Рубрика: Էկոլոգիա 10

կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները

Գլոբալ միջին ջերմաստիճանն անմիջականորեն կախված է Երկրագնդի մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունից: Ջերմոցային գազերի արտանետումների սահմանային  թույլատրելի ծավալը , ինչը թույլ է տալիս պահպանել գլոբալ միջին ջերմաստիճանի աճը 2 աստիճանից ցածր մակարդակում նախարդյունաբերական շրջանի ջերմաստիճանի նկատմամբ:Անտառային էկոհամակարգերի վրա ճնշումը սերտորեն կապված է կլիմայի փոփոխության հետ, որն էլ իր հերթին կապված է հաճախակի դարձած անտառային հրդեհների հետ, ինչպես նաև վնասված տարածքների: Հաճախակի են դարձել նաև դեպքերը, երբ անտառը տուժում է վնասատուների պատճառով:

Կլիմայի փոփոխության հետևանքով տարածքների չորացումը բացասաբար է անդրադառնում բերքատվության վրա, հաճախակի են դառնում ջերմային ալիքների շրջանները ինչը բացասաբար է անդրադառնում բնակչության առողջության վրա, հատկապես սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց:

Рубрика: Էկոլոգիա 10

Ջերմաստիճանի գլոբալ փոփոխություն

Ջերմաստիճանի գլոբալ աճի արդյունքները հանդիսանում են ծովի մակարդակի բարձրացումը, մթնոլորտային տեղումների քանակի և բնույթի փոփոխությունը, անապատների աճը։

Տաքացումը ամենից ուժեղ արտահայտվում է Արկտիկայում, այն բերում է սառցադաշտերի բացակայությանը, հավերժական սառածությանը և ծովային սառույցներին։ Արկտիկայում հավերժական սառածության ջերմաստիճանը 50 տարվա ընթացքում աճել է -10-ից -5 աստիճան[18] 1970-ից մինչ 2002 թվականը արկտիկական սառցադաշտերի մակերեսը փոքրացել է 25%-ով, իսկ հաստությունը փոքրացել է 1,3 մետրով[19]։

Տաքացումը բերում է նաև հետևյալ հետևանքներին՝ էքստրեմալ եղանակային երևույթների հաճախության մեծացմանը, ներառյալ տապի ալիքները, հեղեղների և երաշտների, օվկիանոսի թթվեցմանը, ջերմաստիճանային ռեժիմի խախտմամբ կենսաբանական տեսակների ոչնչացմանը։ Մարդկության համար կարևոր հետևանք է նաև սննդային ապահովության անվտանգությունը՝ բերքատվության վրա բացասական ազդեցության պատճառով (հիմնականում Ասիայում և Աֆրիկայում) և մարդկանց բնակության վայրերի կորուստը՝ ծովի մակարդակի բարձրաման պատճառով[20]։ Մթնոլորտում ածխաթթու գազի քանակությունը հանգեցնում է օվկիանոսի թթվեցմանը [21]։

Գլոբալ տաքացումը առաջիկայում կարող է հանգեցնել ածխաթթու գազի արտանետման անդառնալի մեխանիզմի աշխատեցմանը Համաշխարհային օվկիանոսից (որտեղ այն 50-100 անգամ ավելի շատ է քան Երկրի մթնոլորտում) և էկոհամակարգի խանգարմանը ու առաջացնել այնպիսի ջերմոցային էֆեկտ, ինչպիսին Վեներայի վրա է[18]։

Գլոբալ տաքացման հակազդեցության քաղաքականությունը ներառում է նրա մեղմացումը ջերմոցային գազերի կրճատման հաշվին, ինչպես նաև նրա ազդեցության հետ համակերպմանը։ Ապագայում, որոշների կարծիքով, հնարավոր է կլինի երկրաբանական նախագծում։ Երկրների ճնշող մեծամասնությունը մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխման շրջանային կոնվենցիային[22]։ Կոնվենցիայի մասնակիցները միջազգային բանակցություններում մշակում են մեղմացման[23][24] և համակերպման սահմաններ[25]։ Նպատակ ունենալով գլոբալ տաքացումը 2,0 °C-ով սահմանափակել, համաձայնել են էմիսիայի խորը կրճատման անհրաժեշտության հետ[26]։

Համաձայն ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, 2011 թվականին հրատարակված զեկուցումների[27] և Միջազգային էներգետիկ ընկերության[28], 21-րդ դարում 2,0 °C-ով տաքացումը սահմանափակելու նպատակով էմիսիայի կրճատման համար արված ջանքերը, ոչ ադեկվատ էին։

2000-2010 թվականներին ջերմոցային գազերի էմիսիան աճեց յուրաքանչյուր տարում 2,2%-ով։ 1970-2000 թվականներին աճը կազմեց տարում 1,3%[29]։

Գլոբալ տաքացման մասին. – Անի Հարությունյան

Կլիմայական համակարգի ինտենսիվության տեսակետից, անգամ մարդածին ազդեցության ավարտից հետո էլ տաքացմումը ևս 0,6 °С-ով անխուսափելի է[30]։

Рубрика: Без рубрики, Էկոլոգիա 10

Մթնոլորտն աղտոտող նյութեր

Մթնոլորտի աղտոտման պատճառները – Միլենա Շամոյան

Մթնոլորտն աղտոտող հիմնական նյութերից է ածխածնի մոնօքսիդը՝ շմոլ գազը (CO), որը մթնոլորտի բաղադրության մեջ չնչին է և չի վնասում մարդու առողջությանը, իսկ քանակի կտրուկ ավելացման գլխավոր պատճառը նավթիգազիքարածխի, կենցաղային և արդյունաբերական թափոնների ու փայտի թերի այրումն է։ Ամենամեծ բաժինն ընկնում է ներքին այրման շարժիչներին, հատկապես ավտոմոբիլային տրանսպորտին։ Շմոլ գազի պարունակությունը մեծ է խոշոր քաղաքների, հատկապես խաչմերուկների և կանգառների օդում։

Մթնոլորտի աղտոտում — Լուսին Տեր-Դավթյան

Ծծմբային գազի (ծծմբի երկօքսիդ՝ ՏO2) առաջացման աղբյուրը մինչև 5-7% ծծումբ պարունակող ածխի և մազութի այրումն է։ Անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մթնոլորտում ծծմբի երկօքսիդը փոխարկվում է ծծմբի եռօքսիդի (ՏO3), որը, օդում փոխազդելով ջրային գոլորշիների հետ, վերածվում է ծծմբական թթվի և թթվային անձրևների ձևով թափվում Երկրի մակերևույթի վրա։ Մթնոլորտն աղտոտող ծծմբի միացությունները վնասակար են մարդու առողջության համար և նյութական մեծ վնաս են պատճառում (մետաղե կառուցվածքներն ու իրերն ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում)։

Ազոտի մոնօքսիդի (NO) և ազոտի երկօքսիդի (NO2) առաջացման գլխավոր աղբյուրը բենզինով ու դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն Են։ Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, կայուն գազ է և մթնոլորտում պահպանվում է երկար ժամանակ։ Հաճախ քաղաքների օդն այդ գազից ստանում է շագանակագույն գունավորում։ Ավտոտրանսպորտի արտադրած ածխաջրածինները՝ հատկապես քաղցկեղածին (շատ են նավթամթերքների թերի այրումից գոյացող մրի և գուդրոնի մեջ) և մի շարք ածխաջրածինների հալոգեն ածանցյալները հանգեցնում են օզոնային շերտի քայքայմանը։

Գազերից բացի, մթնոլորտ են թափանցում և կախույթի ձևով պահպանվում պինդ ու հեղուկ նյութերի մանր փոշենման մասնիկներ։ Շրջապատի և մարդկանց առողջության համար մեծ վտանգ են ներկայացնում պինդ ածխածինը (մուր) և ծանր մետաղները։

Рубрика: Էկոլոգիա 10

Մթնոլորտ /Կառուցվածք/ջերմաստիճան/

Մթնոլորտ — Հենրիկ Կարապետյանի բլոգ

Ջերմաստիճանի նվազման տիրույթը՝ 0-ից մինչև 8-10 կմ բարձրությամբ ընկած շերտը անվանում են տրոպոսֆերա, իսկ 12-18 կմ ընկած շերտը անվանում են տրոպոպաուզա։ Այստեղից սկսած ջերմաստիճանը սկսում է աճել։ Բանն այն է, որ 18 կմ-ից բարձր՝ Երկրի մակերևույթի ազդեցությունը, որպես ջերմության աղբյուր, արդեն աննշան է։ Ավելի զգալի է դառնում այն, որ օդն անմիջականորեն կլանում է Արեգակի ճառագայթները։ Այս նոր շերտի՝ ստրատոսֆերայի ստորին սահմանին ավելի քիչ է հասնում Արեգակի ճառագայթումից կլանվող ջերմացնող էներգիան, քանի որ մինչ այդ կլանվում է վերին շերտերի կողմից։ Ստացվում է, որ ջերմության աղբյուրն այս անգամ վերևում է։ Չնայած օդի ծայրահեղ չորությանը՝ ստրատոսֆերայում երբեմն հանդիպում են, այսպես կոչված սադափե ամպեր, որոնք գունեղ են՝ մանր սառցաբյուրեղների միջով անցնող ու ցրվող լույսի շնորհիվ։ Հասնելով 18 կմ-ին՝ աստիճանաբար զգալի է դառնում երկրային կյանքի համար ամենակարևոր, պաշտպանիչ շերտերից մեկը՝ օզոնային շերտը։ Ավելի վեր՝ 25 կմ-ի վրա օզոնի խտությունը հասնում է իր առավելագույն արժեքին։ Իսկ 10 կմ-ի վրա օդն այնքան նոսր է, որ թթվածնի ատոմներն ու մոլեկուլները շատ հազվադեպ են հանդիպում միմյանց։ Մյուս կողմից այստեղ հասնող ուժեղ ուլտրամանուշակագույն ճառագայթումը քայքայում է թթվածնի մոլեկուլների մեծ մասը, արդյունքում օզոնի նշույլներն անհետանում են։ 55 կմ-ի վրա ջերմաստիճանը հասնում է 0 °C։ Այստեղ ավարտվում է ստրատոսֆերան և սկսվում է մեզոսֆերան՝ միջնոլորտը։ Ջերմաստիճանը կրկին սկսում է ընկնել, քանի որ նվազում է օդի խտությունը, ուստի և արգեկնային ճառագայթումից կլանվող և օդը տաքացնող էներգիան։ 80 կմ-ի վրա ջերմաստիճանը դառնում է –80 °C, սա արդեն մեզոպաուզան է։ Այստեղ հանդիպում են նոսր, թելիկավոր ամպեր։ Ենթադրվում են, որ ի տարբերություն ջրի մանրագույն կաթիլներից կազմված սովորական ամպերի՝ սրանք բաղկացած են ջրի սառցաբյուրեղներով պատված փոշու յուրահատուկ մասնիկներից, որոնց ծագումը, գուցե կապված է հրաբխային կամ արտադրական արտանետումների, ինչպես նաև տիեզերքից եկող փոքր մարմինների՝ երկնաքարերի հետ։ Այստեղից ջերմաստիճանը նորից սկսում է աճել։ Նշանակում է՝ մտնում ենք հաջորդ շերտը, որն անվանում են թերմոսֆերա (ջերմոլորտ) կամ իոնոսֆերա (իոնոորտ)։ 150 կմ-ից սկսած հանդիպում ենք արբանյակների։ Իոնոլորտը ձգցում է մինչև 800 կմ։ Դրանից վեր էկզոսֆերան է։ Միջավայրի ծայրահեղ նոսրության պայմաններում առավել արագ ու վեր թռչեղ մասնիկները, առանց այլ մասնիկների հետ բախվելու, կարող են ավելի մեծ բարձրությունների հասնել, քան դանադաղ մասնիկները։ Այդ պատճառով էկզոսֆերա են թափանցում միայն մթնոլորտի ամենաթեթև ու ամենաարագ մասնիկները՝ հիմնականում ջրածնի ատոմները։ 1000 կմ-ի վրա էկզոսֆերայի և միջմոլորակային տարածության տարբերությունը դառնում է աննշմարելի։ Երկրային պայմանների համեմատ այնտեղ գրեթե դատարկություն է՝ վակուում։

Рубрика: Без рубрики, Էկոլոգիա 10

Գիտուցյուն թե բնություն որն է առավել պահանջված

Բնապահպանական խնդիրները վեր հանելու և դրանց դեմ պայքարի մեթոդները տարբեր են, նպատակը մեկն է և կարևոր: Բնության հետ հաշտ ապրելը բխում է մարդկության շահերից և անհրաժեշտ է ապագա սերունդների համար:«Բնությունը ինքնակարգավորող մեխանիզմներ ունի: Սակայն չի կարելի դա չարաշահել: Անընդհատ սպառելու մոտեցումը և մարդու կողմից անհարկի միջամտությունը կարող են անդառնալի հետևանքներ թողնել: Անփութության հետևանքով առաջացած հրդեհները կարող են հաշված րոպեների ընթացքում վերացնել հսկայական հեկտարների վրա աճած անտառը: Դա և՛ ծառերի, և՛ թթվածնի կորուստ է՝ լի էկոհամակարգի հնարավոր խախտումներով : Սակայն այս ամենը գիտության զարգացման համար:

Рубрика: Без рубрики, Էկոլոգիա 10

Մարդը և նրա ապրելու միջավայրը

Էկոլոգիական գիտելիքները պետք են բոլորին, դրանք օգնում են մեզ հասկանալ ինչպես հնարավորինս քիչ աղտոտել բնությունը: Եթե մենք չունենաինք էկոլոգիական գիտելիքներ մենք չէինք իմանա թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել բնությունը և նրա ռեսուրսները, որպեսզի ժամանակի ընթացքում երկրագունդը չզրկվի իր օգտակար հանածոնրից: Էկոլոգիա գիտոթյունը առաջացավ որովեհտև պետք է լիներ մի գիտություն, որ կկանոնակարգեր մարդկանց կողմից բնության շահագործումը:

1.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: 

Մարդը ապրում է շատ վնասակար միջավայրում։Օդը կեղտոտ է, ծառերը քիչ են։Այս ամենի պատճառն է մարդու բնության անզգուշ օգտագործումը։Մարդը ոչնչացնում է ծառերը, վնասում բնությանը։ Կարելի է ասել մարդիկ իրանք իրանց վնաս են տալիս։Դրա համար ես կարծում եմ, որ բնությունը պետք է պահպանել, չաղտոտել միջավայրը և լինել խնայող։

2.     Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Բնության վրա մարդու վնասակար ազդեցություն թույլ չտալու և դրա հետևանքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է խորապես ճանաչել մեր շրջակա բնական իջավայրում տեղի ունեցող նյութի շրջապտույտը և բոլոր տնտեսական – արտադրական միջոցառումները համապատասխանեցնել այդ շրջապտույտին: Դա մարդ – բնություն հարաբերություննը ճիշտ կառուցելու անհրաժեշտ պայմանն է:

3.      Ինչ է սպասվում մեզ ապագայում: