Рубрика: Без рубрики

Առաջին առաքելությունս որը դարձրեց ինձ Սեբաստացի 

Առաջին առաքելությունս սկսվեց վաղ առավոտյան, Սուրբ երրորդություն եկեղեցու պատարագով։ Այնուհետև ընկերներիս և ուսուցիչներիս հետ ճանապարհ ընկանք դեպի Արատես։ Ճանապարհը բավականին հետաքրքիր էր` նոր ընկերների հետ։ Մուտք գործելով Արատես Տիար Տիգրանյանը և ընկեր Վարդանը տեղեկացրին, որ պետք է կանգ առնենք, քանի որ մեզ սպասվում էր իր տեսակով հազվագյուտ մի սրբավայր, որտեղ դեռ վաղ ժամանակներից հայ հերոսները երդում եմ տվել կռվից առաջ։ Բավականին տեղեկություն ստանալուց և գեղեցկությունը վայելելուց հետո ճանապարհը շարունակեցինք դեպի` Արատեսի դպրական կենտրոն։ Հիանալ օրեր էին բոլորիս համար։ Նոր հմտություններ ձեռք բերեցինք, որոնք պետք կգան հետագա ճամփորդությունների ժամանակ։ Հաջորդ ուղղությունը ավելի բարդ էր և դժվարություններով լի, սակայն հաղթահարելով այն ես կմկրտվեի, որպես սեբաստացի և ես հաղթահարեցի, դա Սմբատաբերդը բարձրանալն էր։ Առաջին առաքելությունս, որը դարձրեց ինձ Սեբաստացի։ Արդեն երեկոյան մեզ սպասում էր խարույկը, որպեսզի նստենք իր շուրջը, վայելենք գիթառի երաժշտությունը տաք թեյի հետ միասին։ Արդեն իսկ առավոտյան հիանալի ծրագրերով լի օր էր մեզ սպասվում։ Առավոտյան հիգիենայից և մարզումներից հետո նախաճաշեցինք, որից հետո էլ այցելեցինք տեղի գետը։ Շատ հետաքրքիր և հիշարժան օր էր, որի ընթացքում կատարեցինք քննարկում և բարբառների ուսումնասիրում։ Բավականին հետաքրքիր և ինֆորմացիոն լի օրեր, բոլորս անհամբեր կսպասենք հաջորդ ճամբարին։

Рубрика: Без рубрики

Իմ մասին

Բավականին վառ և դրական անձնաորություն եմ : Պաշտում եմ վոլեյբոլը և մեծ թենիսը , այս սպորտաձևերի մասին ես բավականին տեղեկացված եմ և տիրապետում եմ այս սպորտաձևերին: Սիրում եմ բնագիտական առարկաները ,սակայն միշտ հիացել եմ քիմիա առարկայով, քանի որ այն կարծես լինի մի աշխարհ, որտեղ չկան սահմաններ:Ես բավականին ընկերասեր եմ և ցանկացած միջավայրում փնտրում եմ նոր ընկերներ: Ես նաև տեղեկացված եմ աշակերտի իրավունքներց և պարտականություններից, քանի որ 2 տարի եղել եմ աշակերտական խորհրդի նախագահ :Ուսումնասիրում եմ երկրները, իրենց լեզուները և մշակույթը: Ցանկանում եմ միշտ իմանալ նորը: