Рубрика: Без рубрики

Մոտիվացիոն նամակ.«Ինչու հենց ես պետք է մասնակցեմ «Ամառային դպրոցին»» ․

«Ամառային դպրոց» ծրագրին յուրաքանչյուր աշակերտի տրվում է հնարավորություն մասնակցելու, կարծիք, առաջարկ ներկայացնելու: Ոսումնասիրելով նպատակները այս ծրագրի ես կներկայացնեմ պատասխանս, թե ինչու ես պետք է մասնակցեմ։ Ներկայացրածս ծրագրում կտեսնեք իմ կողմից իրականացված նախագծերը, մասնակցած հանդիպումները, քննարկումները և վերլուծությունները, որոնք մասմբ վերաբերվում են քաղաքագիտությանը, տնտեսությանը և կրթությանը։

.Մասնակցություն ԱԳՆ ուսումնաճանաչողական այցին։ Կատարեցինք քննարկումներ և ուսումնասիրություններ  արտաքին գործերին վերաբերող հարցերին և դիվանագիտական կանոներին։

.Հետազոտական աշխատանքների լուսաբանում : Հետազոտական աշխատանքի պաշտպանող Անահիտ Վերմիշյանի  (Մամուլի լեզվաոճական  արանձնահատկությունները)կատարելով մի շարք քննարկումներ։ 

.Նախագիծ ՝ՀՀ արտաքին հարաբերություններ։ Անբողջ քննարկումը իմ բլոգում<Հայաստանի արտաքին հարաբերությունները բնութագրվում էին հետևյալ առանցքային կետերով.>

.Մասնակցել եմ քաղաքապետարանի կողմից կազմակերպված Աշ.խորհրդի նախագահների վերապատրաստմանը։ Մասնակցելով բավականին շատ տեղեկությունն եմ ստացել աշակերտի իրավունքների և պարտականությունների մասին, սակայն բացի դրանից կատարել ենք խմբային և անհատական վերլուծություններ նոր օրենքներ ստեղծելու վերաբերյալ։

.Իրականացրել եմ նախագիծեր <Սփյուրքահայերի մշակույթային արժեքները>որը վերնագրել եմ այսպես <Աշխարհի հայերը> <Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև> 

. Թարգմանական բազում աշխատանքներ տարատեսակ արտաքին քաղաքականության և հարևան երկրների հարաբերությունների մասին ՝բոլոր քննարկումներում նեռարված են: … .Բանավեճ քննարկումներ ՝թեմա կամավորական աշխատանքի օրենքների մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Քնարկումները եղել են այն դասընկերների հետ և արդյունքում ունեցել եմ նոր առաջարկ կամավորական աշխատանք կատարելու վերաբերյալ  

Рубрика: Без рубрики

Աշխարհի Հայերը

Սփյուռքի հայերը պահպանել են իրենց մշակութային ինքնությունը, լեզուն, ավանդույթները։ Նրանք նաև զգալի ներդրում են ունեցել այն երկրներում, որտեղ նրանք հաստատվել են՝ գերազանցելով տարբեր ոլորտներում, ինչպիսիք են արվեստը, գիտությունը, բիզնեսը և քաղաքականությունը:

Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է: Իր գգոյության ընթացքում համայնքի  գոյատևման գլխավոր առանցքը կազմել է ինքնության, լեզվի և մշակույթի պահպանությունը:17-րդ դարի վերջերից սկսվում է հայերի արտագաղթը, պարսկահայերից շատերը տեղափոխվում են Հնդկաստան և Ռուսաստան: 1828թ. Թուրքմենչայի ռուս-պարսկական պայմանագրի ստորագրումից հետո տասնյակ հազարավոր հայեր տեղափոխվում են Երևանի և Նախիջևանի նահանգներ: 19-րդ դարում  կառավարությունը երկիրը լճացման վիճակից դուրս բերելու նպատակով, վերացրեց հայերի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և կրկին արտոնություններ տվեց նրանց: Արգելվեց հայերի բռնի հավատափոխությունը, կանոնավորվեցին հայ գյուղացիներից ու քաղաքացիներից գանձվող  հարկային մուծումները, օրինականացվեցին  եկեղեցիների կալվածքները:

Լիբանանի ներկայիս տարածքում հայեր բնակվել են հնագույն ժամանակներից։ Լիբանանի հայկական գաղութը գոյատևել է համարյա անընդհատ՝ պարբերաբար համալրվելով Հայաստանից գաղթած ստվար խմբերով և երբեմն կարևոր դեր է կատարել հայ ժողովրդի կյանքում։ 12-րդ դարի սկզբին խաչակիրները Լիբանանի լեռներում հանդիպել են հայկական բազմաթիվ բնակավայրերի։ Ենթադրվում է, որ նրանց հայազգի բնակիչները հետագա դարերում ամբողջովին ձուլվել են մարոնիտ եկեղեցու հետևորդներին և 15-17-րդ դարերում ասորախոսությունից անցել արաբախոսության։ Այս հայկական զանգվածը հիմնովին ձուլված է։ Հետագայում Լիբանանում են հաստատվել նաև թուրք կառավարողների 1894-96-ի և 1909-ի բռնություններից փախած հայեր, գլխավորաբար՝ առաքելական համայնքից։ Հայերին դեպի Լիբանան է հրապուրել ոչ միայն բնիկների բարյացակամությունը, այլև 1861-ին նրա լեռնային մասում (Ջաբալ Լուբնան) ինքնավարության հաստատումից տեղի վարչակառավարման մարմնում որոշ հայազգի պաշտոնյաների ներկայությունը։ Լիբանան լեռան կառավարիչներից երկուսը եղել են հայազգի կաթոլիկ պետական գործիչներ։

Ռուսաստանի հայկական գաղութների զարգացումը և նրանց կարևոր դերը հայ ժողովրդի կյանքում վերաբերում է XVIII և հետագա դարերին։ Սակայն հայ և ռուս ժողովուրդների պատմական առնչությունները սկիզբ են առնում Կիևյան Ռուսիայի կազմավորման ժամանակաշրջանից և սերտորեն կապված են ռուս–բյուգանդական փոխհարաբերություններին։ Բյուզանդիայում հայկական տարրը կարևոր դեր է խաղացել, հրքանով որ հայկական հսկայական տամտնում էին նրա կազմի մեջ, իսկ կայսրության տարածքի բաժանման բանակաթեմային համակարգը նպաստում էր, որպեսզի հայ ֆեոդալական դասը որոշսկի ձայն ունենար քաղ․ կյանքում։ Կիևյան Ռուսիայում քրիստոնեության ընդունումից հետո պատկառելի թվով հայեր բնակություն են հաստատել Կիևում։ Ամրապնդվել են նաև առևտրային կապերը։ 1962 թ. Ռուսաստանի տարածքում բնակվում է շուրջ 400 000 հայ, որոնց մասին տես Մոսկվա, Լենինգրադ, Ադըղեա, Դաղստան, Կրասնոդարի երկրամաս, Աստախան, Նոր Նախիջևան, Մոզդոկ, Ղզլար հոդվածների համապատասխան մասերում։