսօր Կոմիտաս վարդապետի անունն են կրում նաև վերոնշյալ զբոսայգում գտնվող թանգարան-ինստիտուտը, Երևանի պետական կոնսերվատորիան, կամերային երաժշտական տունը, լարային քառյակ, պողոտա և այլն:

Рубрика: Без рубрики, Քիմիա 10

Անհատական-հետազոտական աշխատանքների  թեմաները՝ «Թթուներ»

1. Սահմանել   ո՞ր  բարդ նյութերն են   կոչվում  թթուներ. ..

Թթուներ են կոչվում այն բարդ նյութերը,որոնք կազմված են ջրածնի ատոմներից և թթվային մնացորդից։

2. Ինչպե՞ս  են  ստանում  թթուներ…

Անթթվածին թթուները ստացվում են համապատասխան գազային ջրածնային միացությունները ջրում լուծելով, իսկ գազային ջրածնային միացությունները ստացվում են։

Թթվածնային թթուների ստացման հիմնական եղանակ (համապատասխան օքսիդի ու ջրի փոխազդեցությունն արդեն նշվել է «Ջրածին» և «Օքսիդներ» թեմաներում):

*3. Թվարկեք թթուների քիմիական հատկությունները…

Թթուների  որոշ քիմիական հատկություններին (փոխազդեցությունը մետաղների ու մետաղների օքսիդների հետ) հանգամանորեն անդրադարձել ենք «Ջրածին»  և «Թթվածին» թեմաներում։ Ուստի այստեղ կներկայացնենք թթուներին բնորոշ այլ հատկությունները:

Թթուների հատկություններ

Առավել տարածված մի քանի թթուների հատկությունները.1. Աղաթթուն սուր հոտով անգույն հեղուկ է՝ քլորաջրածնի HCl ջրային լուծույթ: Նրա մոլեկուլը կազմված է ջրածնի և քլորի մեկական ատոմներից: Խիտ աղաթթուն կլանում է ջրային գոլորշիներ՝ «ծխում» է (տե՛ս նկար):  Լայնորեն կիրառվում է լաբորատորիաներում՝ ջրածին և քլոր ստանալու համար:  

FG14_08.JPG

2. Ծծմբական թթուն՝ H2SO4 Յուղանման, մածուցիկ, ծանր հեղուկ է: Օդից ագահորեն կլանում է ջրային գոլորշիներ:    

552e6cfc9e3d0dcef37035b4a118edf5.jpg

Ծծմբական թթուն օգտագործում են կրակմարիչների և ավտոմեքենաների կուտակիչ մարտկոցների լիցքավորման համար: Լայն կիրառում ունի քիմիական արդյունաբերության մեջ:  3. Ազոտական թթուն՝ HNO3 Անգույն, սուր, գրգռիչ հոտով, օդում ծխացող հեղուկ է: 

27493.png

 Այն լայնորեն կիրառվում է ազոտական պարարտանյութերի, ներկանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրությունում: Խիտ ազոտական թթվի և խիտ աղաթթվի 1:3 ծավալային հարաբերակցությամբ խառնուրդը կոչվում է «արքայաջուր», քանի որ կարող է լուծել «մետաղների արքային»՝ ոսկուն: 

скачанные файлы (17).jpg

4. Ֆոսֆորական թթու H3PO4 անգույն, ջրում լավ լուծվող պինդ բյուրեղային նյութ է, հալման ջերմաստիճանը՝ 42°C:Կիրառվում է ֆոսֆորական պարարտանյութերի ստացման համար: 

Рубрика: Без рубрики

Արվեստը որպես ինքնաարտահայտման միջոց

Արվեստը օգնում է մարդկանց ինքնաարտահայտվել իրենց նկարների, քանդակների և ստեղծագործ աշխատանքների միջոցով։ Նաև արվեստի միջոցով մարդիկ ցույց են տալիս իրենց աշխարհընկալումը։ Արվեստը չունի սահմաններ, քանզի ամեն մեկս տարբեր ենք՝ ունենում ենք տարբեր կարծիքներ, նույն առարկան տեսնում և ընկալում ենք տարբեր ձև և այլն։ Արվեստի միջոցով մարդիկ ցույց են տալիս իրենց ապրումները, զգացողությունները և զգացմունքները։

Արվեստի պատմական զարգացման ընթացքում սկզբնավորվել են նրա տարբեր տեսակները՝ գեղանկարչություն, քանդակագործություն, գծանկարչություն (գրաֆիկա), ճարտարապետություն, զարդարարական (դեկորատիվ) կիրառական արվեստ և այլն: Այս բոլոր տեսակները խոսում են կյանքի էության գեղեցիկի մասին, բայց յուրաքանչյուրը արտահայտելով յուրովի: Արվեստի ամեն տեսակ ապրում է վերելքի և վայրէջքի ժամանակաշրջաններ. դրանց զարգացումն անհամաչափ է տեղի ունենում:

Ճարտարապետությունը մարդկանց մասնավոր, հասարակական կյանքի և գործունեության ամենօրյա պահանջների համար նախատեսվող շենքերի, դրանց համալիրների կառուցման արվեստ է: Ճարտարապետությունը միևնույն ժամանակ արվեստի տեսակներից մեկն է: Նրա գեղարվեստական ձևերում արտացոլվում են, թե՛ հասարակական կյանքի կառուցվածքը, թե՛ հասարակության հոգևոր զարգացման մակարդակը, թե՛ նրա գեղագիտական իդեալները: Մարդկային զանգվածների գիտակցության վրա արվեստի ոչ մի այլ տեսակ մշտապես այնպես չի ներգործում, ինչպես ճարտարապետությունն իր գեղարվեստական և կոթողային (մոնումենտալ) ձևերով: Այն բացահայտում է շրջակա բնության առանձնահատկությունը: Քաղաքները մարդկանց նման ունեն անկրկնելի դեմք, բնույթ, կյանք, պատմություն: Դրանք ներկայացնում են ժամանակակից կյանքը, անցած սերունդների պատմությունը:
Գեղարվեստական վերելքի ժամանակաշրջանում ճարտարապետությունը ներդաշնակորեն զարգանում է արվեստի մյուս տեսակների հետ համագործակցված:

Рубрика: Գրականություն 10

Կնոջ հոգեբանության բացահայտումները Գրիգոր Զոհրապի նորավեպերում։

Հետազոտական ​​աշխատանքը  սովորեցնում է՝

  • ինքնուրույն մտածել,
  •  եզրակացություններ անել,
  • տվյալներ հավաքել,
  • մշակել, վերլուծել և մեկնաբանել,
  • համեմատել-համադրել

Սովորողը հետազոտական ​​աշխատանքը կատարելիս կարող է  օգտագործել տեղեկատվական տարբեր աղբյուրներ: Աշխատանքի որակի չափանիշներն են տեղեկատվության հավաքագրման ամբողջականությունը և նյութի ներկայացման օբյեկտիվությունը, երկրորդական մանրամասների ներկայացման հակիրճությունը: 

Հետազոտական աշխատանքը պետք է ունենա հետևյալ կառուցվածքային բաղադրիչները՝

  • բովանդակություն
  • ներածություն
  • հիմնական մաս
  • ամփոփում
  • օգտագործված գրականության ցանկ։

Աշխատանքի առաջին էջում պետք է լինի՝

  • դասարան
  • հեղինակի անունը, ազգանունը
  • աշխատանքի վերնագիրը
  • ղեկավարի անունը և ազգանունը

Բովանդակություն

Բովանդակությունը պետք է երևա աշխատանքի սկզբում և ունենա՝

  • ներածություն,
  • բոլոր բաժինների, ենթաբաժինների և կետերի անվանումները
  • ամփոփում,
  • օգտագործված գրականության ցանկ,
  • տեսանյութեր, ձայնանյութեր․․․․

Ներածություն

Ներածությունը աշխատանքի ներածական մասն է: Այստեղ համառոտ ներկայացվում է աշխատանքը (բացի աշխատանքի արդյունքներից և եզրակացություններից):
Պետք է երևա՝

  • աշխատանքի նպատակը
  • խնդիրները
  • կատարման ժամկետը
  • ներկայացվում է աշխատանքի կառուցվածքը

Ներածությունը, որպես կանոն, հակիրճ բաժին է, նրա ծավալը չպետք է գերազանցի 3 էջը։

Հիմնական մաս

Այստեղ ներառվում են աշխատանքի գլուխներն ու ենթագլուխները։ Տեսական գլուխներում պետք է

  • արտացոլվի ընտրված թեմայի հիմնավորումը,
  • համառոտ ներկայացվեն այդ թեմայով գոյություն ունեցող այն աշխատությունները, որոնք ուսումնասիրել կամ որոնցից օգտվել է հեղինակը,
  • իրականցման քայլերը,
  • արդյունքները,
  • եզրահանգումները,
  • օգտագործած գրականությունը

Վերջաբանը կամ եզրակացությունը պետք է պարունակի.

  • հետազոտությունների հիմնական արդյունքները և դրանց հիման վրա արված եզրակացությունները,
  • տեսանյութեր, ձայնանյութեր

Վերջաբանը, որպես կանոն, հակիրճ բաժին է, և նրա ծավալը չպետք է գերազանցի. 2-3 էջը:
Ընդհանուր աշխատանքը պետք է պարունակի 16 էջ։
Ավարտված հետազոտական աշխատանքը հեղինակը ներկայացնում է հանրային ցուցադրությամբ։