Рубрика: Без рубрики

Ամանորյա ընթերցարան

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին» Ֆ.Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին» Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Վիլյամ Սարոյանի «Ծննդյան տոներից երեք օր հետո» Շառլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան անսովոր ընթրի

Рубрика: Գրականություն 10

Ֆ.Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»

Այս պատմությունը շատ տխուր և հուզիչ պատմություն էր։ Ես շատ կցանկանայի, որ այն իրականություն չդառնա և ոչ մի փոքրիկ այդպիսի դաժան ճակատագիր չունենա։ Սակայն ցավոք այս պատմությունը այնքան էլ հեռու չէ իրականությունից։ Աշխարհում բազմաթիվ են այսպիսի դեմքերը։ Բազմաթիվ երեխաներ ծնվում են հարբեցող, թմրամոլ ծնողներով ընտանիքներում։ Նրանք մատնված են անտարբերության, քաղցի և զուրկ են ամենատարրական կենցաղային պայմաններից։ Նրանք շուտ որբանում են ընկնում փողոց, դառնում հանցագործներ և կրկնում իրենց իսկ ծնողների ճակատագրերը։ Այդ երեխաների ծանր կյանքի վրա իրենց հետքն են թողում նաև հասարակությունը։

Рубрика: Գրականություն 10

Շառլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք»

Հեղինակը սովորեցնում էր որ եթե ուզում ես երջանիկ լինես կիսվիր ունեցվածքովդ ուրիշների հետ։ Աստվածն մեկն է մարդիկ են բազմացրել են նրան։ Աղանդները իրենց կրոն են անվանում և Աստծո անունից քարոզում են, որպեսզի առաջ տանեն իրենց առևտուրը: Քանի դեռ այս բոլոր կրոնները միմյանց հետ խաղաղության և համերաշխության մեջ են, դրա մեջ վատ բան չկա: Աստված միայն ուզում է, որ մարդիկ երջանիկ լինեն: Եթե ուզում ես Աստծո համար ծառայել ծառայիր մարդկանց։

Рубрика: Գրականություն 10

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարողեմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր : Այս պատմվածքը նույնպես շատ լավն էր։ Պատմվածքը ուզում էր ասել, որ միշտ պետք է բարի լինել։ Կա մի ասացվածք՝ «լավություն արա, ջուրը գցի»։ Լավություն միշտ էլ հետ կգա, եթե այն անեք ամբողջ սրտով։ Երբեք չանեք լավություն, հետո սպասեք, որ այն ձեզ հետ գա։ Արեք այն չմտածելով հետագայի մասին։ Լավությունը միշտ էլ փոխադարձաբար է լինելու և նույնիսկ շատ ժամանակներում՝ ինչպես և այս պատմվածքում այն ետ եկավ ավելի շատ։ Հյուրանոցի սեփականատերը նունիսկ չէր պատկերացնում, որ ծերունին կարող էր իրեն այդքան եկամուտ բերել։ Նա չէր էլ սպասում, որ ծերունին կվերադարձնի պարտքը, բայց հույսը մահանում է ամենավերջում։

Рубрика: Մաթեմաթիկա 10

ԿՐԿՆԱԿԻ ԱՆԿՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԱՉԱՓԱԿԱՆ ՖՈՒՆԿՑԻԱՅԻ ԲԱՆԱՁԵՒԵՐ

138

ա) sin2α⁄sinα – cosα = 2sincosα⁄sinα – cosα = 2cosα – cosα = cosα

բ) sin2α⁄2cos²α + sinα/cosα = tgα

գ) sin2α/sinα – cosα = 2sinαcos²/sinα – cosα = 2cos² – cosα = cosα

դ) cos2α – cos²α = 2cos²α – 1-cos²α/2 = cos²α-1 = 2sin²α

ե) sin²α + cos²α = 1-cos²α/2 = cos²α = 1 – cos²α + 2cos²α = 1 – cos²α = -2sin²α

զ) sin²α – cos²α = -1-cos²α/2 – 1+cos²α/2 = -2cos²α

Рубрика: Գրականություն 10

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Երազանքներ կան,որոնք կատարվում են,բայց ոչ այն ճանապարհներով,որոնցով մենք ակնկալում էինք,բայց դե կատարվում են։Մենք հիասթափվում ենք,որ մեր պատկերացումները չեն կատարվում,բայց չենք գիտակցում,որ այն ինչ տեղի է ունենում,մեր պատկերացումներից անհամեմատելի լավն է։Պատմվածքի երեք մայրիներն ունեին մեծ նպատակներ ապագայի համար,նրանք իրականացան,բայց այլ ճանապարհներով։Այն ամենն ինչ տեղի էր ունեցել,մայրենիների համար տհաճ էր,բայց չէին գիտակցում,որ կատարվում էին իրենց ողջ կյանքի երազանքները։Մի մայրենիից Հիսուսի խաչման խաչը պատրաստեցին,մյուսից գոմ,որտեղ ծնվեց Հիսուսը,իսկ երրորդից սեղան,որի շուրջը տեղի ունեցավ Հիսուսի և իր աշակերտների վերջին ընթրիքը։Մենք երազում ենք,ու երբեմն չենք էլ հասկանում,որ մեր երազանքները կատարվել են,մեզ միշտ ամեն ինչ քիչ է,ուղղակի պետք է ընկալել պահը,ու շնորհակալ լինել կյանքի ամեն վայրկյանի համար…

Рубрика: Հայոց պատմություն 10

Քրիստոնեություն

Քրիստոնեություն  –  մոնոթեիստական կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

Քրիստոնեություն բառն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում: Քրիստոնեության գլխավոր հատկանիշներն են՝ միաստվածությունը՝ օրինակարգված Աստվածության միության (միակության) մեջ դրսևորվող դեմքերի՝ Երրորդության (Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված) վերաբերյալ վարդապետությամբ:

Հասկացություն Աստծո՝ ոչ միայն որպես բացարձակ Հոգու, բացարձակ Բանականության և Ամենազորության, այլև բացարձակ Բարու `   Սիրո մասին:

Վարդապետություն մարդկային անձի՝ իբր¨ Աստծո պատկերով և նմանությամբ արարված անմահ հոգևոր գոյության, բոլոր մարդկանց՝ Աստծո առջև հավասար լինելու, ազատ կամքի և աստվածային շնորհի միջոցով Աստծուն միանալու, աստվածային կատարելությանը հասնելու և հավիտենական երանությունը վայելելու վերաբերյալ:

Վարդապետություն նյութի նկատմամբ հոգու լիակատար գերիշխանության մասին: Աստված է նյութական աշխարհի Արարիչը, մարդուն վերապահված է տերը լինել նյութ. արարչության:

Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը:

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են Ուղղափառությունը, Կաթոլիկությունը), իսկ XVI դ., Ռեֆորմացիայի արդյունքում ձևավորվել է քրիստոնեությանյան երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը:

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է (իր երկու անխախտելի մասերով՝ Հին կտակարան և Նոր կտակարան), քրիստոնյաների պատկերամամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին: Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևվված են Հավատո հանգանակներում:

Ըստ քրիստոնեական ուսմունքի՝ Աստված իր Միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, մարդու կերպարանքով ուղարկեց աշխարհ՝ ճշմարտությունը հայտնելու մարդկությանը և նրան ազատագրելու մեղքից: Հիսուս Քրիստոսը դրա համար չարչարվեց, խաչվեց, մեռավ խաչի վրա, հոգով իջավ դժոխք և ազատեց հոգիներին, երրորդ օրը հարություն առավ, 40 օր հարություն առած մարմնով երևաց աշակերտներին, նրանց նախապատրաստեց ապագա առաքելության համար, համբարձվեց երկինք: Քրիստոսի երկրորդ գալուստով բոլոր մեռելները հարություն կառնեն, և արդարների համար երկրի վրա կստեղծվի հավիտենական կյանք:

Քրիստոնեությունն առաջացել է մ. թ. I դարի սկզբին՝ Իսրայելի հրեականության և Հռոմեական կայսրության մեջ տարածված բազմաստվածության հետ մրցակցության պայմաններում. II դարի կեսերին այն դարձել է համաշխարհային կրոն: Քրիստոնեության վերջնական հաղթանակի համար էական դեր են խաղացել միաստվածությունը, ավելի ամբողջական ու հստակ արտահայտված բարոյամարդասիրական բովանդակությունը, անդրշիրիմյան կյանքի հեռանկարը, Աստծու առջև բոլորին (նաև ստրուկին) հավասար հայտարարելը, ծիսակարգերի պարզությունն ու մատչելիությունը և այլն: 

«Քրիստոնեություն» եզրույթն առաջին անգամ օգտագործել է Իգնատիոս Անտիոքացին (I–II դարեր)՝ Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում:

Քրիստոնեական դավանաբանությունը սահմանվել է IV–V դարերում՝ եկեղեցու հայրերի երկերում՝ Աստվածաշնչի և տիեզերական ժողովների որոշումների հիման վրա: Քրիստոնեության մեջ առանցքային նշանակություն է ունեցել Նիկիայի տիեզերական ժողովը (325 թ.), որն ընդունել է ուղղափառ դավանանքի հիմնական դրույթները՝ Հավատո հանգանակը:

Քրիստոնեական աստվածաբանության համաձայն՝ Հայր Աստվածը, Որդի Աստվածը և Սուրբ Հոգի Աստվածը միասնական՝ մեկ Աստվածության 3 անձեր են՝ Սուրբ Երրորդություն: Նիկիայի տիեզերական ժողովն ամրագրեց Սուրբ Երրորդության Անձերի համագոյությունը, այսինքն՝ նույն բնությանը պատկանելը: 

Արարչագործության գլխավոր նպատակը մարդն է, որն արարչության կենտրոնն է և ստեղծվել է Աստծու պատկերով և նմանությամբ: Ադամական մեղքի պատճառով խզվել է մարդու հետ Աստծու ճշմարիտ հարաբերությունը: Մարդը զրկվել է Աստծու հետ լինելու կատարյալ երանությունից և արտաքսվել դրախտից: Պատվիրանազանցությունը հանգեցրել է մարդու երկակի մահվան՝ հոգևոր և մարմնավոր: 

Բայց Տիրոջից հեռացած մարդկությանն Աստված չզրկեց իր արարչական խնամքից և փրկեց Որդու՝ Հիսուս Քրիստոսի փրկագործությամբ: Քրիստոսը նոր Ադամն է, որ աշխարհ եկավ և նորոգեց մեղքով ապականված ու մահվան դատապարտված մարդկությանը:

Քրիստոնեական դավանաբանության եզրափակիչ մասը Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան, մեռելների համընդհանուր հարության, ահեղ դատաստանի և երկնային արքայության մասին է. մեղավորները դատապարտվելու են դժոխքի տանջանքների, իսկ արդարները հարություն են առնելու՝ հավիտենական երանությունը վայելելու համար: 

Քրիստոնեական եկեղեցին Հռոմեական կայսրության բաժանումից (395 թ.) հետո տրոհվել է հռոմեական-արևմտյան և հունական-արևելյան մասերի, որոնց միջև Քաղկեդոնի ժողովից (451 թ.) հետո խորացել են հակասություններն ու մրցակցությունը: Հակաքաղկեդոնական ավանդապաշտ եկեղեցիները, հավատարիմ մնալով առաջին 3 տիեզերական ժողովների դավանաբանական սահմանումներին և աստվածաբանությանը, կազմել են Ընդհանրական եկեղեցու Արևելյան ուղղափառ ընտանիքը: 1054 թ-ին Սուրբ Հոգու բխման մասին վարդապետության մեջ Հռոմի կողմից ավելացված «և Որդու» (այսինքն՝ Սուրբ Հոգին բխում է Հորից և Որդուց) հավելվածի պատճառով այդ եկեղեցիները բաժանվել են: Բաժանումից հետո հռոմեական եկեղեցին՝ Վատիկան կենտրոնով, կոչվել է Կաթոլիկական, իսկ հունա-բյուզանդական եկեղեցին՝ Ուղղափառ (երկաբնակ): IX–X դարերից սկսած՝ կազմավորվել են ինքնուրույն երկաբնակ եկեղեցիներ, որոնք միավորվում են Ուղղափառ (Արևելյան երկաբնակ) եկեղեցիներ անվան տակ: Դրանցից են Կոստանդնուպոլսի, Ալեքսանդրիայի, Դամասկոսի, Երուսաղեմի աթոռները, Մոսկվայի (Ռուս ուղղափառ եկեղեցի), Սերբիայի, Բուլղարիայի, Ռումինիայի պատրիարքությունները, Հունաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Աֆրիկայի, ԱՄՆ-ի և այլ ուղղափառ եկեղեցիներ:

Արևելյան ուղղափառ եկեղեցի են Հայ առաքելական և քույր`   Եգիպտական ղպտի, Ասորական, Հնդիկ մալաբար և Եթովպական կամ Հաբեշական եկեղեցիները:

XVI դարում Կաթոլիկ եկեղեցում սկիզբ է առել հակակաթոլիկական շարժում, որը հայտնի է որպես բողոքական ռեֆորմացիա: Կաթոլիկ եկեղեցուց առանձնացել են լյութերականները, կալվինականները, անգլիկանները, անաբապտիստները և ուրիշներ:

1996 թ-ի տվյալներով՝ աշխարհի 2 մլրդ քրիստոնյաներից 981 մլն-ը կաթոլիկներ են, 600 մլն-ը՝ բողոքական, 182 մլն-ը՝ ուղղափառ:

Հայ առաքելական եկեղեցին աշխարհի հնագույն եկեղեցիներից է. սկզբնավորվել է սբ Թադեոս և սբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությամբ: 301 թ-ին, Հայոց Տրդատ Գ Մեծ արքայի օրոք, Սբ Գրիգոր Լուսավորչի ջանքերով Հայաստանում քրիստոնեությունը հռչակվել է պետական կրոն (առաջինը`   աշխարհում):

Քրիստոնեությունը նպաստել է հայ հոգևոր մշակույթի վերելքին, մայրենի լեզվի և գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին: Հայ եկեղեցին տևական ժամանակ համախմբել է պետականությունը կորցրած հայ ժողովրդին:

Рубрика: Հայոց պատմություն 10

Իսլամ

Իսլամը համաշխարհային կրոն է, որի հիմքը Ղուրանն է:
Իսլամ բառն ունի մի քանի իմաստ, բառացիորեն թարգմանվում է որպես «խաղաղություն»: Այլ իմաստով այդ բառը նշանակում է «Ալլահին (Աստծոն) անձնատուր լինել»: Այլ տերմինաբանությամբ իսլամը – բացարձակ միաստվածություն է, Ալլահին (Աստծոն) ենթարկվելը: Մարդիկ, ովքեր ենթարկվում են Ալլահին (Աստծոն) կոչվում են մուսուլմաններ: 

Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը:  Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում: Մահմեդականությունն իր գաղափարախոսության, բարոյախոսության, ծիսակատարության ու առասպելաբանության բազմաթիվ առանձնահատկություններով մոտ է քրիստոնեությանը և հատկապես հուդայականությանը: Մահմեդականությունը բաղկացած է իմանից (հավատ մահմեդականության ճշմարտացիության հանդեպ) և դինից (կրոնական ծեսերի, բարոյականության, ավանդույթների հանրագումար):

Рубрика: Գրականություն 10

Վիլյամ Սարոյանի «Ծննդյան տոներից երեք օր հետո» 

 ստեղծագործությունը չափազանց առօրյա և հետաքրքիր էր: Իրավիրճակը շատ ճիշտ էր ներկայացված: Ստեղծագործությունը ներկայացնում էր մի ընտանիք, որտեղ փոքրիկ 3 տարեկան աղջիկը հիվանդ է, ծնողները հաճախ այցելում էին խանութներ դեղեր գնելու համար, իսկ այդ ընթացքում 6 տարեկան տղան ծնողներին հիմնականում դրսում էր սպասում: Մի օր ևս բացառություն չէր և ընտանիքի հայրը տղայի հետ այցելել թր խանութ դեղեր գնելու: Բայց տղայի հայրը խանութի փոխարեն մտավ մի բար, որպեսզի մի բաժակ օղի ըմպի, որ մի պահ անջատվի բոլորից: Բայց տղան արդեն երկար ժամանակ էր սպասում դրսում, իսկ հայրիկը չկար: Տղան մտավ ներս և տեսավ, որ դա խանութ չէ, բարմենին հարցրեց, թե որտեղ է իր հայրը, բայց ոչ մեկ չգիտեր հարցի պատասխանը: Հաճախորդները առաջարկում էին իրեն տուն տանել, բայց տղան տան տեղն էլ չէր հիշում: Բարմենը հոգատար կերպով տղային ասաց, որ դուրս գա և, որ իր հայրը շուտով կգա: Երկար ժամանակ հայրը չկար, իսկ տղան բարի դիմաց սպասում էր: Ձյուն գալուն պես բարմենը տղային իր մոտ բերեց՝ ներս, որպեսզի տաքանա և տղայի համար անկողին սարգեց, որպեսզի քնի: Տղայի արթնանալուց հետո բարմենն առաջարկեց տղային գնալ իրենց տուն, գիշերել այնտեղ մինչև առավոտյան նրա հայրը գա և իրեն տանի տուն: Տղան իհարկե չէր ուզում, բայց համաձայնվեց, քանի որ ուրիշ ելք չկար: Ճանապարհին տղան արտասվելով քայլում էր բարմենի հետ, բայց բարմենը իրեն չէր փորձում մխիթարել: Բայց առավոտյան բարմենի տանը տղան արդեն հանգիստ էր և այլևս չէր արտասվում:

Այս ամենի մասին առաջինը կասեմ, որ շատ համոզիչ ու պատկերավոր էր ներկայացված: Ամբողջովին զգում էի բարի միջավայրը, մարդկանց բնավորությունները, բարմենի և տղայի հարաբերությունները և այդպես շարունակ: Գրելաձևը այդպիսին էր, շատ համոզիչ ու պատկերավոր: Ցանկացած կերպարի ներաշխարհն ու բնավորությունը երևում էր մեկ նախադասությունից, որը կարծում եմ հաջողված գրելաձևի նշան է: Այս ամենն իրականում առօրյա իրավիճակ է, որի լինելը շատ հավանական է: Այդ զգացողությունը կարծում եմ շատերն են ունեցել փոքր հասակում, երբ մի քանի րոպե մայրիկիդ, կամ հայրիկիդ չես գտնում խանութում գնումներ կատարելիս, կամ փողոցում քայլելիս և դա շատ անհանգստացնող զգացողություն է: Տղան հայրիկին սպասում էր ժամից էլ ավել և պարզ է այն, թե նա իրեն ինչքան անպաշտպան ու անհանգիստ էր զգում այդ ընթաքում: Իսկ այդ իրավիճակից ելնելով նրա շուրջը շատ տարբեր օտար մարդիկ էին: Բարմենը այն կերպարն էր, ով փորձում էր չանգանհստացնել տղային, փորձում էր օգնել և հանգստություն ներշնչել, ամեն կերպ ուրիշներից աննկատ պաշտմանում էր տղային, քանի որ օտար մարդիկ հնարավոր է նույնիսկ վախեցնեին նրան: Իսկ վերջում տղան մնաց բարմենի հետ, ով իր համար սկզբից օտար մարդ էր, կամ թշնամի ինչպես ինքն էր մտածում, բայց հետո նա ո՛չ օտար էր, ո՛չ թշնամի: Կար նաև կերպար, ով չափազանց խմած վիճակում էլի ցանկանում էր օգնել տղային, բայց բավականին անգիտակցաբար և իրավիճակը սխալ դատելով՝ ծերունի Էլգեյլերը: Իսկ այն շնիկով և դրած ատամներով կինը սովորական հաճախորդ էր, ով ուղղակի քաղաքակրթությունից ելնելով անհանգստություն ցուցաբերեց դրսում կանգնած տղայի համար, և հետաքրքրվեց նրանով:

Ստեղծագործության ամբողջ գաղափարը կարծում եմ երևում է այս հատվածի մեջ և կցանկանամ առանձնացնել այն.

Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնալ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկիԵրբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:

Տղան փոքր էր և գիտեր, որ օտար մարդկանց չի կարելի վստահել և մտածում էր, որ օտար մարդիկ իր թշնամիներն են, բայց այս դեպքում նա վստահեց և նույնիսկ սիրեց բարմենին, ում երբեք չէր տեսել, բարմենը դաչձավ իր բարեկամն, իսկ իր հայրը, ով այդքան բարկացած էր, բայց տղան այդքան սիրում էր իրեն չվերադարձավ տղայի մոտ: Տղայի համար բարմենն ում այսօր էր հանդիպել և, ով օտար էր նրան շատ ավելի հարազատ էր, քան իր հայրը, ում հետ երկար տարիներ ապրել է, և ով իրեն թողեց ու հեռացավ, տղային թողեց անպաշտպան, անհանգիստ, վախեցած: Բայց հայտնվեց մի մարդ, ով սիրեց ու պաշտպանեց տղային շատ ավելի շատ, քան իր հարազատ հայրը:

Рубрика: Հայոց լեզու 10

Անուղղակի խոսք

1․ Ուղղակի խոսքը փոխակերպել անուղղակիի

-Ինչու՞ ես կանխագուշակում բախտդ, Վարդա՛ն ,- հարցրեց սպարապետը ,- մեր բախտը տնօրինում է Աստված։

Սպարապետը հարցրեց Վարդանին ինչու է կանխագուշակում իր բախտը, իրենց բախտը տնօրինում է Աստված։

– Դուք երեկոյան ինչո՞վ եք զբաղվելուը, – հարցրի ես ընկերներս և պատասխանի չսպասելով՝ հեռացա։

Ես հարցրի ընկերներիս թե ինչով են զբաղվելու նրանք երեկոյան և պատասխանի չսպասելով հեռացա։

Նայելով պապանձված վանականներին՝ Լենկթեմորի մերձավորներից մեկն ասաց , որ նա թող այրի ձեռագիրը մատյանները,- և ավելացրեց,- թե այդ ժամանակ հայերի լեզունները կբացվեն:

Նայելով պապանձված վանականներին՝ Լենկթեմորի մերձավորներից մեկն ասաց.

– Այրի՛ր ձեռագիր մատյանները, -և ավելացրեց,- այդ ժամանակ հայերի լեզունները կբացվեն։

– Ես չէի ուզում քեզ վշտացնել, բայց քո վարմունքն ինձ ստիպեց այդ անել ,- ասաց բժիշկը այցելուին

Բժիշկն ասաց այցելուին որ նա չէր ուզում իրեն վշտացնել բայց իր վարմունքն նրան ստիպեց այդ անել։

– Մի՛ խոսիր, հետևիր ինձ ,- զգուշացրեց ինձ ուղեկիցս,- հակառակ դեպքում կմոլորվես, և մենք այլևս չենք հանդիպի։

Ուղեկիցս ինձ զգուշացրեց, որ չխոսեմ և հետևեմ իրեն, հակառակ դեպքում կմոլորվեմ և մենք ալլևս չենք հանդիպի։

Հովիվն ասաց իր շուրջը հավաքված մարդկանց ․

– Երբ գնաք Սողոմոն արքայի մոտ, ասե՛ք, որ նրա տաճարի գինը մայիս ամսվա 3 օրվա անձրևն է։

Հովիվն ասաց իր շուրջը հավաքված մարդկանց, որ երբ գնան Սողոմոն արքայի մետ, ասեն որ իր տաճարի գինը մայիս ամսվա 3 օրվա անձրևն է։

Ընկերոջս հարցրի թե ինչով է ինքը բացատրում իր այդ տգեղ վարմունքը Ձեր ներկայությամբ։

-Ինչով ես բացատրում քո այս տգեղ վարմունքը նրանց ներկայությամբ, – ես հարցրի ընկերոջս։

Նա ինքն իրեն ասում էր, որ ինքը պետք է ամուր լինի, պետք չէ ենթարկվել այդ մարդկանց այցելությանը

– Ամուր եղի՛ր,- նա ասում էր ինքն իրեն ,- պետք չէ ենթարկվել այս մարդկանց այցելությանը։

Նա, մեզ հրաժեշտ տալով հիշեցրեց, որ երբ ներս մտնենք, անընդհատ մեր մտքում կրկնենք իր ասացները։

Նա, մեզ հրաժեշտ տալով հիշեցրեց․

– Երբ ներս մտնեք, անընդհատ ձեր մտքում կրկնեք նրա ասացները։