Рубрика: Հայոց լեզու 10, Գրականություն 10

20 անծանոթ բառ բացատրական բառարանից․ Մաս 1

Ագոն — մրցություն, օլիմպիական խաղ։ Փոխառություն՝ հուն․։
Ագուռ — բուռ, ափ։ Ծագումն անհայտ է։
Ազխոյգ — վայրի դդում։ Ծագումն անհայտ է։
Բահուկ — գեղեցիկ։ Ծագումն անհայտ է։
Բաղակտի — պատերազմ, կռիվ, կագ։ Ծագումն անհայտ է։
Բաղուկ — նարինջ։ Ծագումն անհայտ է։
Գենգեն — թթենի։ Ծագումն անհայտ է։
Գէեղադրել — վրիպել։ Ծագումն անհայտ է։
Գոնգեղ — շաղգամ։ Փոխառություն՝ հուն․։
Դալափիլ — ահեղ, ահռելի։ Ծագումն անհայտ է։
Դաուն — աղավնանման մի թռչուն՝ գուրգուր։ Ծագումն անհայտ է։
Դարաբ — մի թռչուն։ Ծագումն անհայտ է։
Դարում — հարավ։ Փոխառություն՝ եբր․։
Դեգաղ — ծովային մի կենդանի՝ շնաձուկ։ Ծագումն անհայտ է։
Եափեար — մի դեղաբույս։ Փոխառություն, բայց բուն աղբյուր չի հավաստված։
Ելասար — չղջիկ։ Փոխառություն՝ թրք․։
Ելչի — պատգամավոր, դեսպան։
Զամպ — լեռներում դիզված ձյուն։
Զայսել — վախենալ, այսահարվել, ապշել, հիմարանալ։
Զարուր — ալոճ։ Փոխառություն՝ արաբ․։POSTED INENGLISH 10

Рубрика: Без рубрики, Հայոց լեզու 10, Գրականություն 10

Անձնանունների բառարանից անուններ իրենց բացատրություններով

Մարմնի մասերի անուններից առաջացած անձանունները․

Բազուկ — «Բազուկ» (թև) բառից։
Գիսակ — «գիսակ» (վարս) բառից։
Թաթ — «թաթ» (ձեռք) բառից։
Թաթիկ — «թաթ» (ձեռք) բառից, նրա փաղաքշական ձևն է։
Թաթուլ — «թաթուլ» (անասունների առջևի ոտքը) բառից։ «թաթ» բառի փաղաքշական ձևն է։
Թև — թև բառից։
Թևիկ — «Թև» անվան փաղաքշական ձևն է։
Ծոցիկ — «ծոց» բառի փաղաքշական ձևն է։ Այստեղից էլ ծագում է Ծոցիկյան ազգանունը, որն այժմ գործածական է։

Տարբեր արմատներից առաջացած անձնանունները․

Ազնավուր — գվռ․ «ազնավուր» (հսկա, վիթխարի մարդ, դյուցազն) բառից, արմատն է՝ «ազն»։Թուխայր — «թուխ» + «այր» (տղամարդ) բառերից, ինչպես նաև՝ Նորայր, Ժիրայր, Տիայր, Զարմայր։ Սրանից է կազմված Թուխայրյանց ազգանունը։
Ժիրայր — «ժիր» + «այր» (մարդ) բառերից, նշանակում է «ժիր տղամարդ»։ Նորակերտ և սովորական անուն է։
Անանուն — -ան-ը + «անուն» (անուն չունեցող) բառից։
Կանաչ — «կանաչ» բառից՝ իբրև նշան թարմության և կենդանության։POSTED INՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ 10ԳՐԱԿԱՆ

Рубрика: Հայոց լեզու 10, Հունվարյան ճամբար, Գրականություն 10

Եղի՛ր համբերատար

Տղամարդը դուրս եկավ իր տանից, որպեսզի հիանար իր նոր բեռնատարով: Ի զարմանս  իրեն՝ տեսավ՝ իր երեք տարեկան տղան մեխեր էր մեխում բեռնատարի փայլուն ու ներկապատ մակերեսին:

Տղամարդը վազեց իր որդու մոտ, հարվածեց և որպես պատիժ՝ մուրճով խփեց փոքրիկի ձեռքերին:

Երբ հայրը հանդարտվեց, որդուն շտապ տեղափոխեց հիվանդանոց։ Չնայած բժիշկը հուսահատորեն փորձում էր փրկել փշրված ոսկորները, նա ստիպված եղավ կտրել տղայի երկու ձեռքերի մատները:

Երբ տղան արթնացավ ու տեսավ իր վիրակապված մատների վրայի բրոնզե կաղապարները, անմեղորեն հարցրեց.

– Հայրի՛ կ, ես ցավում եմ քո բեռնատարի համար, իսկ ե՞րբ հետ կաճեն իմ մատները:

Տղամարդը տուն վերադարձավ և ինքնասպան եղավ;

Ձեր համբերատարությունը կորցնելուց առաջ նախ և առաջ մտածեք այն մարդկանց մասին, ում սիրում եք: Բեռնատարները կվերանորոգվեն, իսկ ջարդված ոսկորներն ու ցավը՝ ոչ միշտ;

Շատ հաճախ մենք չենք կարողանում հասկանալ մարդու և երևույթի միջև եղած տարբերությունը: Մենք մոռանում ենք, որ ներողամտությունը ավելի մեծ արժեք ունի, քան, վրեժը:

Մարդիկ սխալներ են գործում: Բայց այն գործողությունները, որ մենք անում ենք զայրույթի ժամանակ, կարող են մեզ հավերժ հետապնդել:

Կա՛  նգ առ և խորհի՛ ր:

Մտածի՛ ր միչև գործելդ:  

Եղի՛ ր համբերատար, ների՛ ր և մոռացի՛ ր, սիրի՛ ր բոլորին:Նա, որ չի կարող համբերատար լինել, կտուժի վշտից ու հուզմունքից:

Рубрика: Հայոց լեզու 10, Հունվարյան ճամբար, Գրականություն 10

էպոսներ Բեովուլֆ

Հին գերմանական էպոսի մեծ մասշտաբի միակ նմուշն է անգլոսաքսոնական «Պոեմը Բեովուլֆի մասին»: Այս ստեղծագործության հիմքում հավանաբար ընկած են հին էպիկական երգերը: Համեմատաբար ամբողջական ձեռագիրը (շուրջ 3000 տող) թվագրվում է տասներորդ դարով: Պոեմը բաղկացած է երկու մասից, որոնք միմյանց հետ կապում է գլխավոր հերոսի՝ Բեովուլֆի անձը: 

Ներածության փոխարեն պատմվում է դանիական թագավորների առասպելական նախնու՝ Սկիլդ Սկեֆինգի մասին, որը տակավին մանուկ մոտեցել է դանիական ափին մակույկով, որը լի էր գանձերով: Նա մեծանում է, դառնում է թագավոր և երկար ու երջանիկ կառավարում է երկիրը: Բարեհաջող է եղել նաև նրա հետնորդների կառավարումը: Սկիլդի ծոռը՝ Հրոթգար թագավորը, հաջող պատերազմներ է մղում և մեծ հարստություն կուտակում: Նա կառուցում է մեծ ու գեղեցիկ պալատ իր ջոկատի խնջույքների համար, որը կոչում է Հեորոտ, այսինքն՝ եղջերուի պալատ, քանի որ այն հավանաբար զարդարված էր եղջերուի եղջյուրներով: Սակայն ուրախությունն ու խրախճանքն այդ պալատում երկար չի տևում: Շուտով պալատում է սկսում ամեն գիշեր հայտնվել Գրենդելը՝ սոսկալի հրեշը, որն ապրում է հարևանությամբ գտնվող ծովափնյա ճահճում: 

Նա տանում է իր հետ և խժռում է Հրոթգարի տասնյակ կտրիճ զինվորների: Ոչ ոք չի կարողանում հեռացնել այս աղետը: Պալատը դատարկվում է, խաղերը դադարում են, դանիացիներին համակում է մեծ վիշտ: Լսելով այդ մասին՝ շվեդական հողերը բնակեցնող ցեղերից մեկի՝ գաուտների թագավոր Հիգելակի ամենաքաջ դյուցազնը՝ Բեովուլֆը, գալիս է օգնելու դանիացիներին: Նրա հետ են տասնչորս լավագույն գաուտ զինվորները: Պալատում նրանց օթևանելու հենց առաջին գիշերը տեղի է ունենում սարսափելի կռիվը Բեովուլֆի և Գրենդելի միջև: Գրենդելը գալիս է Հեորոտ կեսգիշերին, պատռում է գաուտներից մեկի մարմինը և սկսում է խժռել այն ու ծծել արյունը: Երկրորդին խժռել չի կարողանում, քանզի նրան կանգնեցնում է Բեովուլֆի ձեռքը: Զուր է փորձում Գրենդելը փախչել: Նրա ջլերը կտրվում են, մաշկը պայթում է, ոսկորները կոտրվում են: Գրենդելի ձեռքը պոկվում-մնում է Բեովուլֆի ձեռքին: Մահացու վիրավոր հրեշը փախչում է իր ճահիճը մահանալու: Հաջորդ օրը Հրոթգարը մեծ ճաշկերույթ-խրախճանք է կազմակերպում և առատ ընծաներ է տալիս Բեովուլֆին: 

Սակայն նույն գիշերը Գրենդելի վրեժը լուծելու է գալիս նրա մայրը: Սա հարձակվում է Հրոթգարի զինվորների վրա և շատերին կոտորում, քանի դեռ Բեովուլֆն ընկերների հետ քնած է հարևան սրահում: 

Առավոտյան Բեովուլֆը մեկնում է գործելու հաջորդ սխրանքը: Նա իջնում է ահարկու անդունդը և այնտեղ սպանում է Գրենդելի մորը կախարդական թրով, որը կախ էր տված վհուկի ջրային ապարանքում: Բեովուլֆն այդ թրով կտրում է Գրենդելի գլուխը և ուզում է իր հետ տանել զենքը, սակայն թուրը հալչում է նրա ձեռքում ու անհետանում: 

Հրոթգարը նոր խնջույք է կազմակերպում ու ավելի առատաձեռն նվերներ է տալիս Բեովուլֆին: Փառքով պսակված հերոսը վերադառնում է Հիգելակ թագավորի մոտ: 

Պոեմի երկրորդ մասում Բեովուլֆն արդեն ծերունի է: Կռվում զոհված Հիգելակի և նրա որդու փոխարեն նա է նստած գահին և հիսուն ձմեռ բարեհաջող կառավարում է գաուտներին: Սակայն հայտնվում է հուր արտաշնչող սարսափելի վիշապը, և Բեովուլֆը որոշում է հաղթել նրան մենամարտում: Բեովուլֆին հաջողվում է խոցել վիշապին, բայց նա էլ մեռնում է թունավոր խայթոցներից: Մահից առաջ նա հրաժեշտ է տալիս իր զինվորներին և կարգադրություններ է անում իր թաղումների վերաբերյալ: Նրա մարմինը հանդիսավոր կիզում են խարույկի վրա, իսկ մոխրի վրա կառուցում են մեծ բլուր, որի շուրջ կանգնած տասներկու դյուցազներ երգում են զոհված քաջի փառքը: 

Պոեմի առաջին մասի կենտրոնական դրվագը Բեովուլֆի պայքարն է Գրենդելի, իսկ հետո նրա մոր հետ, որը բազմաթիվ զուգորդություններ ունի իսլանդական սագաներում («Էդդա»), իսկ երկրորդ մասը, որտեղ նա կռվում է վիշապի հետ՝ գերմանական ասքերում («Նիբելունգների երգը»): Էական է, որ Բեովուլֆն անգլոսաքսոնական հերոս չէ: Մեզ հասած ձևով պոեմը վկայում է, որ անցել է մշակման ոչ մեկ փուլ: Պոեմի արդեն քրիստոնյա խմբագիրներից մեկը կոչում է Գրենդելին Կայենի սերունդ, ջրային հրեշներին՝ Դժոխքի վիժվածքներ և տարբեր առնչություններով հիշատակում է Աբելին, Նոյին և Մեծ ջրհեղեղը:

Рубрика: Գրականություն 10

Ֆ.Դոստոևսկի «Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին»

Այս պատմությունը շատ տխուր և հուզիչ պատմություն էր։ Ես շատ կցանկանայի, որ այն իրականություն չդառնա և ոչ մի փոքրիկ այդպիսի դաժան ճակատագիր չունենա։ Սակայն ցավոք այս պատմությունը այնքան էլ հեռու չէ իրականությունից։ Աշխարհում բազմաթիվ են այսպիսի դեմքերը։ Բազմաթիվ երեխաներ ծնվում են հարբեցող, թմրամոլ ծնողներով ընտանիքներում։ Նրանք մատնված են անտարբերության, քաղցի և զուրկ են ամենատարրական կենցաղային պայմաններից։ Նրանք շուտ որբանում են ընկնում փողոց, դառնում հանցագործներ և կրկնում իրենց իսկ ծնողների ճակատագրերը։ Այդ երեխաների ծանր կյանքի վրա իրենց հետքն են թողում նաև հասարակությունը։

Рубрика: Գրականություն 10

Շառլ Ազնավուր «Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք»

Հեղինակը սովորեցնում էր որ եթե ուզում ես երջանիկ լինես կիսվիր ունեցվածքովդ ուրիշների հետ։ Աստվածն մեկն է մարդիկ են բազմացրել են նրան։ Աղանդները իրենց կրոն են անվանում և Աստծո անունից քարոզում են, որպեսզի առաջ տանեն իրենց առևտուրը: Քանի դեռ այս բոլոր կրոնները միմյանց հետ խաղաղության և համերաշխության մեջ են, դրա մեջ վատ բան չկա: Աստված միայն ուզում է, որ մարդիկ երջանիկ լինեն: Եթե ուզում ես Աստծո համար ծառայել ծառայիր մարդկանց։

Рубрика: Գրականություն 10

Պաուլո Կոելո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:

«Իհարկե, կարողեմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Ցնցոտիավոր ծերունին շնորհակալություն հայտնեց հյուրանոցի տիրոջը ճաշի համար և ասաց. «Առավոտյան հեռանալիս դու ինձ չես տեսնի: Թեև ես հիմա դրամ չունեմ, բայց կվճարեմ քո 3 ռուբլին, երբ ունենամ»: Հյուրանոցի տերը ոչինչ չասաց, սակայն չէր ակնկալում երբևէ կրկին տեսնել ոչ ծերունուն, ոչ էլ 3 ռուբլին:

Վերջապես ձյունը հալվեց, և հյուրանոցի վիճակը շատ լավացավ: Մարդիկ սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Լինելով բարեպաշտ մարդ, գարնանը հյուրանոցի տերը որոշեց գնալ քաղաքի եկեղեցի և երախտագիտություն հայտնել Աստծուն հյուրանոցի վիճակի բարելավման և հաջողության համար: Հասնելով մայրաքաղաք, նա ուղղվեց անմիջապես դեպի եկեղեցի: Ներս մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին: Նա հայացքը հառեց հատկապես հեռավոր անկյունում գտնվող մի սրբապատկերի:

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալով` հյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը` «Սուրբ Նիկողայոս»:

Հյուրանոցի տերը ցանկացավ մոմ վառել սրբապատկերի մոտ, և երբ մատներով փորփրեց հողը` տեղավորելու մոմը, ապա շոշափեց մի փոքրիկ կոշտ բան: Դա դրամ էր` ռուբլի, կողքին կար ևս 2 ռուբլի: Հյուրանոցի տերը վերցրեց դրամները և կրկին նայեց սրբապատկերին. ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր : Այս պատմվածքը նույնպես շատ լավն էր։ Պատմվածքը ուզում էր ասել, որ միշտ պետք է բարի լինել։ Կա մի ասացվածք՝ «լավություն արա, ջուրը գցի»։ Լավություն միշտ էլ հետ կգա, եթե այն անեք ամբողջ սրտով։ Երբեք չանեք լավություն, հետո սպասեք, որ այն ձեզ հետ գա։ Արեք այն չմտածելով հետագայի մասին։ Լավությունը միշտ էլ փոխադարձաբար է լինելու և նույնիսկ շատ ժամանակներում՝ ինչպես և այս պատմվածքում այն ետ եկավ ավելի շատ։ Հյուրանոցի սեփականատերը նունիսկ չէր պատկերացնում, որ ծերունին կարող էր իրեն այդքան եկամուտ բերել։ Նա չէր էլ սպասում, որ ծերունին կվերադարձնի պարտքը, բայց հույսը մահանում է ամենավերջում։

Рубрика: Գրականություն 10

Պաուլո Կոելո. «Սուրբ Ծննդյան հեքիաթ»

Երազանքներ կան,որոնք կատարվում են,բայց ոչ այն ճանապարհներով,որոնցով մենք ակնկալում էինք,բայց դե կատարվում են։Մենք հիասթափվում ենք,որ մեր պատկերացումները չեն կատարվում,բայց չենք գիտակցում,որ այն ինչ տեղի է ունենում,մեր պատկերացումներից անհամեմատելի լավն է։Պատմվածքի երեք մայրիներն ունեին մեծ նպատակներ ապագայի համար,նրանք իրականացան,բայց այլ ճանապարհներով։Այն ամենն ինչ տեղի էր ունեցել,մայրենիների համար տհաճ էր,բայց չէին գիտակցում,որ կատարվում էին իրենց ողջ կյանքի երազանքները։Մի մայրենիից Հիսուսի խաչման խաչը պատրաստեցին,մյուսից գոմ,որտեղ ծնվեց Հիսուսը,իսկ երրորդից սեղան,որի շուրջը տեղի ունեցավ Հիսուսի և իր աշակերտների վերջին ընթրիքը։Մենք երազում ենք,ու երբեմն չենք էլ հասկանում,որ մեր երազանքները կատարվել են,մեզ միշտ ամեն ինչ քիչ է,ուղղակի պետք է ընկալել պահը,ու շնորհակալ լինել կյանքի ամեն վայրկյանի համար…

Рубрика: Գրականություն 10

Վիլյամ Սարոյանի «Ծննդյան տոներից երեք օր հետո» 

 ստեղծագործությունը չափազանց առօրյա և հետաքրքիր էր: Իրավիրճակը շատ ճիշտ էր ներկայացված: Ստեղծագործությունը ներկայացնում էր մի ընտանիք, որտեղ փոքրիկ 3 տարեկան աղջիկը հիվանդ է, ծնողները հաճախ այցելում էին խանութներ դեղեր գնելու համար, իսկ այդ ընթացքում 6 տարեկան տղան ծնողներին հիմնականում դրսում էր սպասում: Մի օր ևս բացառություն չէր և ընտանիքի հայրը տղայի հետ այցելել թր խանութ դեղեր գնելու: Բայց տղայի հայրը խանութի փոխարեն մտավ մի բար, որպեսզի մի բաժակ օղի ըմպի, որ մի պահ անջատվի բոլորից: Բայց տղան արդեն երկար ժամանակ էր սպասում դրսում, իսկ հայրիկը չկար: Տղան մտավ ներս և տեսավ, որ դա խանութ չէ, բարմենին հարցրեց, թե որտեղ է իր հայրը, բայց ոչ մեկ չգիտեր հարցի պատասխանը: Հաճախորդները առաջարկում էին իրեն տուն տանել, բայց տղան տան տեղն էլ չէր հիշում: Բարմենը հոգատար կերպով տղային ասաց, որ դուրս գա և, որ իր հայրը շուտով կգա: Երկար ժամանակ հայրը չկար, իսկ տղան բարի դիմաց սպասում էր: Ձյուն գալուն պես բարմենը տղային իր մոտ բերեց՝ ներս, որպեսզի տաքանա և տղայի համար անկողին սարգեց, որպեսզի քնի: Տղայի արթնանալուց հետո բարմենն առաջարկեց տղային գնալ իրենց տուն, գիշերել այնտեղ մինչև առավոտյան նրա հայրը գա և իրեն տանի տուն: Տղան իհարկե չէր ուզում, բայց համաձայնվեց, քանի որ ուրիշ ելք չկար: Ճանապարհին տղան արտասվելով քայլում էր բարմենի հետ, բայց բարմենը իրեն չէր փորձում մխիթարել: Բայց առավոտյան բարմենի տանը տղան արդեն հանգիստ էր և այլևս չէր արտասվում:

Այս ամենի մասին առաջինը կասեմ, որ շատ համոզիչ ու պատկերավոր էր ներկայացված: Ամբողջովին զգում էի բարի միջավայրը, մարդկանց բնավորությունները, բարմենի և տղայի հարաբերությունները և այդպես շարունակ: Գրելաձևը այդպիսին էր, շատ համոզիչ ու պատկերավոր: Ցանկացած կերպարի ներաշխարհն ու բնավորությունը երևում էր մեկ նախադասությունից, որը կարծում եմ հաջողված գրելաձևի նշան է: Այս ամենն իրականում առօրյա իրավիճակ է, որի լինելը շատ հավանական է: Այդ զգացողությունը կարծում եմ շատերն են ունեցել փոքր հասակում, երբ մի քանի րոպե մայրիկիդ, կամ հայրիկիդ չես գտնում խանութում գնումներ կատարելիս, կամ փողոցում քայլելիս և դա շատ անհանգստացնող զգացողություն է: Տղան հայրիկին սպասում էր ժամից էլ ավել և պարզ է այն, թե նա իրեն ինչքան անպաշտպան ու անհանգիստ էր զգում այդ ընթաքում: Իսկ այդ իրավիճակից ելնելով նրա շուրջը շատ տարբեր օտար մարդիկ էին: Բարմենը այն կերպարն էր, ով փորձում էր չանգանհստացնել տղային, փորձում էր օգնել և հանգստություն ներշնչել, ամեն կերպ ուրիշներից աննկատ պաշտմանում էր տղային, քանի որ օտար մարդիկ հնարավոր է նույնիսկ վախեցնեին նրան: Իսկ վերջում տղան մնաց բարմենի հետ, ով իր համար սկզբից օտար մարդ էր, կամ թշնամի ինչպես ինքն էր մտածում, բայց հետո նա ո՛չ օտար էր, ո՛չ թշնամի: Կար նաև կերպար, ով չափազանց խմած վիճակում էլի ցանկանում էր օգնել տղային, բայց բավականին անգիտակցաբար և իրավիճակը սխալ դատելով՝ ծերունի Էլգեյլերը: Իսկ այն շնիկով և դրած ատամներով կինը սովորական հաճախորդ էր, ով ուղղակի քաղաքակրթությունից ելնելով անհանգստություն ցուցաբերեց դրսում կանգնած տղայի համար, և հետաքրքրվեց նրանով:

Ստեղծագործության ամբողջ գաղափարը կարծում եմ երևում է այս հատվածի մեջ և կցանկանամ առանձնացնել այն.

Նրանք քայլեցին հուշիկ ու անձայն թափվող ձյան փաթիլների տակ, և հանկարծ բարմենի ականջին հասավ, որ տղան կամացուկ լաց է լինում: Նա չփորձեց տղային մխիթարել, որովհետ գիտեր՝ տղայի համար մխիթարանք չկա: Տղան չէր ուզում գնալ, բայց կամացուկ լաց էր լինում և քայլում իր բարեկամի կողքից: Նա լսել էր, որ կան օտար մարդիկ ու լսել էր, որ կան թշնամիներ և եկել այն համոզման, թե դրանք նույնն են, բայց ահա մեկը, որին նա առաջ երբեք չէր տեսել, ոչ օտար էր, ոչ թշնամի: Չնայած միևնույն է՝ նա իրեն սարսափելի մենակ էր զգում առանց իր բարկացած հայրիկիԵրբ նրանք հայտնվեցին լույսով ողողված սենյակում, բարմենը տեսավ, որ տղան էլ լաց չի լինում, և գուցե էլ երբեք լաց չի լինի:

Տղան փոքր էր և գիտեր, որ օտար մարդկանց չի կարելի վստահել և մտածում էր, որ օտար մարդիկ իր թշնամիներն են, բայց այս դեպքում նա վստահեց և նույնիսկ սիրեց բարմենին, ում երբեք չէր տեսել, բարմենը դաչձավ իր բարեկամն, իսկ իր հայրը, ով այդքան բարկացած էր, բայց տղան այդքան սիրում էր իրեն չվերադարձավ տղայի մոտ: Տղայի համար բարմենն ում այսօր էր հանդիպել և, ով օտար էր նրան շատ ավելի հարազատ էր, քան իր հայրը, ում հետ երկար տարիներ ապրել է, և ով իրեն թողեց ու հեռացավ, տղային թողեց անպաշտպան, անհանգիստ, վախեցած: Բայց հայտնվեց մի մարդ, ով սիրեց ու պաշտպանեց տղային շատ ավելի շատ, քան իր հարազատ հայրը:

Рубрика: Գրականություն 10

Արտիստը

Շիրվանզադեն պատմվածքը գրել է առաջին դեմքից։ Հայ գրականության բացառիկ և աննկարագրելի զգացմունքներ պարգևող ստեղծագործություն է՝ որը պատմում է Լևոնի դաժան ճակատագրի մասին։ Շատ կուզենայի նորից կարդալ պատմավծքը առաջին անգամ և անցնել այդ բոլոր զգացմունքների ու երկմտումների միջով։ Շատ հեշտ է ինքդ քեզ կորցնել պատմվածքի մեջ ու չնկատել ինչպես է ժամանակը սահում։

Շիրվանզադեն շատ պարզ, բայց միևնույն ժամանակ լիարժեք և շքեզ կորպով ներկայացնում է իր կերպարներին։ Պատմվածքը շատ մանրամասն է գրված, սակայն չի ձանձրացում։

Գլխավոր հերոսը նոր է տեղափոխվում մի շենք, որտեղ նա ճանոթանում է Լևոնի, Լուիզայի, Կավալլարոյի և շատ այլ շենքի բնակիչների հետ։ Նրանք բնութագրում էին Լևոնին որպես շատ տաղանդավոր երիտասարդ ու հաճախ նրան արտիստ էին կոչում։

Շատ լավ և հավատալի է պարկերված Լևոնի և մոր հարաբերությունները։ Նրանք ունեին շատ անհամաձայնություններ, սակայն երկուսն էլ անպիղծ ու նվիրական սիրով սիրում էին իրար։ Լևոնի մայրը չէր ուզում տեսնել պատմության կրկնությունը և անօգուտ դիտել, թե ինչպես է իր տղան ինքն իրեն կործանում, խորտակվում ալկոհոլի մեջ ու արժանանում հոր ճակատագրին։ Նա չէր կարողանում ճիշտ արտահայտել իր զգացումքները ու վախերը, ինչն էլ հանգում էր Լևոնի և նրա մեջ կոնֆլիկտների ստեղծման։ Նա չէր փորձում իրեն դնել Լևոնի տեղը կամ հասկանալ ինչ կարևորություն ուներ արվեստը, երաժշտությունն ու թատրոնը Լևոնի կյանքում։ Չնայած այս ամենին ես չեմ կարող մեղադրել Լևոնի մորը։ Համոզված եմ, որ նա ինքն իրեն մեղադրում էր Լևոնի հետ կատարվածի համար։

Լուիզան Լևոնի կյանքի ու մահվան մեծ և կարևոր մասն էր կազմում։ Լևոնը սիրահարված էր Լուիզային։ Նա գումար էր հավաքում Լուիզային Իտալիայում այցելեու։ Իհարկե նա տխուր էր, որ Լուիզան մեկնում էր, սակայն միևնույն ժամանակ նրա սերը անյքան մաքուր էր, որ նա երջանիկ էր Լուզիայի համար և միայն լավագույնն էր նրան ցանկանում։ Լուզայի ամուսնության մասին լուրը վերջին հարվածը դարձավ Լևոնի կարճ պատմության ու կյանքի համար, գողությունից հետո։ Երիտսասարդ Լևոնին գտնում են հենց այն նավի տակ, որով նա պետք է մեկներ Լուիզային տեսակցության։

Լևոնը միամիտ ու փոքրակազմ տղա էր, հոգով ուժեղ ու աննկարագրելի տաղանդի տեր։ Լևոնը արժանի չէր այս ճակատագրին, ակայն ոչ բոլորն են ստանում իրենց արժանի ավարտը։